Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ 32 մլրդ դրամ խոշոր ծավալի պարտատոմսերի ցուցակումը
 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 20:39

Արմինֆո. Մարտի 22-ին Հայաստանի ֆոնդային բորսայի Գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը ստորագրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի արժեկտրոնային պարտատոմսերի ցուցակման որոշումը, համաձայն որի՝ ընկերության պարտատոմսերը մարտի 27-ից կընդգրկվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմանական (Abond) ցուցակ և կթույլատրվեն դրանցով  հասցեական առևտուրը և Ռեպո գործարքների կնքումը։ 

ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է սեղմ ժամկետներում
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 15:04

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի 32 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է սեղմ ժամկետներում: Այդ մասին փետրվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

"Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ը պատրաստվում է 10-ամյա նոր ներդրումային ծրագրի իրականացմանը
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 15:36

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն (ՀԷՑ), որը մտնում է "Տաշիր" ընկերությունների խմբի մեջ, պատրաստվում է նոր ՝ 10-ամյա ներդրումային ծրագրի իրականացմանը: Այդ մասին հայտարարել է  ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը՝ դեկտեմբերի 18-ին ընկերության 32 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի թողարկմանը նվիրված  միջոցառման շրջանակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

ՀԾԿՀ-ը 20 մլն դրամով տուգանել է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերությանը
 Ուրբաթ, 30 Հունիսի 2023, 15:52

Արմինֆո. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 30-ին որոշում է կայացրել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել 20 մլն դրամով (մոտ 51 հազար դոլար՝ ընթացիկ փոխարժեքով):

ՀԾԿՀ. Առաջիկայում "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն կներկայացնի ընկերության ներդրումային ծրագրի ուսումնասիրության նպատակով անցկացված աուդիտի արդյունքները
 Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2019, 15:42

Արմինֆո.Մոտ ժամանակներս "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն կներկայացնի ընկերության ներդրումային ծրագրի ուսումնասիրության նպատակով անցկացված աուդիտի արդյունքները եւ սակագնային բաղադրիչի վրա դրա հնարավոր ազդեցությունը: Այդ մասին դեկտեմբերի 25-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։

ԵԱԶԲ-ն մտադիր է ֆինանսական ռեսուրսներ տրամադրել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի արդիականացման երկրորդ ծրագրի իրականացման համար
 Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2019, 14:07

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը մտադիր է ֆինանսական ռեսուրսներ տրամադրել "Հայաստանի էլեկտրական ցանցեր"ՓԲԸ արդիականացման երկրորդ ծրագրի իրականացման համար:  Այd մասին հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաղորդել է  ԵԱԶԲ-ի Հայաստանի գծով տնօրեն Արմեն Մելկինյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ին հարցին։



Արտ. փոխարժեքները
15.05.2024
RUB4.250.01
USD387.52-0.17
EUR419.490.90
GBP488.391.65
CAD284.250.58
JPY24.880.09
CNY53.650.06
CHF427.960.75