Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:04

Արմինֆո.Արդշինբանկը ներդրել է բիզնես վարկերի արտոնյալ պայմաններով վերաֆինանսավորման նոր վարկատեսակ՝ ընթացիկ ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությամբ։ Վարկատեսակը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն փոքր և միջին բիզնեսների համար, որոնք գործող վարկեր ունեն ՀՀ բանկերում և ցանկանում են թեթևացնել իրենց վարկային ծանրաբեռնվածությունը։

Արդշինբանկը՝ Sevan Startup Summit 2023-ի գործընկեր
 Շաբաթ, 22 Հուլիսի 2023, 16:55

Արմինֆո.Արդշինբանկը Sevan Startup Summit 2023 վրանային բիզնես ֆորումի կողքին կլինի հուլիսի 23-ից 29-ը, որը ձեռներեցներին, ներդրողներին և սկսնակ գործարարներին կմիավորի մեկ վայրում` Սևանի ափին։

Արդշինբանկը ՓՄՁ-ներին առաջարկում է նոր վարկատեսակ
 Երկուշաբթի, 1 Օգոստոսի 2022, 12:12

Արմինֆո.Արդշինբանկը հայտարարեց նոր տեսակի վարկի մասին՝  SME-FLEXI, որը կօգնի ՓՄՁ-ներին, արտահանողներին և ներմուծողներին լուծել ընթացիկ իրացվելիության, շրջանառու միջոցների համալրման, կրեդիտորական պարտքերի մարման, մաքսազերծման, հարկային պարտավորությունների կատարման, ինչպես նաև աշխատողներին աշխատավարձերի վճարման հարցերը։

Անդրանիկ Գրիգորյանը՝ Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ
 Չորեքշաբթի, 5 Հունվարի 2022, 17:37

Արմինֆո.Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ է նշանակվել Անդրանիկ Գրիգորյանը:

Կոնվերս Բանկը կրկին ՎԶԵԲ-ի «Տարվա Գործարք - Կանաչ Առևտուր» մրցանակակիրն է
 Ուրբաթ, 12 Փետրվարի 2021, 14:38

Արմինֆո.Կոնվերս Բանկն արժանացել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Առևտրի Աջակցման Ծրագրի «Տարվա Գործարք - Կանաչ Առևտուր 2019» հեղինակավոր մրցանակին՝ ջրի բնական ռեսուրսների խնայմանն ու արդյունավետ ջրօգտագործմանն ուղղված տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելու համար:

ՊԵԿ. Հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետբյուջեի հարկային հավաքագրումներն աճել են 2.2 տոկոսով
 Ուրբաթ, 12 Հունիսի 2020, 17:29

Արմինֆո.2020 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային հավաքագրումները աճել են 2.2% - ով,  կազմելով 583.6 մլրդ դրամ՝ չնայած համաճարակի առնչությամբ ստեղծված իրավիճակին: Այդ մասին հունիսի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը:

Կոնվերս Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը
 Ուրբաթ, 17 Ապրիլի 2020, 18:52

Արմինֆո. Կոնվերս Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 3.531 մլրդ ՀՀ դրամով (7.4 մլն ԱՄՆ դոլար): Համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է Բանկի բաժնետերերի ապրիլի 2-ի ընդհանուր ժողովի ժամանակ։

Կոնվերս Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ստորագրել են 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի երկու վարկային պայմանագիր
 Ուրբաթ, 31 Հունվարի 2020, 19:06

Արմինֆո. Կոնվերս Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ստորագրել են 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով երկու վարկային պայմանագիր: Տրամադրվող վարկային միջոցներից 6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը Կոնվերս Բանկի կողմից կուղղվի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, իսկ 2 մլն դոլարին համարժեք դրամը՝ կանանց կողմից կառավարվող ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը ՎԶԵԲ-ի «Գործարար կանայք» ծրագրի շրջանակներում։  

1 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար․Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
 Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2019, 17:25

Արմինֆո. Սեպտեմբերի 12-ին AMX ֆոնդային բորսայի զանգն ազդարարեց Կոնվերս Բանկի պարտատոմսերի (AMCOVSB28ER6 և AMCOVSB29ER4) ցուցակումը բորսայի Abond ցուցակում։

«Տարվա գործարք - Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի կողմից շնորհվել է Կոնվերս Բանկին
 Երեթշաբթի, 14 Մայիսի 2019, 17:56

Արմինֆո.Կոնվերս Բանկն արժանացել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Առևտրի աջակցման ծրագրի «Տարվա գործարքը 2018 - Կանաչ առևտուր» մրցանակին՝ Հայաստանում ջերմոցային ենթակառուցվածքների էներգաարդյունավետության բարձրացմանն աջակցելու համար: Մրցանակաբաշխությունը տեղի  է ունեցել  մայիսի 7-ին, Սարաևոյում՝ ՎԶԵԲ տարեկան ժողովի և բիզնես համաժողովի ընթացքում:

Վերաբացվեց Կոնվերս Բանկի <<Նոր Հաճըն>> մասնաճյուղը
 Երեթշաբթի, 25 Դեկտեմբերի 2018, 18:06

Արմինֆո.Դեկտեմբերի 25-ին կայացավ Կոնվերս Բանկի <<Նոր Հաճըն>> մասնաճյուղի վերաբացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին հյուրեր Կոտայքի մարզպետարանից, Նոր Հաճնի համայնքապետարանից, գործարար համայնքի ներկայացուցիչներ, հաճախորդներ…

Կոնվերս Բանկը կաջակցի ֆինթեք ստարտ ափ-երի իրականացմանը
 Երկուշաբթի, 23 Հուլիսի 2018, 19:46

Արմինֆո.Հուլիսի 22-ին Սևանում մեկնարկեց «Սևան Սրատ ափ սամիթ-2018»-ը, որին Կոնվերս Բանկը մասնակցում է որպես հովանավոր և աջակից՝ միջոցառման մասնակիցներին ֆինանսական ծառայությունների մատուցման հարցում: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են Բանկի մամուլի ծառայությունից:  

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը և Կոնվերս Բանկն  ստորագրել են համագործակցության հուշագիր
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2017, 17:04

Արմինֆո. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն»-ը (ՀԱԱԳ) և «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր: Դրա շրջանակներում ՀԱԱԳ և Կոնվերս Բանկը կիրականացնեն  ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների արտադրության ավելացմանը, արտահանման խթանմանը և իրացման շուկաների ընդլայնմանն աջակցելուն ուղղված  ծրագիր:

Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կայացել է գերմանական երաժշտության երեկո, նվիրված  Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման մեկամյակին
 Ուրբաթ, 19 Մայիսի 2017, 17:11

Արմինֆո. Մայիսի 15-ին  Կոնվերս Բանկի  նախաձեռնությամբ կայացավ  գերմանական երաժշտության երեկո՝ նվիրված  Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման մեկամյակին:

2017թ մայիսի 16-ին Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն ավարտել է դոլարային պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը:Գործընթացը սկսվել էր մայիսի 5-ին
 Չորեքշաբթի, 17 Մայիսի 2017, 14:32
Արմինֆո .   Տեղաբաշխվել է ընդհանուր 6 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով 60,000 հատ արժեկտրոնային պարտատոմս:  Մեկ պարտատոմսի անվանական արժեքը  100 ԱՄՆ դոլա
Կոնվերս Բանկը ձեռնամուխ է եղել դրամային և դոլարային կորպորատիվ պարտատոմսերի թողարկմանը
 Ուրբաթ, 5 Մայիսի 2017, 16:26

Արմինֆո. Մայիսի 5-ին սկսվել է Կոնվերս Բանկի թողարկած կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը, ինչից հետո պարտատոմսերը ցուցակվելու են «Nasdaq OMX Armenia» ԲԲԸ կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

 Հինգշաբթի, 3 Նոյեմբերի 2016, 13:41

Արմինֆո.

Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահի պաշտոնում նշանակվել է Արթուր Հակոբյանը
 Շաբաթ, 27 Օգոստոսի 2016, 14:43

Արմինֆո. Արթուր Գառնիկի  Հակոբյանը ծնվել է 1969 թվականի հունիսի 24-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ 1987-1989թթ․ զինվորական ծառայություն է անցել ԽՍՀՄ զինված ուժերում։  Այնուհետև  սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը`  ստանալով  տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում։ Հետագայում սովորել է Մոսկվայի "Սկոլկովո" կառավարման դպրոցում և ստացել Գործարար կառավարման մագիստրոսի (Executive MBA) որակավորում։

 Ուրբաթ, 6 Մայիսի 2011, 17:28
 Ուրբաթ, 6 Մայիսի 2011, 17:28


Արտ. փոխարժեքները
10.05.2024
RUB4.20-0.01
USD388.010.00
EUR418.241.13
GBP486.251.35
CAD283.611.34
JPY24.91-0.06
CNY53.710.02
CHF427.940.95