Արմինֆո. Ասիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճ ՝ 2025 թվականին տեմպերի արագացմամբ մինչև 6 տոկոս: Այդ մասին ապրիլի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լուկ Ֆոչթմանը՝ ներկայացնելով ADO-ն (Asian Development Outlook)։

Արմինֆո.ՀՀ ՏԿԵ փոխնախարարներ Վաչե Տերտերյանն ու Քրիստինե Ղալեչյանն ընդունել են Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առաքելության ղեկավար Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը:
Արմինֆո. «ՌԻԴ» ընկերությունը Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից հրաժարվելու որոշում է կայացրել։ Այդ մասին ասվում է ընկերության պաշտոնական հայտարարությունում:
Արմինֆո.Վերջերս կայացած մոսկովյան խորհրդակցությունների արդյունքներով, որոնք վերաբերում էին զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի ՝ ռուսական կողմի թույլ տված խախտումներին, փոխհամայնության հասնել չհաջողվեց։ Այդ մասին ապրիլի 10-ին ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Արմինֆո.ՀՀ ՏԿԵ փոխնախարարներ Վաչե Տերտերյանն ու Քրիստինե Ղալեչյանն ընդունել են Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առաքելության ղեկավար Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը:
Արմինֆո. «ՌԻԴ» ընկերությունը Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից հրաժարվելու որոշում է կայացրել։ Այդ մասին ասվում է ընկերության պաշտոնական հայտարարությունում:
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել ԲՏԱ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները:
Նշվել է, որ նախարարությունն այժմ կարևոր փաստաթղթերի՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման ռազմավարության և ԲՏ ու ՏՏ ոլորտների խթանմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման փուլում է, որոնք ամփոփելու են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման երկարաժամկետ տեսլականն ու բարենպաստ էկոհամակարգի ստեղծման հիմքերը:
Էրիկ Դե Մույնքը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումն առաջնահերթությունների շարքում է: Այս համատեքստում 2023թ. աշնանը կազմակերպվել է Բելգիայի Թագավորության տնտեսական առաքելության այցը Հայաստան, որի շրջանակներում բելգիական և հայկական ընկերությունները հնարավորություն են ունեցել հանդիպելու և քննարկելու համագործակցության հնարավոր եզրերը: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել դառնալու կամրջող օղակ Բելգիայի մասնավոր ընկերությունների և ՀՀ գերատեսչությունների միջև՝ Հայաստանում անցկացվող ցուցահանդեսներին հնարավոր մասնակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները կոնկրետ ուղղություններով զարգացնելու հնարավորությունները, մասնավորապես՝ ինժեներական և տիեզերական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում: