Նիկոլ Փաշինյան. Հայաստանի արտադրության լեռնահանքային ճյուղն օրենսդրական բարեփոխումների կարիք ունի
 Հինգշաբթի, 28 Մարտի 2019, 11:22

Արմինֆո. Հայաստանի արտադրության լեռնահանքային ճյուղն օրենսդրական բարեփոխումների կարիք ունի։ Այս մասին մարտի 28-ին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը`  պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին։

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման նշանակալի գործարք 
 Հինգշաբթի, 14 Մարտի 2019, 20:11

Արմինֆո. Հայաստանյան երեք բանկերի համատեղ ֆինանսավորմամբ հանքարդյունաբերության ոլորտում առաջին անգամ իրականացվել է գործարք, որի շրջանակում արտասահմանյան ռազմավարական ներդրողի կողմից ձեռք է բերվել հայկական ընկերություն:

Գարեգին Բաղրամյանը և Արտեմ Վոլինեցը քննարկել են Կապանի լեռնահարստացման կոմբինատում իրականացվելիք ներդրումային ծրագրերը
 Չորեքշաբթի, 13 Մարտի 2019, 19:49

Արմինֆո. ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը մարտի 13-ին ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատե ՓԲԸ-ի նոր բաժնետեր «Չաարատ Գոլդ Հոլդինգե-ի (Chaarat Gold Holdings) գլխավոր տնօրեն Արտեմ Վոլինեցին: Հանդիպմանը ներկա էր նաև «Կապանի լեռնահարստացման կոմբինատե ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը:

 Չորեքշաբթի, 30 Հունվարի 2019, 16:25

Արմինֆո.

Հայաստանում հանքարդյունաբերության նոր ռազմավարությունն ուղղված է «օֆշորային պահմտոցիների» դեմ`ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտմանը
 Երկուշաբթի, 12 Նոյեմբերի 2018, 13:01

Արմինֆո.Մետաղական հանքավայրերի շահագործմամբ զբաղվող ընկերությունները պետք է Հայաստանի պետական ​​ ​​մարմիններին տեղեկացնեն իրենց իրական սեփականատերերի մասին:

Համաձայնություն «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության վաճառքի վերաբերյալ
 Երեթշաբթի, 30 Հոկտեմբերի 2018, 15:49

Արմինֆո. Polymetal International plc կնքել է իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր Chaarat Gold Holdings Limited-ի հետ (AIM:CGH) (դուստր ձեռնարկությունների հետ միասին այսուհետ՝  «Chaarat») Հայաստանի Հանրապետությունում «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Կապանի ԼՀԿ) վաճառքի վերաբերյալ ընդհանուր US$ 55 մլն վճարի դիմաց (այսուհետ՝ Գործարք).

Polymetal-ը Կապանի իր ակտիվը 75 մլն դոլարով վաճառում է Chaarat Gold ընկերությանը
 Երեթշաբթի, 30 Հոկտեմբերի 2018, 12:27

Արմինֆո. En+ Group-ի նախկին գլխավոր տնօրեն Արտյոմ Վոլինեցի գլխավորած Chaarat Gold ընկերությունը կարող է Polymetal-ից գնել Կապանի ոսկու հանքի ակտիվները` 75 մլն դոլարի դիմաց: Այդ մասին հաղորդել է «Կոմերսանտը՚, հավելելով, որ Polymetal-ի համար դա մեծ գործարք չէ, սակայն Chaarat-ին կարող է օգնել հասնել ցանկալի աճի: Ճիշտ է, Chaarat-ը բավականաչափ սեփական միջոցներ չունի Կապանի և մյուս ակտիվների զարգացման համար և շուրջ 32 մլն դոլար է փնտրում շուկայում:

2018 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում «Պոլիմետալը» Կապանի ԼՀԿ-ում վերամշակել է 470 հազար տոննա հանքաքար
 Երեթշաբթի, 16 Հոկտեմբերի 2018, 18:02

Արմինֆո. «Polymetal International plc» ընկերությունների խմբի մաս կազմող Կապանի լեռնահարստացման կոմբինատը 2018 թվականի առաջին 9 ամիսներին վերամշակել է 470 հազար տոննա հանքաքար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 389 հազար տոննայի փոխարեն: Միայն 3-րդ եռամսյակում արդյունահանման ծավալը կազմել է 158 հազար տոննա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 143 հազար տոննայի փոխարեն: Այս մասին է նշվում  ընկերության կողմից այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքների վերաբերյալ հրապարակված զեկույցում:

 Չորեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2018, 13:59

Արմինֆո.

 Հինգշաբթի, 23 Օգոստոսի 2018, 14:22

Արմինֆո.

Polymetal International plc- ը հայտարարել է 2018 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական արդյունքների մասին
 Չորեքշաբթի, 22 Օգոստոսի 2018, 13:41

Արմինֆո. Polymetal International plc ընկերությունների խումբը երեկ հայտարարել է 2018 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական արդյունքների մասին: Ըստ ԱրմԻնֆո գործակալությանն ուղղված պաշտոնական մամլո հաղորդագրության, 2018 թվականի I կիսամյակում մուտքերը տարեկան կտրվածքով ավելացել են 16%, մինչև $ 789 մլն, հիմնականում ոսկու համարժեքի արտադրության աճի հաշվին, 11% գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Ոսկու վաճառքի ծավալը կազմել է 445 հազար ունցիա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 17%, իսկ արծաթի վաճառքի ծավալը նվազել է 2% և կազմել 12,1 մլն ունցիա, ինչը համապատասխանում է արտադրության դինամիկային:

Polymetal ընկերությունը 2018 թվականի առաջին կիսամյակում Կապանի ԼՀԿ-ում 312 հազար տոննա հանքաքար է վերամշակել
 Հինգշաբթի, 26 Հուլիսի 2018, 18:51

Արմինֆո. Կապանի լեռնահարստացման կոմբինատը, որը ներառված է Polymetal International plc խմբում, 2018 թվականի առաջինն կիսամյակում վերամշակել է 312 հազար տոննա հանքաքար` նախորդ տարվա առաջին կիսամյակի 246 հազար տոննայի դիմաց: Միայն II եռամսյակում վերամշակման ծավալը կազմել է 158 հազար տոննա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 132 հազար տոննայի դիմաց: 

Ընդերքօգտագործողներ. Բնականոն աշխատանքից ցանկացած շեղում բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության զարգացման վրա
 Երեթշաբթի, 17 Հուլիսի 2018, 19:58

Արմինֆո. ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում նախարարության մասնագետների ու Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամների մասնակցությամբ:

Փաշինյան. Հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված փաստեր հավաքելու դեպքում կկայացվեն համապատասխան որոշումներ
 Ուրբաթ, 6 Հուլիսի 2018, 13:39

Արմինֆո. Հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված փաստեր հավաքելու դեպքում կկայացվեն համապատասխան որոշումներ: Այդ մասին նախօրեին Սյունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչների հետ հանդիպումների ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Ուրբաթ, 15 Հունիսի 2018, 13:02

Արմինֆո.

Նախարար. Հայաստանի բոլոր հանքավայրերում ստուգումներ կսկսվեն ամենամոտ ժամանակներս
 Ուրբաթ, 25 Մայիսի 2018, 18:53

Արմինֆո. Շատ շուտով աշխատանքներ կսկսվեն Հայաստանում շահագործվող հանքերում և օգտակար հանածոների հանքավայրերում ստուգումներ իրականացնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի կատարման ուղղությամբ: Այդ մասին մայիսի 25-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

 Հինգշաբթի, 26 Ապրիլի 2018, 18:20

Արմինֆո.

2018 թվականի առաջին եռամսյակում Polymetal ընկերության կողմից Կապանի ԼՀԿ-ում հանքաքարի վերամշակման ծավալներն ավելացել են 34%-ով
 Չորեքշաբթի, 18 Ապրիլի 2018, 18:33

Արմինֆո. Կապանի լեռնահարստացման կոմբինատը (ԼՀԿ), որը Polymetal International plc անդամ է, 2018 թվականի առաջին 3 ամիսներն վերամշակել է 154 հազար տոննա հանքաքար, ինչը 34%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Արդյունահանման ծավալները  եռամսյակում կազմել են 157 հազար տոննա, ինչը 36% -ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Այս մասին է ասվում 2018 թվականի առաջին եռամսյակի արդյունքների մասին ընկերության հաում:

 Հինգշաբթի, 29 Մարտի 2018, 14:44

Արմինֆո.

«Պոլիմետալ» ընկերության ներդրումների ծավալը Հայաստանում 2017 թվականին կազմել է 24 մլն ԱՄՆ դոլար
 Հինգշաբթի, 22 Մարտի 2018, 16:25

Արմինֆո. Հայաստանում ռուսական «Պոլիմետալ» հանքարդյունաբերական ընկերության ներդրումների ծավալը 2017 թվականին կազմել է 24 մլն. դոլար: Ինչպես նշված է ընկերության անցյալ տարվա պաշտոնական հաշվետվության մեջ, ներդրումները հիմնականում ուղղվել են ստորգետնյա արդյունահանման  սարքավորումների ձեռքբերմանը և Սյունիքի մարզի գործող հանքավայրի մոտակայքում  երկրաբանական հետախուզմանը, ինչպես նաև հորատման աշխատանքներին Լիճքվազ-Թեյի հանքավայրում:



Արտ. փոխարժեքները
15.05.2024
RUB4.250.01
USD387.52-0.17
EUR419.490.90
GBP488.391.65
CAD284.250.58
JPY24.880.09
CNY53.650.06
CHF427.960.75