Քննարկվել են «Կանաչ» ֆինանսավորման միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության արդյունքները
 Հինգշաբթի, 20 Մայիսի 2021, 18:10

Արմինֆո.2021թ-ի մայիսի 19-ին «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի»  ֆինանսավորմամբ իրականացվող «Scaling up green finance practices in Armenia» ծրագրի շրջանակում «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, որպես ծրագրի համակարգող կազմակերպություն, կազմակերպել էր սեմինար քննարկում ծրագրի երկրոդ փուլի կատարված աշխատանքները ներկայացնելու նպատակով,

Կնվազեցվի անհատ ձեռնարկատերերի ֆինանսական պարտավորությունների չափը՝ «1000 դրամների հիմնադրամ» դրոշմանիշային վճարի մասով
 Չորեքշաբթի, 19 Մայիսի 2021, 15:12

Արմինֆո.ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ին քննարկեց պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Արտակ Մանուկյանի հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

25 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր՝ ուղղված անհավասարությունների կրճատմանը
 Չորեքշաբթի, 19 Մայիսի 2021, 14:30

Արմինֆո.ԱրարատԲանկն ու FMO հոլանդական զարգացման բանկը, կարևորելով ֆինանսավորման հասանելիությունը, 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանգիր են կնքել։

HSBC Հայաստանը՝ «Շուկայի առաջատար բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում» ըստ «Euromoney» ամսագրի 2021 թ. հարցման
 Երեթշաբթի, 27 Ապրիլի 2021, 11:35

Արմինֆո.Ըստ հեղինակավոր «Euromoney» ամսագրի 2021 թ. անցկացրած հարցման՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) ճանաչվել է «Շուկայի առաջատար բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում»:

Նախկին նախարար. Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծումը սեփական արտադրության «Երազ»-ի վրա «Ռոլս Ռոյսի» շարժիչ հարմարեցնելու փորձ է
 Չորեքշաբթի, 7 Ապրիլի 2021, 13:56

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը կոշտ քննադատության է ենթարկել Կենտրոնական բանկում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր ստեղծելու հայեցակարգը: Իր ֆեյսբուքյան էջում Ճշմարիտյանը նշել է, որ, գործնականում, այդ օրենսդրական նախաձեռնության ընդունումից հետո, որին երեկ պատգամավորներին ծանոթացրել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը, կարելի է այլևս չանհանգստանալ երկրի բանկային համակարգում ներդրումների առնչությամբ, քանի որ դրանք լինելու են զրոյական:

AMX-ը ճանաչվել է Հարավային Կովկասի լավագույն ֆոնդային բորսա
 Չորեքշաբթի, 31 Մարտի 2021, 13:48

Արմինֆո. Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի ֆոնդային բորսան ճանաչվել է «Հարավային Կովկասի լավագույն ֆոնդային բորսա»` ըստ բրիտանական Global Banking and Finance Review հեղինակավոր ամսագրի։

Կառավարությունը նախատեսում է բարձրացնել մրցակցության աստիճանը գնման ընթացակարգերում
 Հինգշաբթի, 25 Մարտի 2021, 15:20

Արմինֆո. Այսօր կառավարության հերթական նիստում գործադիրը, գնումների ընթացակարգերում որակավորման ապահովման համակարգի կիրառման պայմանների դիվերսիֆիկացման և այլընտրանքների ձևավորման անհրաժեշտությամբ պայմանավորված,  փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ:

Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն բանկը Հայաստանում ` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի
 Չորեքշաբթի, 24 Մարտի 2021, 19:48

Արմինֆո.«Global Finance»-ի կողմից անցկացվող աշխարհի լավագույն բանկերի ամենամյա 28-րդ մրցանակաբաշխության ընթացքում Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Լավագույն բանկ 2021թ.» անվանակարգում: Մրցանակը շնորհվել է` հաշվի առնելով Բանկի ունեցած ձեռքբերումները, նորարար մոտեցումներն ու հնարավորությունները:

HSBC Հայաստանը նշում է երկրում իր գործունեության 25-ամյակը
 Չորեքշաբթի, 17 Մարտի 2021, 13:43

Արմինֆո.2021 թ․-ի մարտի 16-ը կարևոր օր է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) համար․ այն նշում է երկրում իր գործունեության 25-ամյակը։

Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ  Global Finance-ի  
 Ուրբաթ, 5 Մարտի 2021, 14:22

Արմինֆո.Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից կրկին ճանաչվել է լավագույնը՝ արժանանալով «2021թ.-ի Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» պատվավոր մրցանակին:

Հայաստանում պետական գնումների գործընթացի վերահսկողության նոր մեխանիզմներ կստեղծվեն  
 Չորեքշաբթի, 3 Մարտի 2021, 12:08

Արմինֆո.Հայաստանում կստեղծվեն պետական գնումների գործընթացի վերահսկողության նոր մեխանիզմներ։ Ազգային ժողովը մարտի 3-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ եւ լրացումներ է կատարել "Պետական գնումների մասին" օրենքում:

Moodys- ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 երկարաժամկետ վարկանիշը
 Ուրբաթ, 19 Փետրվարի 2021, 16:11

Արմինֆո.Միջազգային առաջատար վարկանիշային գործակալություններից Moody's Investors Service-ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 վարկանիշը՝ «կայուն» կարգավիճակով, այս անգամ երկարաժամկետ: Ընկերության վարկանշումն աննախադեպ է ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում:

Կոնվերս Բանկը կրկին ՎԶԵԲ-ի «Տարվա Գործարք - Կանաչ Առևտուր» մրցանակակիրն է
 Ուրբաթ, 12 Փետրվարի 2021, 14:38

Արմինֆո.Կոնվերս Բանկն արժանացել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Առևտրի Աջակցման Ծրագրի «Տարվա Գործարք - Կանաչ Առևտուր 2019» հեղինակավոր մրցանակին՝ ջրի բնական ռեսուրսների խնայմանն ու արդյունավետ ջրօգտագործմանն ուղղված տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելու համար:

HSBC Հայաստանը` «Կորպորատիվ ծառայությունների գծով լավագույն բանկ» ըստ «Euromoney» ամսագրի 2020թ. հարցման
 Երեթշաբթի, 9 Փետրվարի 2021, 14:59

Արմինֆո.Ըստ հեղինակավոր «Euromoney» ամսագրի 2020թ. անցկացրած հարցման «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է «Կորպորատիվ ծառայությունների գծով լավագույն բանկը Հայաստանում», ինչպես նաև երկրորդ անգամ արժանացել է «Հայաստանում կորպորատիվ ծառայությունների ոլորտում լավագույն ծառայություններ մատուցող բանկ» մրցանակին:

ԱրարատԲանկը $5 մլն է ներգրավել «BlueOrchard»-ի՝ Covid-19 Emerging and Frontier Markets MSME Support Fund հիմնադրամից
 Չորեքշաբթի, 3 Փետրվարի 2021, 14:40

Արմինֆո.ԱրարատԲանկը և «Blue Orchard»-ի՝ Covid-19 Emerging and Frontier Markets MSME Support Fund հիմնադրամը («Blue Orchard»-ի՝ Զարգացող և սահմանային շուկաներում Covid-19 պայմաններում ՄՓՄՁ-ների աջակցման հիմնադրամ) 5 մլն դոլարի երկկողմ վարկային պայմանագիր են կնքել՝ Հայաստանում Covid-19 համավարակի հետևանքով տուժած ՄՓՄՁ-ներին աջակցելու համար։ 

Հայաստանում պետական գնումների գործընթացի վերահսկողության նոր մեխանիզմներ կստեղծվեն
 Չորեքշաբթի, 20 Հունվարի 2021, 11:08

Արմինֆո. Հայաստանում կստեղծվեն պետական գնումների գործընթացի վերահսկողության նոր մեխանիզմներ։ ՀՀ Ազգային ժողովը հունվարի 20-ի նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ եւ լրացումներ է կատարել <Գնումների մասին> օրենքում:

Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան մարքեթինգի համար պետության ծախսերի ավելացման անհրաժեշտություն է տեսնում
 Չորեքշաբթի, 13 Հունվարի 2021, 18:11

Արմինֆո.Պետությունը պետք է ավելացնի մարքեթինգի եւ գովազդի ծախսերը զբոսաշրջության ոլորտում: Մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
 Երկուշաբթի, 11 Հունվարի 2021, 20:02

Արմինֆո.ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2019 թ․ թողարկված արծաթե հուշադրամը՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2020» 14-րդ միջազգային մրցույթում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը «Տարվա հուշադրամը» անվանակարգում։

Արդշինբանկը responsAbility Investments AG ներդրումային կառավարիչից 20 մլն դոլար է ներգրավել
 Երկուշաբթի, 7 Դեկտեմբերի 2020, 12:10

Արմինֆո.Արդշինբանկը responsAbility Investments AG ակտիվների կառավարման առաջատար կազմակերպության կողմից կառավարվող Լյուքսեմբուրգում տեղակայված  չորս հիմնադրամներից ընդհանուր 20 մլն դոլար գումարի չափով վարկ է ներգրավել: Ներգրավված միջոցները կուղղվեն վարկային ներդրումների ավելացմանը եւ հատկապես փոքր ու միջին բիզնեսի աջակցմանը։

Ամերիաբանկը 2020թ. Տարվա լավագույն բանկն է. Մրցանակը շնորհվել է «The Banker»-ի կողմից
 Հինգշաբթի, 3 Դեկտեմբերի 2020, 17:05

Արմինֆո. Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր ընկերության «The Banker»  ամսագրի կողմից արժանացել  է  Հայաստանի 2020թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշ համարվող այս մրցանակը Ամերիաբանկին տրվում է 7-րդ անգամ:  



Արտ. փոխարժեքները
10.05.2024
RUB4.20-0.01
USD388.010.00
EUR418.241.13
GBP486.251.35
CAD283.611.34
JPY24.91-0.06
CNY53.710.02
CHF427.940.95