Ուրբաթ, 6 Օգոստոսի 2021 17:27
Արմինֆո. Հայկական ԱԷԿ-ում ավարտվել են 2-րդ էներգաբլոկի ВВЭР-440 ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները։ Այդ աշխատանքներն իրականացվում են կայանի շահագործման ժամկետը մինչև 2026թ երկարացման նպատակով։ Այդ մասին հաղորդում է ՀԱԷԿ-ի մամուլի ծառայությունը: >>>
|
Ուրբաթ, 23 Հուլիսի 2021 15:05
Արմինֆո.Հեղուկ գազի շուկան մրցակցային է, իսկ գների աճը պայմանավորված է պահանջարկի մեծացմամբ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը։ >>>
|
Չորեքշաբթի, 21 Հուլիսի 2021 20:08
Արմինֆո. Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021) առանցքային փուլը. սկսվել են ԱԷԿ - ի ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները: Թրծաթողումը թույլ կտա ռեակտորի մետաղի ֆիզիկամեխանիկական հատկությունները վերականգնել 80-85%-ով: Այդ ընթացակարգի իրականացումը հնարավորություն կտա հայկական ԱԷԿ-ը շահագործել մինչեւ 2036 թվականը։ >>>
|
Հինգշաբթի, 1 Հուլիսի 2021 11:20
Արմինֆո.Հունիսի 30-ին կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի առցանց հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը։ >>>
|
Հինգշաբթի, 24 Հունիսի 2021 12:31
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի նպատակը ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքում «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման նպատակով մրցույթի արդյունքներով կողմերի միջև պայմանագրային հարաբերությունների ձևավորման գործընթացին նպաստումն է։ >>>
|
Երեթշաբթի, 8 Հունիսի 2021 16:46
Արմինֆո. Հունիսի 7-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է «Մասդար» ընկերության ներկայացուցիչներին՝ հայտերի գծով ղեկավար Մուհամմեդ Ալ Շեհհիին և հայտերի գծով կառավարիչ՝ Վիպուլ Գոյալին: Փոխվարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է «Մասդար» ընկերությանը «ԱՅԳ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթում հաջողակ հայտատու ճանաչվելու կապակցությամբ:
«Մասդար» ընկերությունը 220 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ակտիվների արժեքով ԱՄԷ-ի «Մուբադալա ներդրումային ընկերության» մասնաճյուղն է և աշխարհում վերականգնողական էներգիայի արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկը:
Ներդրումային այս ծրագիրը հաջորդում է «Մասդարի» և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF/ԱՆԻՖ) միջև 2019թ. նոյեմբերին ստորագրված համաձայնագրին: Ըստ վերջինիս՝ կողմերը արտահայտել են փոխադարձ հետաքրքրվածություն վերականգնվող էներգիայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով համատեղ նախագծեր իրականացնելու հարցում: Այս ծրագրով ապահովվում է 200 ՄՎտ ծավալի արտադրությունը՝ 2.90 ԱՄՆ ցենտ կՎտ/ժամ արժեքով:
Հաջողակ հայտատու ճանաչված «Մասդար» ընկերության կողմից կառուցվելիք արևային էներգիայի կայանը տեղակայվելու է Թալին ու Դաշտադեմ համայնքներում։ Ծրագրի 85 տոկոս բաժնեմասի շահառուն լինելու է «Մասդար» ընկերությունը, իսկ 15 տոկոս բաժնեմասինը՝ ԱՆԻՖ-ը:
Արևային կայանի շինարարական աշխատանքներն իրականցվելու են 24 ամսում: Ծրագրի արժեքը կազմում է 174 մլն ԱՄՆ դոլար, որն ամբողջովին իրականացնելու է էմիրաթական կողմը: Ծրագիրն ունենալու է շղթայական ազդեցություն՝ նպաստելով մի շարք ուղղակի և անուղղակի աշխատատեղերի ստեղծմանը: >>>
|
Հինգշաբթի, 3 Հունիսի 2021 14:48
Արմինֆո. ՀՀ կառավարությունը հունիսի 3-ին հերթական նիստում հավանություն է տվել "Բարի արև" ՍՊԸ հայտին՝ ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղադրիչների և պահեստամասերի, հումքի և նյութերի նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատելու մասին: >>>
|
Հինգշաբթի, 20 Մայիսի 2021 14:25
Արմինֆո.Amber Capital Armenia մասնավոր սեփական կապիտալի հիմնադրամը՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ Եվրամիության (ԵՄ) աջակցությամբ, ձեռք է բերել արեւային էլեկտրակայանի հայկական օպերատոր՝ «Սոլիս» ընկերությանը, Արագածոտնում 4 ՄՎտ ֆոտովոլտային (ՖՎ) արեւային կայան կառուցելու եւ շահագործելու համար:
Ակնկալվում է, որ օբյեկտը կգործարկվի մինչեւ 2021թ. ավարտը եւ կարտադրի տարեկան 7,5 Գվտ / ժամ մաքուր էներգիա, ինչի արդյունքում հնարավոր կլինի խուսափել տարեկան 3,200 տոննա CO2 արտանետումներից: Էլեկտրակայանը կնպաստի Հայաստանի «կանաչ» վերականգնմանը եւ կստեղծի շուրջ 50 աշխատատեղ շինարարության եւ էլեկտրակայանի շահագործման ոլորտում >>>
|
Հինգշաբթի, 20 Մայիսի 2021 13:19
Արմինֆո.Արդեն մեկ ամիս անց Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի շրջանում նավթաքիմիական գործարանը կսկսի մեքենայի յուղի և բիտումի արտադրությունը։ "Գործարանի շինարարությունն ավարտվել է երկու տարի առաջ, սակայն արհեստականորեն ստեղծված մի շարք խնդիրների պատճառով մենք ոչ մի կերպ չէինք կարող արտադրություն սկսել",-ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է "Արմօյլ" ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին: >>>
|
Ուրբաթ, 7 Մայիսի 2021 14:50
Արմինֆո. "Մասրիկ-1" հելիոկայանի շահագործման հանձնումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի աննշան նվազման։ Այդ մասին մայիսի 7-ին հայտարարել է "Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի" տնօրեն Կարեն Ասատրյանը՝ ներկայացնելով ոլորտի 2021 թվականի ծրագրերը։ >>>
|
Ուրբաթ, 7 Մայիսի 2021 14:34
Արմինֆո. "Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը" Ֆրանսիական "Տրանս Էներջի" ընկերության հետ համատեղ դիմել է Ֆրանսիայի կառավարությանը և դրամաշնորհ ստացել Հայաստանի Հանրապետությունում առաջին լողացող հելիոկայանի կառուցման համար։ Այդ մասին մայիսի 7-ին հայտարարել է "Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի" տնօրեն Կարեն Ասատրյանը՝ ներկայացնելով ոլորտի 2021 թվականի ծրագրերը։ >>>
|
Ուրբաթ, 7 Մայիսի 2021 13:28
Արմինֆո. Էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի էժանացման։ Այդս մասին հայտարարել է "Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի" տնօրեն Կարեն Ասատրյանը ՝ ներկայացնելով հիմնադրամի 2021 թվականի ծրագրերն ու անցած տարիների գործունեության արդյունքները։ >>>
|
Երկուշաբթի, 26 Ապրիլի 2021 12:33
Արմինֆո.Միջուկային էներգետիկան կարող է զգալի ներդրում ունենալ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման եւ էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման գործում՝ միաժամանակ էներգիա մատակարարելով երկրի զարգացման համար անհրաժեշտ աճող քանակությամբ: Այդ մասին ասվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրության մեջ ։ >>>
|
Երեթշաբթի, 13 Ապրիլի 2021 16:23
Արմինֆո. Հայաստանը մոտ ժամանակներս շատ լուրջ մարտահրավերների կբախվի էներգաանվտանգության ապահովման ոլորտում, հայտարարել է "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ ապրիլի 13-ին խորհրդարանի ամբիոնից: >>>
|
Երկուշաբթի, 5 Ապրիլի 2021 17:41
Արմինֆո.Երևանի քաղաքապետարանը սկսել է «Եվրոպական Միությունը՝ Երևանի համար. արևային համայնք» ծրագիրը, որն իրականացվում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում: >>>
|
Երկուշաբթի, 5 Ապրիլի 2021 17:36
Արմինֆո. Ռուսական "Գազպրոմ էքսպորտ" ընկերության հետ կնքված կարճաժամկետ պայմանագրի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանի տարածքով մոտ 150 մլն խորանարդ մետր ռուսական գազ փոխադրել Վրաստան։ >>>
|
Ուրբաթ, 2 Ապրիլի 2021 16:18
Արմինֆո.Հայաստանում Եվրոպական միության դեսպանը և հայկական ատոմակայանի ղեկավարությունը քննարկել են ծծմբի շրջանակներում աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների պատասխանատու և անվտանգ կառավարման բարձր մակարդակի ապահովման նախագծերի շրջանակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները ՀԸԳՀ շրջանակում: Այդ մասին հայտնի է դարձել Հայաստանում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինի ՝ Մեծամորի ԱԷԿ կատարած աշխատանքային այցի արդյունքներով։ >>>
|
Ուրբաթ, 2 Ապրիլի 2021 14:21
Արմինֆո.Այսօր Եվրասիական տնտեսական միության շրջանակներում քննարկվում է "ԵԱՏՄ անդամ պետություններում արդյունաբերության և բաշխված էներգետիկայի օբյեկտների աշխատանքի արդյունավետության և հուսալիության բարձրացում" միջպետական ծրագրի նախագիծը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանում Ղազախստանի դեսպանատնից։ >>>
|
Հինգշաբթի, 25 Մարտի 2021 18:38
Արմինֆո. Fotowatio Renewable Ventures (FRV) ընկերությունը, որը Abdul Latif Jameel ընկերության անդամ է եւ վերականգնվող էներգիայի ոլորտում նախագծերի համաշխարհային առաջատար մշակող, IFC-ի, EBRD-ի եւ Ամերիբանկի հետ համատեղ հաջողությամբ ավարտել է Հայաստանում խոշորագույն "Մասրիկ-1" արեւային էլեկտրակայանի կառուցման ֆինանսավորման գործարքը: >>>
|
Հինգշաբթի, 18 Մարտի 2021 16:32
Արմինֆո.Մինչեւ 2040 թվականը Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը նախատեսում է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգում 2026 թվականից հետո, իսկ հեռանկարում նաեւ նոր ԱԷԿ-ի կառուցում: >>>
|