Երկուշաբթի, 2 Մայիսի 2016, 16:38
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաները 2016 թվականի առաջին եռամսյակում աճել են 6.7%, իսկ հատուցումները նվազել են 1.9%: 2016 թվականի ապրիլի 1-ին ապահովագրական ընկերությունների միագումար ապահովագրական պրեմիաների ծավալը կազմել է 9.5 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 3,2 մլրդ. դրամ (ըստ ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների`IFRS): Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, արդյունքում, ապահովագրական համակարգի զուտ շահույթը 2016 թվականի առաջին եռամսյակում կազմել է 1.3 մլրդ դրամ, տարեկան աճը`2,1 անգամ: Հաշվետու ժամանակահատվածում ապահովագրական պրոմիաների անկում է արձանագրվել գործող 2 ընկերություններում: Ըստ ԱԸ հաշվետվությունների, ապահովագրական պրեմիաները կազմել են 9.6 մլրդ դրամ (տարեկան աճը`1,7%), իսկ հատուցումները` 3,7 մլրդ դրամ (տարեկան աճը`13.4%):
|
Ուրբաթ, 8 Ապրիլի 2016, 19:43
|
Ուրբաթ, 4 Մարտի 2016, 15:26
Արմինֆո. 2016 թվականի մարտի 4-ից մեկնարկել է վարորդների կողմից 50 հազար դրամը չգերազանցող վնասով պատահարների ինքնուրույն գրանցման համակարգը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյից, նոր գործընթացը ենթադրում է ապահովագրական ընկերությունից ապահովագրական հատուցումն ստանալու պարզեցված և արագացված մեխանիզմ: Բացի այդ, 50 հազար դրամը չգերազանցող վնասով պատահարների համար Բյուրոն նորացրել է պայմանագրային հարաբերությունների կարգը փորձագիտական կազմակերպությունների հետ: Մասնավորապես, կրկնակի փորձագիտությնա ժամկետը կրճատել է մինչև 3 աշխատանքային օր, իսկ դրա դիմաց վճարն իջեցրել է մինչև 5000 դրամ: Կրկնակի փորձագիտությունն ուղղված է ԱՊՊԱ համակարգով տեղի ունեցած ապահովագրական պատահարների արդյունքում վնաս պատճառված անձանց իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև նախատեսված է այն պատահարների համար, երբ տուժողը համաձայն չէ ապահովագրական ընկերությունից ստացված փորձագիտական եզրակացությանը`կապված մեղավորության աստիճանի և ՃՏՊ հետևանքով պատճառված վնասի չափի հետ:
|
Չորեքշաբթի, 24 Փետրվարի 2016, 16:22
|
Երկուշաբթի, 22 Փետրվարի 2016, 21:38
Արմինֆո. Հայաստանը հայտ է ներկայացրել «Կանաչ քարտե միջազգային համակարգին միանալու համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: Նրա ասելով, անդամության հայտն ընդունվել է, և այժմ Հայաստանին սպասում է անդամակցության երկար գործընթաց (1-2 տարի):
|
Երկուշաբթի, 22 Փետրվարի 2016, 21:23
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկան 2015 թվականին արձանագրել է հնգամյակում ռեկորդային զուտ շահույթ` 2.5 մլրդ դրամ (5.2 մլն դոլար)` ապահովելով 71% տարեկնա աճ:
|
Հինգշաբթի, 18 Փետրվարի 2016, 14:26
Արմինֆո. Այսուհետ ԱՊՊԱ գծով ապահովագրական պատահարները, եթե վնասը չի գերազանցում 50 հազար դրամը, կարող են կարգավորվել առանց ապահովագրական ընկերությունների, ՃՏՊ մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ: Փետրվարի 18-ին ՀՀ կառավարության նիստում նման առաջարկով է հանդես եկել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, որն արժանացել է կառավարությնա հավանությանը:
|
Ուրբաթ, 5 Փետրվարի 2016, 17:22
Արմինֆո. Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն առաջարկում է ավտոսեփականատերերի վարկային պատմության մեջ ընդգրկել ԱՊՊԱ գծով պայմանագրերի կնքման ժամկետների խախտումները: Այս մասին փետրվարի 2-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը:
|
Ուրբաթ, 5 Փետրվարի 2016, 15:18
Արմինֆո. Հայաստանում ԱՊՊԱ վնասաբերության գործակիցը 2015 թ. կազմել է 53%, 2011 թվականի 55.1% -ի փոխարեն, երբ համակարգը նոր էր ներդրվել: Այս մասին են վկայում Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները: 2014 թվականին այդ ցուցանիշը կազմել է 59.8%, իսկ գագաթնակետին է հասել 2012 և 2013 թվականներին, համապատասխանաբար կազմելով` 74.8% և 77%:
|
Երկուշաբթի, 25 Հունվարի 2016, 19:06
Արմինֆո. 2015 թվականին ներկայացված բողոքների հիման վրա Ֆինանսական նհաշտարարի միջնորդությամբ ֆիզիկական անձանց վճարված փոխհատուցումների 80%-ն ընկնում է ապահովագրական ընկերություններին (176.7 մլն.դրամ): Այս մասին հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը:
|
Ուրբաթ, 25 Դեկտեմբերի 2015, 14:44
Արմինֆո. Խստությունն ու ավելորդ պաշտոնականությունը նրա մասին չեն – Լևոն Ալթունյան, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրեն: Իսկ զինաթափող ժպիտը, անկրկնելի խոսքն ու միշտ իրեն բնորոշ հումորը դարձնում են նրան մեր երկրի ամենաանմիջական ղեկավարներից մեկը: Եվ այս հարցազրույցում էլ, չնայած թեմայի լրջությանը՝ ՀՀ ապահովագրական շուկան 2015 թվականի ավարտին, զարգացման միտումները և ցուցանիշները, տեղ գտնվեց նաև մեջբերմանը հորոսկոպից և հումորային բարեմաղթանքին, որին հաստատ որևէ մեկը դեմ չի լինի:
|
Ուրբաթ, 18 Դեկտեմբերի 2015, 17:12
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ամենամեծ հատուցումներն իրականացնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը: Այս մասին են վկայում Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի կայքում հրապարակված պաշտոնական տվյալները:
|
Երեթշաբթի, 10 Նոյեմբերի 2015, 14:42
Արմինֆո. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանի ապահովագրական շուկայում 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կնքել է ավելի քան 1,000,000 ԱՊՊԱ պայմանագիր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մամուլի ծառայությունից, դա վկայում է քաղաքացիների վստահության բարձր մակարդակի մասին, որը պահպանվում է պարտադիր ապահովագրության մասին օրենքի գործողության բոլոր հինգ տարվա ընթացքում:
|
Երեթշաբթի, 13 Հոկտեմբերի 2015, 21:34
Արմինֆո. Հայաստանում աստիճանաբար սկսում են տեսանելի դառնալ կյանքի ապահովագրության ներդրման նախադրյալները: ԱրմԻնֆո գործակալոթւյան թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ֆինանսների նախկին նախարար, տնտեսագիտությնա դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը:
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2015, 17:05
Արմինֆո. «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության փոխտնօրեն Վահագն Աղավելյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը
|
Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2015, 18:15
Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկում այսուհետ հասանելի են օգտակար ապահովագրական պրոդուկտների նոր տեսակները, որոնցից մի քանիսը բացառիկ են շուկայում:
|
Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2015, 13:45
Արմինֆո.ԵԱՏՄ-ն ծրագրում է ստեղծել միասնական կենտրոնական բանկ (կարգավորիչ): Այդ մասին Tazabek-ին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախարար Դանիլ Իբրաևը` առցանց ասուլիսի ժամանակ:
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2015, 17:54
Հայտերի կարգավորման և հատուցումների վճարման փուլում հաճախորդների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունում իրականացվել է կառուցվածքային վերակազմակերպում և ընթացակարգերի վերանայում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, իրականացված միջոցառումների արդյունքում ընկերությանը հաջողվել է զգալիորեն կրճատել ԱՊՊԱ գծով հատուցման վճարման համար անհրաժեշտ ժամկետները:
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2015, 16:24
Ինչպե՞ս եք գնահատում ապահովագրական շուկայի զարգացումը 2014 թվականին և ինչպիսի՞ ակնկալիքներ ունեն շուկայի մասնակիցները 2015 թվականին
|
Երեթշաբթի, 26 Մայիսի 2015, 09:27
|