Հայաստանի ԿԲ-ը ԱՊՀ 30-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկել
 Ուրբաթ, 1 Հոկտեմբերի 2021, 13:57

Արմինֆո.ՀՀ կենտրոնական բանկը 2021 թվականի հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դնում «Անկախ Պետությունների Համագործակցության 30-ամյակ» արծաթե հուշադրամը: Այդ մասին հաղորդել է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հայ հաշվապահներն ու աուդիտորները կարող են մասնագիտորեն աճել ՄԹ Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) օգնությամբ
 Հինգշաբթի, 16 Սեպտեմբերի 2021, 15:53

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետները ՀՀ եւ ՌԴ ֆինանսների նախարա­րությունների միջեւ 2020-2022թթ. երկկողմ համագոր­ծակ­ցության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-17-ը մասնակցում են Մոսկվայում ընթացող «Ինտեգրացված հաշվետվողականության կիրառման ժամանակակից միտումները» խորագրով հանդիպումներին:

Թողարկվել է Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ
 Երկուշաբթի, 13 Սեպտեմբերի 2021, 13:00

Արմինֆո.1991 թ. սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության մեջ սկսվել է Երրորդ հանրապետության շրջանը: Սահմանվել են պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը: Հիմնվել են պետական պարգևներ` կոչումներ, շքանշաններ և մեդալներ:

Հայաստանը ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի, ֆեռոմոլիբդենի, ինչպես նաեւ մոլիբդենից պատրաստված արտադրատեսակների արտահանման համար
 Երեթշաբթի, 7 Սեպտեմբերի 2021, 18:00

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 7-ին գրավոր քվեարկությամբ հավանություն է տվել "Հայաստանի Հանրապետությունից պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի, մոլիբդենի եւ դրանից պատրաստված արտադրատեսակների (բացառությամբ 810297000՝ թափոններ եւ ջարդոն)՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզավորման ընթացակարգը եւ հայտերի ու լիցենզիաների ձեւերը սահմանելու մասին" որոշմանը:

Վերափոխումն և վստահությունը կարևոր նշանակություն ունեն ժամանակակից բանկային ոլորտում հաջողության հասնելու համար . Արտակ Հանեսյան
 Երեթշաբթի, 24 Օգոստոսի 2021, 12:38

Արմինֆո. Հեղինակավոր GlobalMarkets ամսագրի հետ հարցազրույցում Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը խոսում է բանկի ռազմավարության,  հայկական շուկայում բանկի ունեցած դիրքի, հաջողությունների և անելիքների մասին: 

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ներկայացրեց «Հնարավոր է արդյոք «շահակիցների կապիտալիզմին» անցումը Հայաստանի գործարար միջավայրում» փորձագիտական հարցման արդյունքները
 Երկուշաբթի, 16 Օգոստոսի 2021, 16:39

Արմինֆո.Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը օգոստոսի 13-ին կազմակերպել էր Բիզնեսի բարեվարքության ակումբի բաց հանդիպումը: Ակումբի առաքելությունն է բարեվարքության մշակույթի առաջխաղացմամբ բարելավել Հայաստանի գործարար միջավայրը:

Արդշինբանկն արժանացել է Asian Banking & Finance Awards 2021-ի Հայաստանի «Տարվա մանրածախ բանկ» մրցանակին
 Հինգշաբթի, 12 Օգոստոսի 2021, 11:58

Արմինֆո.Ըստ ասիական Asian Banking & Finance ֆինանսական պարբերականի Արդշինբանկը հերթական անգամ ճանաչվել է Հայաստանի «Տարվա մանրածախ բանկ»: ABF Retail Banking Awards մրցանակը շնորհվում է այն առաջատար բանկերին, որոնք ներկայացրել են նորարարական ապրանքներ և ծառայություններ մանրածախ բանկային գործառույթների համար և նշանակալի ներդրում են ունեցել ոլորտի զարգացման գործում։

Հայաստանը դիտարկում է արդեն 2024 թվականին եվրապարտատոմսերի նոր թողարկման հնարավորությունը
 Երեթշաբթի, 10 Օգոստոսի 2021, 16:48

Արմինֆո. 2024 թվականին Հայաստանը նախատեսում է միջազգային շուկայում իրականացնել եվրոպարտատոմսերի հերթական եւ արդեն հինգերորդ տրանշը: "Եվրապարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները կուղղորդվեն 2025 թվականի մարման պարտատոմսերի գնմանը",- ասված է 2022-2024 թթ. կառավարության պարտքի կառավարման ռազմավարության ծրագրում, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ:

"Արմբազալտը"՝  ներդրողի որոնումներում. կամ՝ արդյոք Արևային Հայաստանի հրաշք-քարն ապագա ունի
 Երեթշաբթի, 10 Օգոստոսի 2021, 13:35

Արմինֆո.2021 թվականի ապրիլին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտը ներկայացրել է ԵԱՏՄ արդյունաբերական շինարարության ոլորտում խոշորագույն ներդրումային նախագծերի վերանայում՝ մինչև 2025 թվականը իրագործման հեռանկարով:

Հայաստանում ստեղծվում է մտավոր սեփականության գրասենյակ
 Երկուշաբթի, 26 Հուլիսի 2021, 14:14

Արմինֆո.Այսուհետ Հայաստանի մտավոր սեփականության ոլորտում ծառայություններ կմատուցի մտավոր սեփականության գրասենյակը։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հուլիսի 26-ի որոշմամբ հաստատվել է գրասենյակի կանոնադրությունը և կառուցվածքը:

Կառավարությունը շուրջ 17,8 մլն դոլար Է հատկացրել 50,7 կմ երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման համար
 Հինգշաբթի, 22 Հուլիսի 2021, 14:24

Արմինֆո. Այսօր կառավարության հերթական նիստում գործադիրն ընդունել է որոշում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման համար կառավարության ներքո հաստատված միջոցներից 8.9 մլրդ դրամ (17,8 մլն դոլար) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնելու մասին:   

Հայաստանի իշխանությունները կպայքարեն հարկային "մակաբույծների" դեմ
 Հինգշաբթի, 22 Հուլիսի 2021, 12:37

Արմինֆո.Ֆինանսական իշխանությունները մշակել են օրենքի նախագիծ ՝ ուղղված հարկային չարաշահումների դեմ։ Այդ մասին հուլիսի 22-ին կառավարության նիստում հայտարարել է  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ամերիաբանկն արդեն 8-րդ անգամ արժանացել է Euromoney ամսագրի գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում
 Հինգշաբթի, 15 Հուլիսի 2021, 19:10

Արմինֆո. Ամերիաբանկը Euromoney  հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2021 թ. Տարվա լավագույն բանկ մրցանակին:

Արդշինբանկը ներգրավել է 20մլն դոլարի վարկ Կլիմայի գործընկերության գլոբալ հիմնադրամից կանաչ էներգետիկայի զարգացման նպատակով
 Չորեքշաբթի, 30 Հունիսի 2021, 18:03

Արմինֆո.Արդշինբանկը Կլիմայի գործընկերության գլոբալ հիմնադրամից (ԿԳԳՀ/ GCPF) 20մլն ԱՄՆ դոլար վարկ է ստացել։ Ներգրավված միջոցները կուղղվեն էներգաարդյունավետության և էներգիայի վերականգնվող աղբյուրների նախագծերում վարկային ներդրումների ավելացմանը՝ հիմնականում արևային պանելների ֆինանսավորման նպատակով։

Հայաստանը նախատեսում է վերացնել շրջանառության հարկի համակարգը եւ անցնել ԱԱՀ-ի
 Երկուշաբթի, 28 Հունիսի 2021, 13:57

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը նախատեսում է լիովին հրաժարվել շրջանառության հարկից եւ անցնել հարկման ընդհանուր համակարգի։ Այդ մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մշակած Տնտեսական քաղաքականության հայեցակարգում։

S&P գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն»
 Հինգշաբթի, 10 Հունիսի 2021, 19:53

Արմինֆո.Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն և վերահաստատել է բանկին շնորհված B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը:

ԱրարատԲանկը 14.5 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ
 Երեթշաբթի, 8 Հունիսի 2021, 17:04

Արմինֆո. "Սիմբիոտիքս" ներդրումային ընկերությունը, որը հանրօգուտ ներդրման համար շուկայի հասանելիությունն ապահովող առաջատար հարթակ է, կայունության պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված 14.5 մլն ԱՄՆ դոլարի միջոցներն ուղղել է  ԱրարատԲանկին։

2020 թվականին ԱՄՆ-ի, ԵԽ-ի եւ ՄԱԿ-ի դոնորների ֆինանսական աջակցությունը Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գերազանցել է պետբյուջեի հատկացումները  
 Ուրբաթ, 4 Հունիսի 2021, 16:42

Արմինֆո.  2020 թվականին ԱՄՆ-ի, ԵԽ-ի եւ ՄԱԿ-ի դոնորների ֆինանսական աջակցությունը Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գերազանցել Է հանրապետության պետական բյուջեի հատկացումները: Այդ մասին հունիսի 4-ին հաղորդել է հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ՝ "Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին" տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:

Էներգախնայողություն. Պայքարում ենք մթնոլորտի աղտոտման դեմ
 Երկուշաբթի, 24 Մայիսի 2021, 17:42

Արմինֆո.Մասնագետները պարզել են, որ 2020թ մթնոլորտ արտանետված ածխաթթու գազի քանակը, 2019-ի համեմատ, նվազել է 2,4 մլրդ տոննայով՝ մոտ 7 տոկոս: Դիտարկումների ողջ ժամանակահատվածում սա ամենափոքր ցուցանիշն է: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Earth System Science Data    հեղինակավոր գիտական ամսագրում:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Փաշինյանը վերստին անդրադարձել է միության գազի միասնական շուկայի ձևավորման թեմային
 Ուրբաթ, 21 Մայիսի 2021, 14:49

Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:



Արտ. փոխարժեքները
10.05.2024
RUB4.20-0.01
USD388.010.00
EUR418.241.13
GBP486.251.35
CAD283.611.34
JPY24.91-0.06
CNY53.710.02
CHF427.940.95