«ԱյԴի Բանկ»-ն  ու «Հայաստանի Արտահանման ապահովագրական գործակալություն»-ը կհամագործակցեն
 Չորեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2018, 14:35

Արմինֆո. «Ավելացնել արտադրությունն ու խթանել արտահանումը», այս նպատակով «ԱյԴի Բանկ» ՓԲԸ  Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Մելիքյանը և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը  համագործակցության հուշագիր են ստորագրել։

2017 թվականի արդյունքներով «ՀԱԱԳ» ՓԲԸ ապահովագրական պորտֆելը կազմել է 4,534 մլրդ դրամ
 Ուրբաթ, 23 Մարտի 2018, 15:32

Արմինֆո. 2017 թվականի արդյունքներով «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ՓԲԸ ապահովագրական պորտֆելը կազմել 4.534 մլրդ դրամ, մինչդեռ, ամփոփիչ ցուցանիշը նախատեսվում էր 3 մլրդ դրամ (2016-ին կազմել է 2.185 մլրդ դրամ): Այս մասին մարտի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «ՀԱԱԳ» ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: Ավելի վաղ ՀՀ կառավարությունը 2017-2022 թվակաների գործունեության ծրագրում 2018 թվականի համար ապահովագրված գործարքների ակնկալվող աճը նախատեսվել էր մոտ 4,5 մլրդ դրամ:

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը և Կոնվերս Բանկն  ստորագրել են համագործակցության հուշագիր
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2017, 17:04

Արմինֆո. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն»-ը (ՀԱԱԳ) և «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր: Դրա շրջանակներում ՀԱԱԳ և Կոնվերս Բանկը կիրականացնեն  ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների արտադրության ավելացմանը, արտահանման խթանմանը և իրացման շուկաների ընդլայնմանն աջակցելուն ուղղված  ծրագիր:

Արմեն Շահնազարյան: ՀԱԱԳ ԱՓԲԸ ապահովագրական պորտֆելի կրկնակի աճը 2018 թվականի ավարտին լիովին իրատեսական է
 Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2017, 20:38

Արմինֆո ՀՀ կառավարության գործունեության առաջիկա 5 տարիների արդեն հաստատված ծրագրով 2018 թվականի ավարտին ծրագրում է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ կողմից ապահովագրված գործարքների կրկնակի աճ` մոտ 4.5 մլրդ.դրամի: Միևնույն ժամանակ, 2017 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ Գործակալության ապահովագրական պորտֆելն արդեն կազմել է 2.594 մլրդ.դրամ: Գործակալության ձեռքբերումների, խնդիրների ու պլանների մասին է բացառիկ հարցազրույցում պատմում ՀԱԱԳ ԱՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը:

Ստորագրվել է ԵԱՏՄ արտահանման ապահովագրական գործակալությունների համագործակցության վերաբերյալ հուշագիր
 Ուրբաթ, 25 Օգոստոսի 2017, 17:23

Արմինֆո. Աստանայում ընթացող «Եվրասիական շաբաթե միջազգային ցուցահանդեսային համաժողովի շրջանակում օգոստոսի 24-ին, ստորագրվել է ԵԱՏՄ արտահանման ապահովագրական գործակալությունների համագործակցության վերաբերյալ հուշագիր։

Արմեն Շահնազարյանը դարձել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն
 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2017, 15:57

Արմինֆո. Օգոստոսի 11-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այցելել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունե ԱՓԲԸ։ Քննարկել է գործակալության գործունեությունը, առկա խնդիրները, ինչպես նաև անդրադարձել է կազմակերպության առաջիկա ծրագրերին։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84