Ararat կոնյակի մատակարարումը Ռուսաստան կշարունակվի
 Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023, 10:07

Արմինֆո.Ararat կոնյակի մատակարարումները Ռուսաստան ընթանում են արտադրողի հետ գործող պայմանագրերի շրջանակներում և կշարունակվեն։ Այդ մասին Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում հայտարարել է երկիր գինու խոշորագույն ներմուծող luding Group-ի գործադիր տնօրեն Էռնեստ Խաչատուրյանը՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

 Չորեքշաբթի, 1 Հունիսի 2022, 21:24

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2021, 21:28

Արմինֆո.

ՔԱԿ-ն ակնկալում է 2020 թվականին ԵՄ հետ ավիացիոն համաձայնագրի ստորագրում
 Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2019, 16:42

Արմինֆո. "Այն, որ Հայաստանը չի ստորագրել ԵՄ հետ Համապարփակ ավիացիոն համաձայնագիրը կապված է բացառապես Բրեքսիթի հետ", - դեկտեմբերի 16-ին լրագրողներին ասել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը՝ հերթական Եվրոպական լոուքոսթեր՝ Wizz Air ավիաընկերության հայաստանյան շուկա մտնելուն առնչվող մամուլի ասուլիսից հետո:

Տիգրան Խաչատրյանը ՀԲ թիմի հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը
 Ուրբաթ, 19 Հուլիսի 2019, 16:25

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ավագ տնտեսագետ և աշխատանքային խմբի ղեկավար Բեկզոդ Շամսիևի գլխավորած առաքելությանը։

ՀՀ ԿԲ փոխնախագահ. Հայաստանը և Վրաստանը համատեղ կարող են լուրջ, տարածաշրջանային ֆինանսական ծրագրի հայտ ներկայացնել
 Ուրբաթ, 28 Հունիսի 2019, 17:29

Արմինֆո. Վրաստանի եւ Հայաստանի առջեւ ներկայումս կանգնած են տնտեսական համանման մարտահրավերներ, հունիսի 28 - ին Դիլիջանում հայ-վրացական գործարար համաժողովի բացմանն այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը ։

 Երկուշաբթի, 6 Մայիսի 2019, 14:26

Արմինֆո.

Այս տարի Երևանի կոնյակի գործարանը կմթերի 29 000 տ խաղող՝ 1 կգ-ի դիմաց վճարելով 150 դրամ:
 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2019, 13:49

Արմինֆո.Ընդառաջելով խաղողագործների խնդրանքներին և ի շարունակություն մթերվող խաղողի գնի հայտարարման ժամանակը վերանայելու ստանձնած պարտավորության՝ Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է, որ այս տարի գնելու է 1 կգ խաղողը 150 դրամով, ինչը 10 դրամով ավելի է նախորդ տարվա գնի համեմատ:  

2019 թվին Երևանի կոնյակի գործարանը խաղողի գնման գինը կհայտարարի ապրիլից ոչ ուշ
 Երկուշաբթի, 17 Սեպտեմբերի 2018, 16:08

Արմինֆո.Հաջորդ տարի Երևանի կոնյակի գործարանը խաղողի գնման գինը կհայտարարի ապրիլից ոչ ուշ: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաղորդել են նախօրեին Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում:

ԵԿԳ-ն պարզաբանում է. 1 կգ դիմաց 140 դրամն առավելագույնն է, ինչը ընկերությունը կարող է անել
 Հինգշաբթի, 6 Սեպտեմբերի 2018, 11:43

Արմինֆո. Կիսելով գյուղացիների հուզական վիճակը և հասկանալով իրենց ապրանքն առավել թանկ իրացնելու ցանկությունները՝ Երևանի կոնյակի գործարանն այս տարի բաձրացրել է խաղողի գինը 10 դրամով՝ դարձնելով այն 140 դրամ: Ինչպես սեպտեմբերի 4-ին ԱրմԻնֆո-ին հայտնել են ԵԿԳ մամուլի ծառայությունից, տվյալ գինը դա այն առավելագույնն է, ինչը ընկերությունը կարող է անել հնարավորինս՝  29 000 տ գնելու պարագայում:  Գնի 8 տոկոս բարձրացումը կրկնակի ծածկում է երկրում պաշտոնապես հայտարարված ինֆլիացիայի մակարդակը: 

Երևանի կոնյակի գործարանը 10 դրամով կբարձրացնի մթերվող խաղողի գինը
 Երկուշաբթի, 3 Սեպտեմբերի 2018, 14:59

Արմինֆո. Երևանի կոնյակի գործարանը 10 դրամով կբարձրացնի մթերվող խաղողի գինը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: 

Արա Խզմալյան. Հայաստանում ռուսական զբոսաշրջիկի համար հարմարավետ էc
 Չորեքշաբթի, 11 Ապրիլի 2018, 19:09

Արմինֆո. Ռուսաստանը մշտապես համարվել և համարվում է Հայաստանի հիմնական զբոսաշրջային շուկան: Միևնույն ժամանակ,  Հայաստանը ցուցադրելու դեռ շատ բան ունի, նաև ռուս զբոսաշրջիկներին հաճելիորեն ուրախացնելու առումով: ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է, որ Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանը:

2018 թվականին վերամշակող ընկերությունների վարկերի սուբսիդավորման փորձնական ծրագրի վարկային պորտֆելը կկազմի 18 մլրդ դրամ
 Ուրբաթ, 2 Փետրվարի 2018, 18:55

Արմինֆո. 2018 թվականին պտղա-բանջարանոցային կուլտուրաների և խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների փորձնական ծրագրի վարկային պորտֆելը կկազմի մոտ 18 մլրդ դրամ, իսկ մեկ վարկառուի վարկի առավելագույն գումարը`1 մլրդ դրամ. Այս մասին է հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը:

Դեկտեմբերի 23-ին և 24-ին Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանում կանցնեն «Բաց դռների օրերը»c
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2017, 17:59

Արմինֆո. Երկու հոբելյանների՝ հայկական կոնյակագործության 130 ամյակի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի 50 ամյակի խորհրդանշական տարում, ԱՐԱՐԱՏ թանգարանը իր այցելուներին հատուկ հնարավորություն կընձեռի ճանապարհորդելու հայկական կոնյակագործության պատմության միջով և նորովի կներկայացնի մեծն վարպետի գլուխգործոցները:

 Երկուշաբթի, 9 Հոկտեմբերի 2017, 13:39

Արմինֆո.

Խաղողի մասսայական  մթերումների գործընթացը մեկնարկել է
 Ուրբաթ, 15 Սեպտեմբերի 2017, 18:33

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով  այսօր եղել է Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում, որտեղ մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը:

 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2017, 11:13

Արմինֆո.

ARARAT լեգենդար հայկական կոնյակը ոսկե մեդալներ ստացավ պրեմիում դասի ալկոհոլի աշխարհի ամենահեղինակավոր մրցույթում
 Չորեքշաբթի, 10 Մայիսի 2017, 17:22

Արմինֆո. Մարտի 22-ին տեղի ունեցավ The World-Spirits Award-ի՝ ամենահեղինակավոր մասնագիտական մրցանակներից մեկի եզրափակիչ փուլ անցածների պարգևատրման արարողությունը: ARARAT լեգենդար հայկական կոնյակը ոսկե մեդալներ ստացավ: Հատուկ ճանաչման արժանացավ ARARAT «Անի»-ն:

Պետական գանձարանը 3.9% իջեցրել է թանկարժեք մետաղների գները
 Երեթշաբթի, 11 Հոկտեմբերի 2016, 17:38

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները նախորդ շաբաթ տեղի ունեցած 0.3% աճից հետո ցուցադրում են 3.9% անկում: Այս միտումը պայմանավորված է նրանով, որ արագացել է արծաթի և պլատինի գների անկման տեմպերտ, իսկ ոսկու և պալադիումի գներ շաբաթական դինամիկան աճից տեղափոխվել է դեպի անկում:

Այս տարի ԵԿԳ 32 հազար տոննա խաղող կմթերի
 Շաբաթ, 10 Սեպտեմբերի 2016, 09:48

Արմինֆո. Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) սեպտեմբերի 15-ին կսկսի խաղողի մթերումը Արմավիրի իր մասնաճյուղում: Հաջորդ օրը կսկսի խաղող ընդունել ԵԿԳ Այգևանի մասնաճյուղը, իսկ սեպտեմբերի 19-20-ը` Բերդի մասնաճյուղը:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63