Հայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայությունները Ուրբաթ, 10 Մայիսի 2024 13:19:00
|
Արմինֆո.Հայաստանում 4-ամսյա 0,8 տոկոս գնաճ են հրահրել սննդամթերքն ու ծառայությունները, որոնք թանկացել են, համապատասխանաբար, 1,8 և 0,9 տոկոսով, մինչդեռ, ոչ պարենային ապրանքներն էժանացել են 1,6 տոկոսով: Սա շատ չի տարբերվում նախորդ տարվա պատկերից, երբ 2023թ. հունվար-ապրիլին 0,9% գնաճը պայմանավորված էր սննդամթերքի 1,6% գնաճով և ծառայությունների 1,1% թանկացմամբ՝ ոչ պարենային ապրանքների 1% էժանացման դեպքում։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ |