Ռուսաստան մեկնած հազարավոր աշխատանքային միգրանտներ Հայաստանի ՊԵԿ-ից եկամտահարկի գծով պարտքերի առկայության մասին ծանուցումներ են ստացել
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 11:37

Արմինֆո.Հազարավոր քաղաքացիներ, որոնք աշխատելու նպատակով Ռուսաստան են մեկնել, գումար վաստակել, ապա վերադարձել Հայաստան, նամակներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն այդ գումարները։ Այդ մասին ասվում է "Հետք" պարբերականի հրապարակման մեջ։

Moody s գործակալությունը "ՀԷՑ" ՓԲԸ-ին շնորհել է B2 վարկանիշ, որն ամենաբարձրն է հանրապետությունում. գլխավոր տնօրեն
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 15:23

Արմինֆո."Հայաստանի էլեկտրական ցանցերի" ներդրումային ծրագրի համար ֆինանսական միջոցների ներգրավումն ամենահեշտ խնդիրն է, շատ ավելի դժվար է ճիշտ կազմակերպել աշխատանքը։ Այդ մասին փետրվարի 14-ին լրագրողներին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է սեղմ ժամկետներում
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 15:04

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի 32 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է սեղմ ժամկետներում: Այդ մասին փետրվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տարօրինակ է համարել  "Ջերմուկ" հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու ռուսական կողմի որոշումը
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 15:01

Արմինֆո.ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը («Роспотребнадзор») հայտարարել է Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին, ինչի պատճառը, ըստ հայտարարության, Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն է։ Ըստ տեղեկության՝ ավելի վաղ նա այրվածք էր ստացել հանքային ջրի շշի պարունակությունը խմելու հետևանքով։ Ինչպես ասվում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդագրությունում, ՍԱՏՄ-ը ՌԴ-ից որևէ պաշտոնական տեղեկատվություն առ այսօր չի ստացել:

 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 19:31

Արմինֆո.

Էկոնոմիկայի նախարարություն. 2023 թվականին Հայաստանը գրեթե 2 անգամ ավելացրել է տեխնիկական և բնական ալմաստի արտահանումը
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024, 19:04

Արմինֆո. 2023 թվականի արդյունքներով Հայաստանից արտահանվել է 4.4 մլն տեխնիկական (սինթետիկ) և բնական, չմշակված և մշակված ալմաստ, ինչը գրեթե 2 անգամ գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը: Այդ մասին հաղորդել է Էկոնոմիկայի նախարարության ռազմավարական ճյուղերի վարչության պետ Արևիկ Մարգարյանը։

Ինչպե՞ս նշել սիրո տոները․ խորհուրդներ Idram-ից և IDBank-ից
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024, 12:36

Արմինֆո.Հաշված օրեր են մնացել փետրվարյան սիրո տոներին։ Անկախ նրանից՝ Տեառնընդառաջը տոնողների խմբից եք, թե Վալենտինի, միևնույն է պետք է նախապես մտածել, թե որտեղ եք նշելու։ Կարծում ենք՝ արդեն ձանձրացել եք դասական սրճարան-ռեստորաններում զուտ սնվելով, «մի բաժակ բան» խմելով տոնելու տարբերակից։ Հենց այդ պատճառով Idram-ն ու IDBank-ը մի տեղում են հավաքել ամենատարբերվող ու յուրահատուկ գաղափարները, որպեսզի 2024-ի ձեր սիրո տոներն անմոռանալի դառնան։

ԱԶԲ ներկայացուցիչները Երևանում քննարկել են ջրամբարների, դպրոցների կառուցմանը և կոշտ թափոնների կառավարմանն առնչվող նախագծեր
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024, 12:34

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը: 

Fitch-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշը
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024, 01:31

Արմինֆո.Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) բարձրացրել է Ակբա բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշը (long-term Issuer Default Rating IDR) մինչև «BB-»-ի, իսկ բանկի կենսունակության վարկանիշը (VR)՝ «b+»-ից «bb-»-ի:

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2024թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2024, 14:14

Արմինֆո.«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար:

Visa Travel քարտը՝ ճանապարհի Ձեր լավագույն ընկերը
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 17:02

Արմինֆո.Ճանապարհորդելն այսօր արդեն եղանակ չի հարցնում։ Տարվա ցանկացած պահի կարելի է վայելել աշխարհը շրջելու հաճույքը, բացի այդ՝ հիմա կարող եք պլանավորել նաև ողջ տարվա հանգիստը՝ նախապես գնելով տոմսերն ու ամրագրել հյուրանոցները՝ խնայելով հսկայական գումարներ ու ստանալով քեշբեքեր։

Երևանը չի կողմնորոշվել, թե ով է Հայաստանում ԱԷԿ կառուցելու
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 16:43

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին կառավարության նիստում ներկայացրել է փոքր մոդուլային ԱԷԿ-ների կառուցման առավելությունները:

Հայաստանի իշխանություններն ավելի քան կրկնակի կրճատել են սիգի որսի քվոտան
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 16:39

Արմինֆո. Այսօր կառավարության հերթական նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը կանոնակարգելու նպատակով:

«Իմ մոտեցումը հետևյալն է. յուրացվել են բյուջետային միջոցները, թե՝ ոչ, և, ըստ էության, ինձ համար կարևոր չէ՝ ով>․Փաշինյանը՝ Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների մասին
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 16:34

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը չի հրաժարվի ինտենսիվ այգիների հիմնման վարկերի սուբսիդավորման ծրագրից, նույնիսկ, դրա իրականացման ընթացքում չարաշահումների դեպքերի բացահայտման ֆոնին։ "Ֆինանսավորումը շարունակվելու է, իսկ գողացողները թող պատասխանատվություն կրեն դրա համար", - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին կառավարության նիստում, որի ընթացքում փոփոխություններ են կատարվել ծրագրում:

 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 21:01

Արմինֆո.

47 հայկական ընկերություններ իրենց արտադրանքը կներկայացնեն Դուբայի «Gulfood 2024» միջազգային ցուցահանդեսում
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 17:13

Արմինֆո. Փետրվարի 19-23-ը Դուբայի առևտրի համաշխարհային կենտրոնում տեղի կունենա «Gulfood 2024» սննդի և խմիչքի տարածաշրջանում ամենամեծ միջազգային ցուցահանդեսը, որին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կմասնակցի միասնական հայկական տաղավարով՝ ներկայացնելով 47 հայկական ընկերությունների արտադրանքը։

 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 19:24

Արմինֆո.

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանն Արդշինբանկին վաճառելու որոշումը ռազմավարական իմաստ ունի
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 17:14

Արմինֆո. HSBC Հայաստանը վաճառելու որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում, ըստ որի, HSBC խմբի նպատակն է՝ կապիտալը վերաբաշխել կապերի ապահովման և ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ։ Այդ մասին ասվում է HSBC Հայաստան բանկի պաշտոնական հաղորդագրության մեջ՝ այն հայկական խոշոր բանկին՝ "Արդշինբանկ" ՓԲԸ-ին վաճառելու առնչությամբ:

Արդշինբանկը հայտարարել է «HSBC Հայաստան» բանկի ձեռք բերման շուրջ համաձայնության գալու մասին
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 17:10

Արմինֆո. Հայաստանի խոշորագույն բանկը՝ Արդշինբանկը, այսօր հայտարարում է HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության գալու մասին՝ Հայաստանում վերջինիս դուստր բանկի ձեռք բերման վերաբերյալ։

էկոնոմիկայի նախարար. 2020 թվականից ի վեր Հայաստանում 4 նոր մետալուրգիական գործարան է ստեղծվել
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 11:24

Արմինֆո.Հայաստանում արտահանվող սեւ եւ գունավոր մետաղների պետական տուրքերի բարձր դրույքաչափերի վեց ամսով երկարաձգումը թույլ կտա ավելացնել արտադրության մետալուրգիական ճյուղի ծավալները: Այդ մասին փետրվարի 6-ին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ներկայացնելով "Պետական տուրքի մասին" օրենքում կատարված փոփոխությունները։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84