Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կարող է հասնել մինչև 1400 ՄՎտ-ի
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2018, 18:24

Արմինֆո. Փետրվարի 26-27-ը Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի տնտեսությունում ընդհանուր CAPEX-ը 2017 թ. կազմել է $856,5 մլն
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2018, 17:53

Արմինֆո. 2017 թ. Հայաստանի տնտեսությունում ներդրումների ընդհանուր ծավալը /կապիտալ ներդրումներ-խմբ./, հաշվի առնելով ֆինանսավորման տարբեր աղբյուրները, այդ թվում՝ պետական, վարկային և դրամաշնորհային, կազմել է $856,5 մլն: ՀՀ կառավարության պաշտոնական կայքում զետեղված հաշվետվության համաձայն՝ http://www.gov.am/u_files/file/documents/INVESTMENTS-28_02.pdf, այդ գումարից բացի, ևս $170,9 մլն ներդրվել է տնտեսությունում՝ մարզերի զարգացման ծրագրի շրջանակներում:

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2018 թ. հունվարին ավելացել է 7%
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2018, 15:27

Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2018 թ. հունվարին կազմել է 830 մլն կվտժ, տարեկան աճը`7%, նախորդ տարվա 13.6% աճի համեմատ:

 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2018, 12:50

Արմինֆո.

Կարեն Կարապետյանը նշել է Հայաստանի և Իրանի միջև ներկայիս առևտրի ծավալների անբավարար լինելը
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2018, 20:07

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ էներգետիկայի նախարարը հայ-իրանական հարաբերությունների լայնամասշտաբ զարգացման համար խոչընդոտներ չի տեսնում
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2018, 12:47

Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ներկայումս հայ-իրանական հարաբերությունների լայնամասշտաբ զարգացման համար խոչընդոտներ չի տեսնում: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 27-ին Երևանում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակներում: Այնուամենայնիվ, ինչպես նշել է նախարարը, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի և Իրանի առևտրատնտեսական ներուժն այսօր լիակատար չափով չի օգտագործվում: 

Նախարարն ընդունել է «Քոնթուր Գլոբալ» ընկերության ներկայացուցիչներին
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2018, 15:19

Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը փետրվարի 22-ին ընդունել է «ՔոնթուրԳլոբալ ընկերության» զարգացման և գործող ծրագրերի ղեկավար Ռալֆ Նովակին և «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ տնօրեն Արա Հովսեփյանին:

Իսպանական Cobra ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2018, 11:47

Արմինֆո. էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն  ընդունել է «ԷՅ-ՍԻ-ԷՍ ԿՈԲՐԱ» (Cobra) ընկերության տարածաշրջանային   տնօրեն Ալեխանդրո Ռոդրիգոյի գլխավորած   պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը,

Շնողի ՀԷԿ-ը կարևոր նշանակություն կունենա Հայաստանի էներգետիկ համակարգի համար
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2018, 17:25

Արմինֆո. Շնողի ՀԷԿ-ը կարևոր նշանակություն կունենա Հայաստանի էներգետիկ համակարգի համար: Փետրվարի 13-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար  Հայկ Հարությունյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Հայաստանը դիտարկում է կառուցել Մեղրիի հիդրոէլեկտրակայանը
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2018, 17:04

Արմինֆո. Առաջիկա շաբաթների ընթացքում Հայաստան կայցելի Իրանի պատվիրակությունը, որի հետ կքննարկվի Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը: Փետրվարի 13-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

2018 թվականին Հայաստանում կկառուցվի 7 նոր փոքր հիդրոէլեկտրակայան
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2018, 17:03

Արմինֆո. 2018 թվականին Հայաստանում կկառուցվի 21 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 7 նոր փոքր հիդրոէլեկտրակայան: Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Իրանն ու Հայաստանը մտադիր են վերջնական տեսքի բերել Մեղրիի ՀԷԿ կառուցման ծրագիրը
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018, 17:01

Արմինֆո. Ամենամոտ ժամանակները Հայաստան կայցելի Իրանի պատվիրակությունը, որը հայ գործընկերների հետ միասին մտադիր է վերջնական տեսքի բերել Արաքս գետի վրա սահմանամերձ ՀԷԿ կառուցման ծրագիրը: Փետրվարի 12-ին  լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

«Գազպրոմ Արմենիա» -ն պահպանում է առաջատարի դիրքերը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2018, 20:41

Արմինֆո. «Գազպրոմ Արմենիա» -ն պահպանում է առաջատարի դիրքերը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում, պետական ​​գանձապետարանին վճարելով ​​39.7 մլրդ. դրամ, կամ $ 82 մլն (տարեկան անկումը`6.4%), որից 181,1 մլն դրամի մաքսային տուրքեր, 6.9 մլրդ դրամի ուղղակի հարկեր (շահութահարկ, եկամտահարկ) 34,9 մլրդ դրամի անուղղակի հարկեր (ներառյալ ԱԱՀ, ակցիզային հարկ):

Արայիկ Հարությունյան. Կարող եմ խոստանալ, որ 30 տարի անց Արցախը կլինի գրեթե հարյուր տոկոսանոց էներգետիկ անկախ և անվտանգ հանրապետություն
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2018, 11:54

Արմինֆո. Էներգետիկան Արցախի տնտեսության ամենառանցքային և դինամիկ զարգացող ոլորտն է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը:

Հայաստանի կառավարությունը հատուկ «բոնուսային» համակարգ է մշակել փոքր ջրամբարների կառուցման ապագա ներդրողների համար
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2018, 17:31

Արմինֆո. Հայաստանը մտադիր է կառուցել մոտ տասնյակ փոքր և միջին ջրամբար: Նախագծերը պատրաստ են, մնում է գտնել ներդրողների: Իսկ նրանց մոտիվացնելու համար, հայտարարել է ՀՀ Ջրային տնտեսության պետական ​​կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, կառավարությունը ապագա ներդրողների համար մշակել է հատուկ «բոնուսային» համակարգ:

«Մուդիզը» պատրաստ է Հայաստանի էներգետիկ հատվածի հետ համագործակցության
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2018, 16:39

Արմինֆո.ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է «Մուդիզ» (Moody`s Investors Services) միջազգային վարկանիշային կազմակերպության   նախագահի  տեղակալ Մարտին  Փեթչի  գլխավորած  պատվիրակությանը, որը Հայաստանում է մեր երկրի սուվերեն վարկանիշի հերթական վերանայման գործընթացի շրջանակներում: 

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2017 թվականին աճել է 6.1%
 Չորեքշաբթի, 31 Հունվարի 2018, 19:08

Արմինֆո. Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2017 թվականին կազմել է 7762.9 մլն կՎտժ, տարեկան աճը՝ 6.1%, իսկ դեկտեմբերին արձանագրվել է 12.1% անկում, մինչև 825.5 մլն. կՎտժ:  

Եվրամիությունը շարունակում է պնդել հայկական ատոմակայանի վաղաժամկետ փակման մասին
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2018, 17:18

Արմինֆո. Եվրոպական Միությունը շարունակում է պնդել, որ հայկական ատոմակայանը պետք է շուտափույտ փակվի, քանի որ հնարավոր չէ նույնիսկ արդիականացման միջոցով մեծացնել կայանի անվտանգությունը միջազգային չափանիշներին համապատասխան: Այս մասին հունվարի 30-ին, Երևանում, Հայաստան-ԵՄ էներգետիկակայի, տրանսպորտի, բնապահպանության, կլիմայի փոփոխության և քաղաքացիական պաշտպանության ոլորտների համագործակցության ենթակոմիտեի հինգերորդ նիստում, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, լրագրողներին հայտարարել է Արևելյան գործընկերության երկրների հետ Եվրամիության երկկողմ հարաբերությունների բաժանմունքի ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը:

Արցախը ձգտում է էներգետիկ ինքնաբավության
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2018, 15:22

Արմինֆո.Տարիներ առաջ Քաշաթաղի շրջանում մեկնարկած՝ 12 միլիոն խմ ծավալով ջրամբարի կառուցումն այս տարի կավարտվի, որի վրա կգործարկվի նաև 5.95 մՎտ դրվածքային հզորությամբ ՀԷԿ. ընդ որում՝ սա ջրամբարով ՀԷԿ-ի կառուցման առաջին դեպքն է անկախ ՀՀ-ի և ԱՀ-ի պատմության մեջ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի պետնախարարի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:

Կարեն Կարապետյան. Բարենպաստ ներդրումային և բիզնես միջավայրը թույլ կտա Հայաստանին մեկնարկային հարթակ դառնալ ռուսաստանցի ձեռներեցների համար
 Երկուշաբթի, 22 Հունվարի 2018, 17:19

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության տրամաբանությունը Հայաստանի համար շատ հասկանալի է և պրագմատիկ: Այդ մասին «Ռիա Նովոստի»-ին հարցազրույցում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով, Եվրասիական ինտեգրացիոն նախագիծն ընդլայնել է հանրապետության տնտեսական սահմանները՝ ստեղծելով տարողունակ, մոտ 180 միլիոնանոց շուկա՝ առանց մաքսային սահմանների: ԵԱՏՄ շրջանակներում ինտենսիվորեն քննարկվում են Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի և այլ երկրների հետ համագործակցության հարցերը:



Արտ. փոխարժեքները
20.05.2024
RUB4.290.03
USD387.970.37
EUR421.761.64
GBP492.842.53
CAD284.920.76
JPY24.910.04
CNY53.640.01
CHF426.900.68