Արմինֆո. Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար ՝ նրանց ապրուստի միջոցներով ապահովելու համար: ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 30-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" օրենքում կատարված փոփոխությունները:
Արմինֆո.Ապրիլի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ՀՀ Կառավարության անունից և «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից՝ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանը ստորագրել են Համաշխարհային առևտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիրը։
Արմինֆո.24թ. առաջին եռամսյակում 10-ից ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ: Արդյունքում՝ 8 կազմակերպության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք նշանակելու ձևով: Այդ մասին հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի գործադիր տնօրեն Եվգենի Ռուգենաաթին:
Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ, նշելով, որ այն ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր, ում աջակցությամբ երկրում իրականացվում են առանցքային բարեփոխումներ:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ՀԲ պաշտոնյային ներկայացրել է կարևորագույն ոլորտների զարգացման Կառավարության տեսլականը, մասնավորապես անդրադարձել է կրթության, առողջապահության, կապիտալի շուկայի ոլորտներում առկա խնդիրներին ու նախատեսվող բարեփոխումներին:

Արմինֆո. Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և անձնական գրասենյակից տվյալների ստացման նոր մեխանիզմ: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովն ապրիլի 26-ի նիստում դրական եզրակացություն է տվել Հարկային օրենսգրքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:
Արմինֆո.Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովն ապրիլի 26-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Պետական տուրքի մասին" եւ "Ավիացիայի մասին" օրենքներում կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված փոփոխություններին:
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձեւաչափ ՝ SAFE (Simple agreement for future equity)։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովն ապրիլի 26-ի նիստումդրական եզրակացություն է տվել "Բաժնետիրական ընկերությունների մասին" օրենքում փոփոխություններին:
Արմինֆո. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը եւ Նարեկ Զեյնալյանը լրացում են առաջարկում ՀՀ հարկային օրենսգրքում: «Նախաձեռնությամբ լուծում ենք կարեւոր խնդիր. այն առնչվում է հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիներին: