ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 14:45

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդներ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար։ Յուրաքանչյուր պրոդուկտի համար գործում են անհատական ​​պայմաններ։ Դրամական միջոցների տեղաբաշխումը հասանելի է ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 11:00

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ARMMONO 22-րդ ամենամյա միջազգային փառատոնին, որն այս տարի անցկացվում է Երևանում՝ ապրիլի 17-ից մայիսի 3-ը։ Ծրագրում ընդգրկված են տարբեր ժանրերի ավելի քան 20 հայկական և արտասահմանյան մոնոներկայացում՝ մոնոդրամա, մոնոստենդափ։

Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական "Միր" քարտերի սպասարկումը
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 13:46

Արմինֆո. Մարտի 30 - ից կասեցվում է Հայաստանի և Ռուսաստանի ազգային քարտային համակարգերի՝ ArCa-ի և "Միր"-ի զուգակցումը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է առաջնորդության մասին բիզնես-գրքի հրատարակմանը
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024, 19:19

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Newmag հրատարակչության գործընկեր, որը հրատարակել է Գոռ Կարապետյանի «Պրոակտիվ առաջնորդ» գիրքը։ Հեղինակը գրքում նկարագրում է իր անձնական փորձը և հաջողված բիզնես նախագծերի համաշխարհային օրինակներ։ Հրատարակության շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 10-ին՝ Newmag Winter Fest 2024 փառատոնի շրջանակներում։

Հայաստանի բանկային համակարգը 2023 թվականին 2 անգամ ավելացրել է պետական գանձարան հարկերի վճարումները
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024, 21:03

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2023 թվին 2 անգամ ավելացրել է պետական գանձարան հարկային վճարումները՝ մինչեւ 123.5 մլրդ դրամ (305 մլն դոլար), որից 71.5 մլրդ դրամը ուղղակի հարկեր են (տարեկան 39.7% աճ)։ Այդ մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է «Էքսպրես» վարկ
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023, 16:08

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներն այսուհետ կարող են ստանալ «էքսպրես» վարկ ազգային արժույթով: Միջոցները հասանելի են ընթացիկ գործունեություն իրականացնելու, գործող պարտավորությունները մարելու կամ արտադրությունն ընդլայնելու համար: Վարկի առավելագույն գումարը կազմում է 20 մլն ՀՀ դրամ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնաճյուղերում բացել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիներ
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 16:13

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը «Պրիվիլեգիա» սեգմենտի հաճախորդների անհատական ​​սպասարկման համար գոտիներ է բացել հինգ մասնաճյուղերում. երկուսը՝ Երևանում, Էջմիածնում, Արմավիրում և Գյումրիում: 2024թ.-ին բանկը նախատեսում է կրկնապատկել պրեմիում ծառայությունների փաթեթի օգտատերերի համար հատկացված տարածքով նման գրասենյակների թիվը։

Եվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 16:32

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհուրդը հաստատեց Եվգենիյ Մոտովիլովին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի տեղակալի պաշտոնին։ Նա կվերահսկի Բանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի աշխատանքը և պատասխանատու կլինի միջին և փոքր բիզնեսի զարգացման ռազմավարության իրականացման համար։

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են փոխանցումներ ստանալ Ռուսաստանից առանց միջնորդավճարի
 Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2023, 15:23

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին մինչև նոյեմբերի վերջ հասանելի են առանց միջնորդավճարի փոխանցումներ Ռուսաստանից: Գումարն ակնթարթորեն կարելի է ստանալ հաշվին հեռախոսահամարի միջոցով: Ծառայությունը հասանելի է ВТБ Онлайн հավելվածում։

Արա Ավագյանը գլխավորել է ՎՏԲ-Հայաստան Բանկը
 Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2023, 11:30

Արմինֆո.Արա Ավագյանը նշանակվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի պաշտոնի։ Նոր ղեկավարը կշարունակի զարգացնել բանկի գործունեությունը երկրում՝ բարձրացնել բանկի ֆինանսական ցուցանիշները, ներգրավել հաճախորդներ, ներդնել շուկայում նոր պրոդուկտներ և բարելավել հեռահար սպասարկման ծառայությունները:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Սաղաթել Հարությունյանի գրքի նոր հրատարակությունը
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023, 16:47

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Newmag հրատարակչության գործընկեր, որը «Երազ» մանկական մատենաշարի շրջանակում հրատարակել է հայտնի հայ գրող, բանաստեղծ, դրամատուրգ, ԽՍՀՄ մշակույթի վաստակավոր գործիչ Սաղաթել Հարությունյանի «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» հեքիաթ-վիպակի նոր պատկերազարդ հրատարակությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է կորպորատիվ հաճախորդների սպասարկման նոր գրասենյակ
 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2023, 17:58

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը Երևան քաղաքի կենտրոնում նոր ժամանակակից ձևաչափով բացել է իրավաբանական անձանց սպասարկող «Մոսկվա» մասնաճյուղը։ Գրասենյակը սպասարկելու է բանկի գրեթե 1000 կորպորատիվ հաճախորդների՝ տնտեսության տարբեր ոլորտներից։ Տարեսկզբից նրանց թիվն աճել է 15%-ով։
Նոր մասնաճյուղում հաճախորդներին հասանելի են հաշվարկադրամարկղային ծառայություններ, վարկային և խնայողական պրոդուկտներ, վճարային բիզնես - քարտեր և «Բանկ-Հաճախորդ» օնլայն ծառայությունը՝ հիմնական ֆինանսական ծառայություններին շուրջօրյա հասանելիությամբ:

Ռելոկանտային միջավայրը Հայաստանի բանկերին դրդել է ծառայությունների թվային փոխակերպման ինտենսիֆիկացման
 Ուրբաթ, 23 Հունիսի 2023, 18:34

Արմինֆո.Տասնյակ հազարավոր ռելոկանտների կողմից թվային ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը լրջորեն խթանել է Հայաստանի բանկային շուկան բիզնես-մոդելների թվային փոխակերպման ինտենսիֆիկացման՝ ստիպելով արագացված տեմպով առաջ տանել քարտային հատվածի տեխնոլոգիական զարգացումը նորագույն վճարային գործիքների ներդրման ուղղությամբ: Այդ մասին ասվում է ԱրմԻնֆո-ի օրերս լույս տեսած "Հայկական բանկերը քարտային բիզնեսում" հերթական (№27) վերլուծական տեղեկագրում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր նոր գլխամասային գրասենյակը
 Ուրբաթ, 16 Հունիսի 2023, 14:33

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը տեղափոխվել է նոր շենք: 5 հազար քառակուսի մետր տարածքում բանկի 400 աշխատակիցներն աշխատում են բիզնեսի բոլոր ուղղություններով, ինչը նոր գրասենյակը դարձնում է ամենախոշորը բանկի ցանցում: Բացի այդ, առաջին հարկում գործում է հաճախորդների ինքնասպասարկման 24/7 գոտի՝ երկու բանկոմատներով և վճարային տերմինալով: 

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է օնլայն վարկավորում
 Երեթշաբթի, 13 Հունիսի 2023, 17:51

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին այսուհետ հասանելի է սպառողական վարկերի հեռահար ձևակերպման նոր ծառայությունը։ Վարկ կարելի է ստանալ՝ լրացնելով օնլայն հայտ բանկի կայքում՝ առանց մասնաճյուղ այցելելու: Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է վայրկյանների ընթացքում։

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները
 Չորեքշաբթի, 26 Ապրիլի 2023, 16:02

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով  «Պրոգրես» ավանդի տոկոսադրույքը 1 տոկոսային կետով: Ավանդի առավելագույն տոկոսադրույքը կկազմի տարեկան 10%՝  միջոցները 12 ամսով ներդնելու դեպքում: Այսօր ավանդային այս առաջարկը երկրի բանկային շուկայում ամենաշահավետ տարբերակներից մեկն է։

Հայկական բանկերի շահույթն աճում է՝ վարկավորման արգելակման ֆոնին
 Հինգշաբթի, 20 Ապրիլի 2023, 14:21

Արմինֆո. Հայաստանի բանկերի շահույթը շարունակում է աճել պրոգրեսիվ տեմպերով՝ տնտեսության վարկավորման լուրջ արգելակման ֆոնին։ Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2023 թվականի առաջին եռամսյակում աճել է 3,4 անգամ ՝ տարեկան 2,2 անգամ աճի դեպքում, հասնելով 70 մլրդ դրամի (180 մլն դոլար) արտարժույթով եւ արժեթղթերով գործարքների հաշվին ՝ վարկավորման արգելակման ֆոնին։

ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է Ռուսաստանից հեռախոսահամարով փոխանցումների միջնորդավճարը
 Երկուշաբթի, 3 Ապրիլի 2023, 15:20

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն այսուհետ կարող են ՌԴ-ից հեռախոսահամարով փոխանցումներ ստանալ կրկնակի իջեցված միջնորդավճարով՝ գործարքի գումարի 0,5%-ի չափով։

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են համալրել հաշիվները և վճարել վարկերը Հայփոստի փոստային բաժանմունքներում
 Երեթշաբթի, 7 Մարտի 2023, 11:46

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռել ֆիզիկական անձ հաճախորդներին համալրել հաշիվները, ավանդները և վճարել վարկերը Հայփոստ փոստային կապի ազգային օպերատորի բաժանմունքներում: Բոլոր գործարքներն իրականացվում են ազգային արժույթով՝ ՀՀ դրամով։ Մեկ օրվա ընթացքում գործարքների քանակը սահմանափակված չէ։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84