«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2024թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2024, 14:14

Արմինֆո.«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար:

Նոր հնարավորություն՝ գաղափարները կյանքի կոչելու համար
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 17:10

Արմինֆո.Ակբա Ֆեդերացիան Իմփաքթ Հաբ Երևանի հետ համագործակցությամբ արդեն 7-րդ անգամ կազմակերպում է մեկամյա ֆելոուշիփի ինկուբացիոն ծրագիր։

Visa Travel քարտը՝ ճանապարհի Ձեր լավագույն ընկերը
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 17:02

Արմինֆո.Ճանապարհորդելն այսօր արդեն եղանակ չի հարցնում։ Տարվա ցանկացած պահի կարելի է վայելել աշխարհը շրջելու հաճույքը, բացի այդ՝ հիմա կարող եք պլանավորել նաև ողջ տարվա հանգիստը՝ նախապես գնելով տոմսերն ու ամրագրել հյուրանոցները՝ խնայելով հսկայական գումարներ ու ստանալով քեշբեքեր։

Երևանը չի կողմնորոշվել, թե ով է Հայաստանում ԱԷԿ կառուցելու
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 16:43

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին կառավարության նիստում ներկայացրել է փոքր մոդուլային ԱԷԿ-ների կառուցման առավելությունները:

Հայաստանի իշխանությունները փորձում են լուծել միջուկային էներգիայի ոլորտում կադրերի պակասի խնդիրը
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 16:41

Արմինֆո. Կառավարությունը փետրվարի 8-ի նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է Միջուկային և ճառագայթային վարչությունների, տեխնիկական բաժնի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին դարձնել քաղաքացիական աշխատանք կատարողներ և ավելացնել նրանց վարձատրության չափը:

Էկոնոմիկայի փոխնախարար. 2023 թվականին ՀՆԱ-ի աճի վրա վերաարտահանման ազդեցությունը չի գերազանցել 1%-ը
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 16:41

Արմինֆո. Վերաարտահանման ազդեցությունը ՀՆԱ աճի վրա 2022 թվականին կազմել է մոտ 1 տոկոս, իսկ 2023 թվականին՝ ավելի ցածր, ինչը պայմանավորված էր պատժամիջոցների միջավայրի փոփոխությամբ, ավանդական ուղղություններին փոխարինող նոր իրողությամբ։ Այս մասին ՀՀՀ-ին հարցազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։

Հայաստանի իշխանություններն ավելի քան կրկնակի կրճատել են սիգի որսի քվոտան
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 16:39

Արմինֆո. Այսօր կառավարության հերթական նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը կանոնակարգելու նպատակով:

«Իմ մոտեցումը հետևյալն է. յուրացվել են բյուջետային միջոցները, թե՝ ոչ, և, ըստ էության, ինձ համար կարևոր չէ՝ ով>․Փաշինյանը՝ Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների մասին
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 16:34

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը չի հրաժարվի ինտենսիվ այգիների հիմնման վարկերի սուբսիդավորման ծրագրից, նույնիսկ, դրա իրականացման ընթացքում չարաշահումների դեպքերի բացահայտման ֆոնին։ "Ֆինանսավորումը շարունակվելու է, իսկ գողացողները թող պատասխանատվություն կրեն դրա համար", - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին կառավարության նիստում, որի ընթացքում փոփոխություններ են կատարվել ծրագրում:

Կառավարությունը բաշխել է քաղաքական կուսակցություններին աջակցության համար հատկացվող գումարները
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 11:21

Արմինֆո.Հայաստանում քաղաքական կուսակցություններին աջակցության համար պետբյուջեից հատկացվող միջոցները բաշխվել են փետրվարի 8-ին կառավարության նիստում: Ընդհանուր առմամբ, կուսակցություններին աջակցելու համար 2024 թվականին կհատկացվի 520 մլն 733.7 հազար դրամ (1,2 մլն դոլարից ավելի)։

Վահան Քերոբյանը՝ բեռնափոխադրողների նկատմամբ Վրաստանի նոր պահանջների մասին. Խնդիրն այդքան էլ լուրջ չէ
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 11:20

Արմինֆո. Մենք ամենօրյա ռեժիմով շփվում ենք մեր բեռնափոխադրողների հետ, և խնդիրն այնքան էլ լուրջ չէ, ընկերությունները կարող են հարմարվել նոր պահանջներին։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ խորհրդարանում կառավարության ժամիբ պատասխանելով Վերին Լարսում իրավիճակի մասին հարցին, հաշվի առնելով Վրաստանի նոր պահանջները, որոնք վերաբերում են տրանսպորտային միջոցների բաքերի քանակի սահմանափակումներին ։ Նա այդ առնչությամբ ընդգծել է, որ, անշուշտ, արտադրողները դժգոհ են, բայց լուծումներ կան ։

47 հայկական ընկերություններ իրենց արտադրանքը կներկայացնեն Դուբայի «Gulfood 2024» միջազգային ցուցահանդեսում
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 17:13

Արմինֆո. Փետրվարի 19-23-ը Դուբայի առևտրի համաշխարհային կենտրոնում տեղի կունենա «Gulfood 2024» սննդի և խմիչքի տարածաշրջանում ամենամեծ միջազգային ցուցահանդեսը, որին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կմասնակցի միասնական հայկական տաղավարով՝ ներկայացնելով 47 հայկական ընկերությունների արտադրանքը։

Հայաստանում բավականին խելամիտ են նայում ապահովագրական բժշկության ներդրմանը. ներդնում են փուլ առ փուլ. Գենադի Օնիշչենկո
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 17:10

Արմինֆո. ԵԱՏՄ երկրները պետք է այնպես անեն, որ անդամ պետությունների քաղաքացիները միության այլ երկրում գտնվելու ընթացքում կարողանան բժշկական օգնություն ստանալ, չմտածելով այն մասին, թե ինչ վճարել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն "ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը" թեմայով Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամուրջի ժամանակ։

Վահան Քերոբյան. արտաքին առևտրի բացասական սալդոն 2023 թվականի արդյունքներով կմոտենա զրոյական նիշին
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 19:36

Արմինֆո. 2023 թվականի արդյունքներով առաջին անգամ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կգերազանցի երկրի ՀՆԱ-ի 110 տոկոսը, իսկ արտաքին առևտրի բացասական սալդոն կմոտենա զրոյական նիշին։ Այդ մասին փետրվարի 6-ին խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ռաֆայել Գևորգյան. 2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի վրա արտաքին գործոնների ազդեցությունը կազմել է ավելի քան 6 տոկոս
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 19:30

Արմինֆո.2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի վրա արտաքին գործոնների ազդեցությունը կազմել է ավելի քան 6%, մնացած մասն ապահովվել է ներքին ներուժի հաշվին։ Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը, մեկնաբանելով այն թեզը, թե Հայաստանի տնտեսության երկնիշ աճը պայմանավորված է ռելոկանտների ներհոսքով։

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանն Արդշինբանկին վաճառելու որոշումը ռազմավարական իմաստ ունի
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 17:14

Արմինֆո. HSBC Հայաստանը վաճառելու որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում, ըստ որի, HSBC խմբի նպատակն է՝ կապիտալը վերաբաշխել կապերի ապահովման և ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ։ Այդ մասին ասվում է HSBC Հայաստան բանկի պաշտոնական հաղորդագրության մեջ՝ այն հայկական խոշոր բանկին՝ "Արդշինբանկ" ՓԲԸ-ին վաճառելու առնչությամբ:

Արդշինբանկը հայտարարել է «HSBC Հայաստան» բանկի ձեռք բերման շուրջ համաձայնության գալու մասին
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 17:10

Արմինֆո. Հայաստանի խոշորագույն բանկը՝ Արդշինբանկը, այսօր հայտարարում է HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության գալու մասին՝ Հայաստանում վերջինիս դուստր բանկի ձեռք բերման վերաբերյալ։

էկոնոմիկայի նախարար. 2020 թվականից ի վեր Հայաստանում 4 նոր մետալուրգիական գործարան է ստեղծվել
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 11:24

Արմինֆո.Հայաստանում արտահանվող սեւ եւ գունավոր մետաղների պետական տուրքերի բարձր դրույքաչափերի վեց ամսով երկարաձգումը թույլ կտա ավելացնել արտադրության մետալուրգիական ճյուղի ծավալները: Այդ մասին փետրվարի 6-ին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ներկայացնելով "Պետական տուրքի մասին" օրենքում կատարված փոփոխությունները։

Մինչեւ 2024 թվականը Հայաստանի բնակչության թիվն ավելացել է գրեթե մինչև 3 մլն
 Երկուշաբթի, 5 Փետրվարի 2024, 23:07

Արմինֆո.Մինչեւ  2024 թվականը Հայաստանի բնակչության թիվը հասել է 2,991 միլիոնի՝ մեկ տարում ավելանալով 1,8 տոկոսով կամ 53.4 հազարով։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

3 665 972 դրամ՝ Հայ Մայրերին․ Քաղցկեղի դեմ պայքարի ամսում՝ փետրվարին, Մի դրամի ուժը կուղղվի Ժպիտների քաղաքին
 Երկուշաբթի, 5 Փետրվարի 2024, 15:08

Արմինֆո.IDBank-ը և Իդրամը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հունվար ամսվա ծրագիրը։ Կուտակված «մի դրամները»՝ 3 665 972 դրամ, ուղղվել են «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամին։

2023 թվականին Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը զգալիորեն նվազել է
 Երկուշաբթի, 5 Փետրվարի 2024, 15:03

Արմինֆո. 2023 թվականի Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը 21,1% - ով նվազել է՝ կազմելով 25 669.5 տոննա։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, միայն 2023թ. դեկտեմբերին արտադրության ծավալներն աճել են 3,6% -ով՝ մինչեւ 1 891.8 տոննա։



Արտ. փոխարժեքները
13.05.2024
RUB4.240.04
USD387.64-0.37
EUR417.91-0.33
GBP485.83-0.42
CAD283.42-0.19
JPY24.87-0.04
CNY53.58-0.13
CHF427.48-0.46