Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են հեռանալ պատմական առավելագույնից
 Չորեքշաբթի, 3 Հունվարի 2024, 13:59

Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) շարունակում են հեռանալ 2023թ. օգոստոսին 4.219 մլրդ դոլարի մակարդակում արձանագրված պատմական առավելագույնից։ Այսպես, ՀՄՊ-ը, 2023թ. նոյեմբերին կրճատվելով 4,7% - ով կամ 177,4 մլն դոլարով (2022թ. նոյեմբերի 3,2% անկման դիմաց), կազմել է 3,635 մլրդ դոլար։ Դրան զուգահեռ խիստ դանդաղել է նաև տարեկան աճը՝ 16,2%-ից մինչեւ 3,3% (կամ 177,4 մլն դոլարով՝ 2022թ. նոյեմբերի համեմատ): Վատթարացել է նաև 2023թ.11 ամիսների ՀՄՊ դինամիկան՝ շրջադարձ կատարելով դեպի 11,6% անկում ՝ 2022թ. 11 ամիսների 8,9% աճից կամ, բացարձակ արտահայտությամբ, կրճատվելով 476.3 մլն դոլարով։ Այդ մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։

 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 22:55

Արմինֆո.

Ինչպիսին էր Թիմային 2023-ը․ Team Telecom Armenia-ն ամփոփել է իրականացրած ծրագրերը
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 14:50

Արմինֆո.Հավատարիմ մնալով որդեգրած բաց ու հանրային գործելաոճին՝ Team Telecom Armenia-ն ամփոփել է անցնող տարին։ IPO-ի հաջող իրականացում և բաժնետոմսերի ցուցակում, նոր սերնդի ցանցի կառուցում ու բջջային կայանների վերազինում, Team Energy նախագծի մեկնարկ և մի շարք աջակցության ծրագրեր․ սրանք ընկերության իրականացրած խոշոր նախագծերի մի մասն են։

Team Telecom Armenia-ն դարձավ առաջին տելեկոմ ընկերությունը Հայաստանում, որի բաժնետոմսերն առաջնային հրապարակային տեղաբաշխման միջոցով ցուցակվեցին ֆոնդային բորսայում։ Տեղաբաշխվեց 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս, ինչի արդյունքում Team-ի բաժնետերերի թիվն ավելացավ 1000-ով։ Ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։   

Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման կենտրոնները նախատոնական և տոնական օրերին կաշխատեն հատուկ գրաֆիկով
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 14:44

Արմինֆո. Team Telecom Armenia-ի վաճառքը եւ սպասարկման կենտրոնները նախատոնական և տոնական օրերին կաշխատեն հատուկ գրաֆիկով: Մասնավորապես, այն կենտրոնները, որոնք աշխատում են մինչև ուրբաթ, այդ ժամանակահատվածում բաց կլինեն շաբաթ և կիրակի օրերին: Ընդ որում, Ամիրյան փողոցի և Հյուսիսային պողոտայի գլխավոր մասնաճյուղերը բաց կլինեն  մինչև դեկտեմբերի 30-ի կեսգիշեր և մինչև դեկտեմբերի 31-ի երեկոյան 20:00:

Ակբա բանկը բարեգործական 4 ծրագիր է մեկնարկել Արցախի երեխաների համար
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 14:04

Արմինֆո. Ակբա բանկը տարին ամփոփում է բարեգործական միանգամից 4 ծրագրով, որոնք ուղղված են արցախցի երեխաներին և պատանիներին։

Մինչև 2036 թվականը նախատեսվում է Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկ կառուցել. Սանոսյան
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 13:31

Արմինֆո. Մինչև 2036 թվականը նախատեսվում է Հայաստանում կառուցել նոր ատոմային էներգաբլոկ։ Այս մասին դեկտեմբերի 29-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

2024 թվականին Հայաստանը կթույլատրի 7400 էլեկտրամոբիլի անմաքս ներկրում
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 19:02

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2024 թ. համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում 7400 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։ Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:

Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը դարձան ազատ շրջանառելի` ցուցակվելով Հայաստանի ֆոնդային բորսայում
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 16:15

Արմինֆո. Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը, առաջնային հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումից հետո, պաշտոնապես ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում՝ մուտք գործելով ազատ շուկա։ Այսուհետև բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք շուկայի մասնակիցների միջնորդությամբ Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով հնարավորություն ունեն գնելու և վաճառելու նշված բաժնետոմսերը:

 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 15:48

Արմինֆո.

 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 15:42

Արմինֆո.

HSBC Հայաստանի ամենամյա «Խաղալիքների հավաքը» հիշարժան պահեր է ստեղծում Կոտայքի մարզի երեխաների համար
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 13:49

Արմինֆո. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ՝ HSBC Հայաստան / Բանկ) շարունակում է «Խաղալիքների հավաք ի» (Toy Drive) կազմակերպման ավանդույթը Հայաստանի տարբեր մարզերում բնակվող անապահով խմբերի երեխաների համար: Այս տարի ձմեռային հեքիաթը վերածվեց իրականության Կոտայքի մարզի 200-ից ավելի երեխաների համար:

Իդրամը, IDBank-ը և «Հայորդին»՝ հանուն արցախցի երեխաների
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 13:40

Արմինֆո. Ինչպես ամեն տարի, Իդրամի և IDBank—ի թիմերը նվերներ են պատրաստում և «գաղտնի ձմեռ պապ» դառնում դրա կարիքն ունեցող երեխաների համար։ Այս տարի երկու ընկերությունները որոշում կայացրին նվերներ հանձնել այն երեխաներին, ում ընտանիքներում արցախյան ցավալի իրադարձությունների արդյունքում զոհեր էին գրանցվել։ Շուրջ 300 երեխայի համար IDBank—ի և Իդրամի աշխատակիցները պատրաստեցին անհատական նվերներ՝ իմանալով միայն երեխայի անունը, սեռն ու տարիքը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարն Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ քննարկել է 2024 թվականի ծրագրերը
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 12:15

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ԱԱՊՀ (Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում) խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ընթացիկ տնտեսական տարվա արդյունքներն ամփոփելու և 2024 թվականի ծրագրերը քննարկելու նպատակով։

Ինչպե՞ս Հայաստանում անցավ հայտարարագրել եկամուտները և, ընդ որում, նաեւ ստանալ հարկային հաշվանցումներ
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 10:56

Արմինֆո2023 թվականից Հայաստանում սկսվել է հանրապետության բոլոր ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը։ Արդեն մինչև 2024 թվականի մայիսի 1-ը հայտարարատուների առաջին խումբը պետք է հարկային հայտարարագիր ներկայացնի։ Քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգին զուգահեռ կառավարությունը ներդրել է "խրախուսման միջոցներ", որոնք, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, տրամադրվելու են սոցիալական վարկերի տեսքով: Թե ինչ պետք է իմանալ համընդհանուր հայտարարագրման մասին և ինչպես պատրաստվել դրան՝ ԱրմԻնֆո-ի հետ զրույցում պատմել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023, 19:36

Արմինֆո.

Ինչպիսին կլինի նոր հարկային տարին Հայաստանի քաղաքացիների և բիզնեսի համար
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023, 17:23

Արմինֆո. 2024 թվականը ֆիզիկական անձանց համար կարելի է անվանել <հարկային կայունության> տարի։ Իսկ ահա բիզնեսի համար այն խոստանում է լինել իրադարձություններով հարուստ. հին հարկեր նոր փաթեթավորմամբ՝ շահառուների շրջանակի նեղացման ֆոնին։

2024 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվի
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023, 13:29

Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 2024 թվականի փետրվարի 1-ից չի փոխվի։ Որոշումն ընդունվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) դեկտեմբերի 27-ի նիստում:

Երևանի զարգացումն առաջիկա մի քանի տարիներին կապահովվի հնգամյա ծրագրի շրջանակում
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023, 11:12

Արմինֆո. Երևանի զարգացումն առաջիկա մի քանի տարիներին կապահովվի դեկտեմբերի 26-ին ավագանու հաստատած հնգամյա ծրագրի շրջանակում: Այդ մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունում։

Արդշինբանկը խաղարկում է 100 նվեր ոսկու գրավով վարկառուներին
 Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2023, 17:18

Արմինֆո. 2023 թ.-ի դեկտեմբերի 25-ից գալիք տարվա հունվարի 30-ը ոսկու գրավով վարկառուները կարող են մասնակցել Արդշինբանկի խաղարկությանը և շահել 100 նվերներից մեկը: 

Արդշինբանկը հրաժարվել է ամանորյա կորպորատիվ միջոցառումից, որի գումարն ուղղվելու է Արցախից 100 ընտանիքի
 Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2023, 17:08

Արմինֆո.Արդշինբանկը հայտարարել է ամանորյա ավանդական կորպորատիվ միջոցառումներից հրաժարվելու որոշման մասին։ Փոխարենը բանկը հատկացված միջոցներով կօգնի բռնի տեղահանված արցախցի 100 ընտանիքի։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84