Ուրբաթ, 12 Մայիսի 2023 15:38
Արմինֆո. Կարևորելով ֆինանսաբանկային ոլորտում անաչառ, արժանահավատ և փաստերի վրա հիմնված տեղեկատվության տրամադրումը լայն հասարակայնությանը՝ Հայաստանի բանկերի միությունը չորրորդ տարին անընդմեջ անցկացնում է լավագույն հրապարակումների սահմանման մրցույթ՝ նպատակ ունենալով խթանել գիտնականներին, փորձագետներին, լրագրողներին իրենց աշխատանքում լուսաբանել ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաները: >>>
|
Հինգշաբթի, 11 Մայիսի 2023 13:03
Արմինֆո.Համաշխարհային բանկի կառուցվածքում ներառված Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանի կառավարությանը կտրամադրի 92,3 մլն եվրո վարկ՝ երկրի 2023 թվականի պետական բյուջեին աջակցելու համար: ՀՀ կառավարությունը մայիսի 11-ի նիստում հաստատել է բանկի հետ համաձայնագրի նախագիծը: >>>
|
Հինգշաբթի, 11 Մայիսի 2023 11:19
Արմինֆո.Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանը և Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլը ստորագրել են «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի մեկնարկն ազդարարող պայմանագիրը։
>>>
|
Չորեքշաբթի, 10 Մայիսի 2023 15:02
Արմինֆո.Հունիսի 2-ից 4-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա LEASING EXPO 2023-ը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ >>>
|
Երկուշաբթի, 8 Մայիսի 2023 18:27
Արմինֆո.Մի դրամի ուժը մայիս ամսին ուղղվելու է էպիլեպսիայով հիվանդ երեխաների բուժմանը։ Շահառու «Կյանքի ճանապարհ» հասարակական կազմակերպությունն էպիլեպսիա ունեցող երեխաներին ապահովում է ախտորոշմամբ, դեղորայքով և անհրաժեշտ բուժմամբ։ >>>
|
Երկուշաբթի, 8 Մայիսի 2023 11:30
Արմինֆո.Կոտայքի մարզի նորաբաց «Մուլտի Մեջիք Մոլ»-ում բացվել է Հայաստանի առաջատար բանկերից մեկի` ԱրարատԲանկի «Կոտայք» մասնաճյուղը, որը կգործի առևտրի կենտրոնի ժամային գրաֆիկի համաձայն՝ 10։00-ից 22։00-ը։ >>>
|
Ուրբաթ, 5 Մայիսի 2023 14:22
Արմինֆո.Այսուհետ IDBank-ի Ռոքեթ Լայն թվային ապառիկը հասանելի կլինի ավելի երկար ժամկետով։ IDBank-ից տեղեկացնում են, որ թվային ապառիկի ժամկետը այսուհետ կախված կլինի դրա գումարի չափից։ >>>
|
Հինգշաբթի, 4 Մայիսի 2023 17:38
Արմինֆո.Արդշինբանկի մամլո ծառայությունը պաշտոնական հայտարարությամբ դիմել է հաճախորդներին, որում զգուշացնում է համացանցում կեղծ բանկային էջերով խարդախության դեպքերի աճի մասին։ >>>
|
Հինգշաբթի, 4 Մայիսի 2023 17:09
Արմինֆո.Հայաստանի սպառողական շուկայում 2023թ. ապրիլին տարեկան գնաճը նվազել է մինչև 3,2% (2022թ. ապրիլի տարեկան 8,4%-ից)։ Դա առավելապես պայմանավորված էր սննդամթերքի, փոքր-ինչ պակաս՝ ոչ պարենային ապրանքների շուկայում տարեկան գնաճի զգալի նվազմամբ, ինչին զուգահեռ ծառայությունների սակագները շարունակել են արագ տեմպերով աճել։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ >>>
|
Հինգշաբթի, 4 Մայիսի 2023 15:06
Արմինֆո.Կառավարությունը մայիսի 4-ի նիստում հավանություն է տվել 2022 թ. դեկտեմբերի 13-ին և 2023 թ. փետրվարի 15-ին հայտագրերի փոխանակման ձևով կնքված՝ «Գերմանական Միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի և Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում: >>>
|
Հինգշաբթի, 4 Մայիսի 2023 12:28
Արմինֆո. Աջայ Բանգան ընտրվել է Համաշխարհային բանկի 14-րդ նախագահ հինգ տարի ժամկետով ՝ սկսած 2023 թվականի հունիսի 2-ից: Այդ մասին նշվում է ՀԲ հաղորդագրությունում։ >>>
|
Չորեքշաբթի, 3 Մայիսի 2023 16:55
Արմինֆո. "ՄՏՍ-Բանկ" ՓԲԸ-ն հայտարարում է դրամական փոխանցումների իրականացման համար երկրների ցանկի ընդլայնման մասին: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում։ >>>
|
Չորեքշաբթի, 3 Մայիսի 2023 11:57
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը ք.Ինչոնում (Հարավային Կորեա) մասնակցում են Ասիական զարգացման բանկի հերթական՝ 56-րդ տարեկան հանդիպմանը: >>>
|
Երեթշաբթի, 2 Մայիսի 2023 22:07
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում ամրագրված է տարեկան գնաճի արագ նվազում, որն առաջիկայում կձեւավորվի թիրախային շեմից ցածր մակարդակում, իսկ միջնաժամկետ հեռանկարում կկայունանա թիրախային 4 տոկոսի մոտ: Այդ մասին մայիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ՝ ներկայացնելով հերթական անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,75 տոկոսի մակարդակում պահպանելու կարգավորիչի որոշման հիմնավորումը ։ >>>
|
Երեթշաբթի, 2 Մայիսի 2023 21:43
Արմինֆո. Հայաստանի բանկային հատվածի մակրոպրուդենցիալ սթրես-թեստավորման արդյունքները վկայում են այն մասին, որ նույնիսկ բացասական սցենարի դեպքում համակարգը կարող է կլանել հնարավոր վնասները ՝ պահպանելով ֆինանսական միջնորդության անխափանությունը: Այդ մասին մայիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ >>>
|
Երեթշաբթի, 2 Մայիսի 2023 19:26
Արմինֆո. "Ծառայությունների ոլորտում որոշակի գործընթացներ մեզ բերում են այն մտքին, որ գնաճի դեմ պայքարում մենք վերջնական հաղթանակ չենք տարել", - հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ մայիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: >>>
|
Երեթշաբթի, 2 Մայիսի 2023 18:40
Արմինֆո.26 տարվա պատմություն ունեցող «Արենի» գինու գործարանի մառանում պահվում են հայկական գինեգործական ավանդույթներն ու ժառանգությունը։ >>>
|
Երեթշաբթի, 2 Մայիսի 2023 15:06
Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը 2023 թվականի օգոստոսից նորմատիվային հավելավճարը ՝ կապիտալի հակացիկլիկ բուֆերը (ԿՀԲ), կբարձրացնի ռիսկով կշռված ակտիվների 1% - ից մինչև 1,5%: Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում, ԿՀԲ-ի հետագա փոփոխությունը (նվազման կամ բարձրացման ուղղությամբ) կախված է մակրո-ֆինանսական պայմաններից, անորոշության աստիճանից և համակարգային ռիսկերի զարգացման սցենարից: Այս հավելավճարի գործարկումը նպատակ ունի աջակցել բանկային հատվածի կայունությանը։ >>>
|
Երեթշաբթի, 2 Մայիսի 2023 12:35
Արմինֆո.Մայիսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10.75%: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության համաձայն, դրան համապատասխան, փոփոխության չեն ենթարկվել նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը ` 12.25%, ինչպես նաեւ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%: >>>
|
Ուրբաթ, 28 Ապրիլի 2023 11:42
Արմինֆո.Ապրիլի 28-ին և 29-ին Մերիդիան Էքսպո կենտրոնում առաջին անգամ կանցկացվի Career City Fest-ը։ Այստեղ թեկնածուները կհանդիպեն իրենց ապագա գործատուներին և հնարավորություն ունեն գտնելու իրենց երազանքի աշխատանքը։ >>>
|