«Տելեկոմ Արմենիա»-ն կավելացնի Իրաքյան Քուրդիստան մատակարարվող ինտերնետ թողունակությունները
 Երկուշաբթի, 17 Մայիսի 2021, 17:31

Արմինֆո. Մայիսի 14-ին «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշ) ղեկավարությունը հանդիպում է ունեցել Հայաստանում այցով գտնվող Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ:

«Տելեկոմ Արմենիա» ընկերության համասեփականատեր Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է ԱՏՁՄ նախագահի պաշտոնում
 Երկուշաբթի, 19 Ապրիլի 2021, 18:39

Արմինֆո.  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հոբելյանական 20-րդ համաժողովի արդյունքում «Տելեկոմ Արմենիա» (Beeline ապրանքանիշ) ընկերության համասեփականատեր Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է միության նախագահի պաշտոնում, իսկ «Տելեկոմ Արմենիա»-ի համասեփականատեր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ստանձնել է միության վարչության անդամի պաշտոնը:

Հայաստանի կապի օպերատորների քառյակը 2021թ. առաջին եռամսյակում տարեկան 8,6% - ով կրճատել է հարկային վճարումները պետական գանձարան  
 Երկուշաբթի, 19 Ապրիլի 2021, 12:47

Արմինֆո. Հայաստանի կապի օպերատորների քառյակը 2021թ. առաջին եռամսյակում պետական գանձարան հարկային վճարումները կրճատել Է տարեկան 8,6 տոկոսով ՝ մինչեւ 7,4 մլրդ դրամ: Մասնավորապես, մաքսատուրքերի գծով վճարվել է 23.2 մլն դրամ, ուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ շահութահարկ, եկամտահարկ)՝ 1.8 մլրդ դրամ, անուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ)՝ 3.6 մլրդ դրամ: Այս մասին է վկայում ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկը։

Telecom Armenia-ն ամփոփել է "Կոդավորման հմտություններ" նախագծի արդյունքները
 Չորեքշաբթի, 31 Մարտի 2021, 18:56

Արմինֆո. Telecom Armenia ընկերությունը Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ամփոփել է "Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան" փորձնական նախագծի արդյունքները:

«Տելեկոմ Արմենիա»-ն հայտարարում է տարածաշրջանում ամենաառաջատար օպտիկամանրաթելային ցանցի կառուցման աշխատանքների մեկնարկի մասին
 Չորեքշաբթի, 24 Փետրվարի 2021, 19:00

Արմինֆո. «Տելեկոմ Արմենիա»-ն (Beeline ապրանքանիշ) հայտարարում է տարածաշրջանում ամենաառաջատար օպտիկամանրաթելային ցանցի կառուցման աշխատանքների մեկնարկի մասին: Երևանում նոր սերնդի ցանցի (Next Generation Network) կառուցումը սկսվել է Դավթաշենից, և առաջիկա ամիսներին 10 Գիգաբիթ/վայրկյան թողունակությամբ ցանցը հասանելի կլինի մայրաքաղաքի այս վարչական շրջանի բոլոր բնակարաններում:

 Չորեքշաբթի, 20 Հունվարի 2021, 21:43

Արմինֆո.

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները տոներին կաշխատեն հատուկ գրաֆիկով
 Չորեքշաբթի, 30 Դեկտեմբերի 2020, 13:52

Արմինֆո. Beeline-ը շնորհավորում է բաժանորդների Ամանորն ու Սուրբ Ծնունդը և հայտնում, որ ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներն ամանորյա տոներին կաշխատեն հատուկ աշխատաժամերով։ Դեկտեմբերի 31-ին բոլոր գրասենյակները բաց կլինեն մինչև 16։00, իսկ Երևանի ու մարզերի խոշոր գրասենյակները կաշխատեն մինչև 18։00:

Եսայան եղբայրները պատրաստ են աջակցել Արցախում կապի ծառայությունների զարգացմանը
 Հինգշաբթի, 3 Դեկտեմբերի 2020, 15:20

Արմինֆո. Մենք կանենք հնարավորն ու անհնարինը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում հեռահաղորդակցության զարգացման համար։ Այս մասին դեկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է TEAM Telecom ընկերության համահիմնադիր, Telecom Armenia (նախկինում VEON Armenia) ընկերության սեփականատերերից Ալեքսանդր Եսայանը։

VEON-ը պայմանավորվել է Հայաստանում իր բիզնեսը՝ "VEON Armenia"-ն, Team LLC ընկերությանը վաճառելու շուրջ
 Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2020, 13:34

Արմինֆո. VEON-ը ("Վիմպելկոմի" մայր ընկերությունը) հայտարարել է, որ պայմանավորվել է Հայաստանում իր բիզնեսը՝ " VEON Armenia"-ն Team LLC ընկերությանը վաճառելու շուրջ: Այդ մասին հաղորդում է "Ինտերֆաքսը"՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը։ Սպասվում է, որ գործարքը շուտով կփակվի։

Beeline․Անվճար զանգեր Արցախում
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2020, 13:13

Արմինֆո.Արցախում ռոումինգում գտնվող իր բաժանորդների համար Beeline-ը սահմանում է 0 դրամ/րոպե սակագին՝ բոլոր մուտքային զանգերի, դեպի Արցախի տեղական բջջային և ֆիքսված ցանցերի, ինչպես նաև դեպի ՀՀ Beeline-ի բջջային ցանց ելքային զանգերի համար։

Հայաստանի կապի օպերատորները 2020թ. 9 ամսում պետբյուջե հարկային վճարումներն ավելացրել են տարեկան 13,1%-ով
 Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2020, 17:39

Արմինֆո. Հայաստանի կապի օպերատորների քառյակը 2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հարկերի գծով պետբյուջե է վճարել, ընդհանուր առմամբ, 23.3 մլրդ դրամ, ինչը 13,1%-ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Այդ գումարից 11.8 մլրդ վճարվել է

Beeline-ն անվճար բջջային կապ կտրամադրի արցախցիներին
 Շաբաթ, 3 Հոկտեմբերի 2020, 08:57

Արմինֆո.Beeline-ը հայտարարում է, որ Արցախից եկած մեր հայրենակիցները կարող են մեկ ամիս անվճար օգտվել BeeFree 1900 փաթեթից։

Beeline-ըշարունակում է արդիականացնել 4G բջջային ցանցը
 Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2020, 15:57

Արմինֆո.Beeline-ը հայտարարում է 4G բջջային ցանցի արդիականացման նոր փուլի ավարտի մասին: 

Beeline-ում մեկնարկել է Samsung A11 սմարթֆոններիվաճառքի հատուկ ակցիա 
 Չորեքշաբթի, 26 Օգոստոսի 2020, 18:15

Արմինֆո.26օգոստոսի 2020 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է Samsung A11 սմարթֆոնի վաճառքի հատուկ ակցիայի մեկնարկի մասին։ Մինչև 2020 թ. հոկտեմբերի 30-ը Samsung A11 սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդները կստանան BeeFree 2900սակագնային փաթեթի և Yandex.Plus–ի 3 ամսվա անվճար բաժանորդագրություն:

Beeline-ը ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամի հետ միասին մշակել է հատուկ սակագնային փաթեթ՝ քաղցկեղ ունեցող մարկանց համար
 Ուրբաթ, 14 Օգոստոսի 2020, 17:20

Արմինֆո. Հավատարիմ լինելով իր հաճախորդամետ քաղաքականությանը և Հայաստանում որակյալ կապը հնարավորինս մատչելի դարձնելու առաքելությանը` Հայաստանում Beeline-ը ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամի հետ միասին մշակել է մատչելի ինտերնետ և զանգեր տրամադրող հատուկ սակագնային փաթեթ, որից կարող են օգտվել քաղցկեղ ունեցող մարդիկ:

Beeline-ի 100 Մբիթ/վրկ ինտերնետն այժմ հասանելի է Նորք-Մարաշում և Շենգավիթում
 Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2020, 17:35

Արմինֆո.Beeline-ը տեղեկացնում է, որ ընկերության 100 Մբիթ/վրկ գերարագ ինտերնետին կարող են միանալ Նորք-Մարաշ և Շենգավիթ համայնքների բնակիչները:

40 ԳԲ ինտերնետ նվեր կստանան Beeline-ի այն բաժանորդները, ովքեր իրենց SIM քարտը կփոխարինեն նոր 4G USIM-ով 
 Հինգշաբթի, 30 Հուլիսի 2020, 13:48

Արմինֆո. Beeline-ի բաժանորդները կարող են միչև հոկտեմբերի 31-ը անվճար փոխարինել իրենց հին SIM քարտերը նոր 4G USIM քարտերով և ստանալ նվեր՝ 40 ԳԲ ինտերնետ: 

Beeline ստարտափ ինկուբատորի 3-րդ ցիկլի շրջանավարտ D’efekt-ին գնել է PicsArt ընկերությունը
 Ուրբաթ, 24 Հուլիսի 2020, 18:45

Արմինֆո.PicsArt-ը գնել է իր առաջին ընկերությունը, այն է Beeline Startup Incubator-ի 3-րդ շրջափուլի շրջանավարտ՝ D'efekt հավելվածը։  D'efekt հայկական ստարտափը հնարավորություն է տալիս արհեստական բանականության շնորհիվ ստեղծել տարատեսակ վիզուալ նյութեր։

Հայաստանի կապի օպերատորները 2020թ. առաջին կիսամյակում 47,7 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
 Երկուշաբթի, 20 Հուլիսի 2020, 19:09

Արմինֆո Հայաստանի կապի օպերատորների քառյակը 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում հարկերի գծով բյուջե է վճարել, ընդհանուր առմամբ, 15.8 մլրդ դրամ, ինչը տարեկան վաղեմության ցուցանիշից բարձր է 47.7% - ով: Այդ գումարից 9.9 մլրդ-ը վճարվել է ուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ շահութահարկ, եկամտահարկ), եւ 6.8 մլրդ-ը՝ անուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ)։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84