Արմինֆո.2024 թվականի 1-ին եռամսյակի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը առաջին անգամ գլխավորել է Mobile Center Art ընկերությունը, որը պետբյուջե է վճարել 19.9 մլրդ դրամ, ինչը 3.7 անգամ գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը ։ Այդ գումարից 360.5 մլն դրամն ուղղվել է մաքսատուրքերի, ավելի քան 2.5 մլրդ դրամ՝ ուղղակի հարկերի (այդ թվում ՝ շահութահարկ, եկամտահարկ), 17.1 մլրդ դրամ՝ անուղղակի հարկերի (այդ թվում ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ) գծով։ Այդ մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները։
Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741,610, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 35 316-ով կամ 5.0 %-ով:
Արմինֆո. Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվելու է Black Box լաբորատորիա ՝ գաղափարների և դրանց նախատիպերի մշակմանը, ինստիտուցիոնալ համայնքների ձևավորմանը և միջառարկայական համագործակցության խթանմանն ուղղված ինկուբացիոն ծրագրերի իրականացման նպատակով: