Վարչապետ Կարապետյանը կարևորել է Հայաստանում «Լիդիան Ինթերնեշնլ»-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017, 17:34

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տարբեր ընկերություններ ներկայացնող միջազգային ներդրողների խմբին՝ «Լիդիան Ինթերնեշնլե ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորությամբ:

Ջոն Հարքեր. Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծի դիտարկման գծով խորհրդատվական խմբի աշխատանքը հանրությանը կլինի թափանցիկ և հասանելի
 Ուրբաթ, 5 Մայիսի 2017, 17:53

Արմինֆո. Լիդիանի կողմից ձևավորված անկախ խորհրդատվական խումբը, որն զբաղվում է Ամուլսարի հանքավայրի մոնիտորինգով, կհավաքվի տարեկան 3 անգամ: Մայիսի 5-ին նախագծի քննարկումների ընթացքում այս մասին հայտարարել է խմբի ղեկավար, դոկտեր Ջոն Հաքերը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին:

«Լիդիան» ընկերության ձևավորած անկախ խորհրդատվական խումբը կզբաղվի Ամուլսար հանքավայրի յուրացման նախագծի դիտարկմամբ
 Հինգշաբթի, 27 Ապրիլի 2017, 16:02

Արմինֆո.«Լիդիան» ընկերության ձևավորած անկախ խորհրդատվական խումբը կզբաղվի  Ամուլսար հանքավայրի յուրացման նախագծի դիտարկմամբ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին «Լիդիան Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից, ձևավորվել է անկախ խորհրդատվական խումբ, որում ընդգրկված են լինելու բնապահպանական և սոցիալական ոլորտներում հայաստանյան և միջազգային փորձագետներ:

Հայաստանում տեղի է ունեցել Ամուլսարի ծրագրի շինարարության մեկնարկը
 Ուրբաթ, 19 Օգոստոսի 2016, 20:14

Արմինֆո. Օգոստոսի 19-ին վայոց Ձորի մարզում տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու ծրագրի շինարարության մեկնարկի արարողությունը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Lydian Armenia ընկերության մամուլի ծառայությունից: Միջոցառմանը ներկա  էին Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, էներգետիկայի  և բնական պաշարների նախարար Լ. Յոլյանը, Էկոնոմիկայի նախարար Ա. Մինասյանը, շրջակա համայնքների ղեկավարներ, մարզպետներ, այլ պաշտոնատար անձինք: Մասնակիցների թվում էին Լիդիան Ինթերնեյշնլի  տնօրենների խորհրդի անդամները, ընկերության բաժնետերեր, IFC և ՎԶԵԲ ներկայացուցիչներ, Հայաստանում Համաշխարային Բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակների ղեկավարներ Լորա Բեյլին և Տերեսա Դաբան Սանչեսը: Ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
 
Հարյուրից ավելի հյուրերին, համայնքների ներկայացուցիչներին և ընկերության աշխատակիցներին դիմելով Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր գործադիր տնօրեն պարոն Հովարդ Սթիվենսոնը շնորհավորեց բոլոր շահագրգիռ կողմերին Ամուլսարի ծրագրի նոր և կարևոր փուլի մեկնարկի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը, շրջակա համայնքներին, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին վստահության և շարունակական աջակցության համար. «Վստահ եմ, որ ձեր ցանկությունն է տեսնել տարբեր ու ավելի լավ հանքարդյունաբերական ծրագիր Հայաստանում: Ես ուզում եմ վստահեցնել, որ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ցույց տանք, որ հնարավոր է այլ կերպ աշխատել, որ հանքարդյունաբերությունը կարող է լինել պատասխանատու, անվտանգ և կարող է օգուտներ բերել շրջակա համայնքներին: Մենք, բոլորիդ հետ միասին, առաջիկա 12 տարիներին դա իրականություն ենք դարձնելու»:
Ներկաներին ուղղված իր խոսքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնավորապես ասաց. «Առաջին իսկ օրվանից մենք լիովին աջակցել ենք Ամուլսարի ծրագիրն և վստահ ենք, որ այն հաջողությամբ կյանքի կկոչվի: Մենք անցել ենք երկար ճանապարհ, ունեցել ենք նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններ, բայց կարևորը այսօրվա շինարարության մեկնարկն է, որի համար ես շատ ուրախ եմ, որպես կառավարության ղեկավար: Օտարերկրյա ներդրումների նվազման պայմաններում կարևոր է այս խոշորագույն ծրագրի մեկնարկը: Ցանկանում եմ հատկապես ողջունել միջազգային հեղինակավոր ֆինանսական ինստիտուտների՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մասնակցությունը: Ուղղակի համոզված եմ, որ Ամուլսարի ծրագիրը զարգացման նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսության համար»:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84