ԱՄՆ դեսպանը ՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. Նման վեճերում կարեւոր է հարցի արագ եւ արդյունավետ լուծումը
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2019, 17:26

Արմինֆո.: Շատ կարեւոր է աշխատել Հայաստանի կառավարության հետ ՝ երկրում բիզնեսի եւ ներդրումների համար բարենպաստ, կանխատեսելի եւ թափանցիկ միջավայր ձեւավորելու համար ։  Այս մասին մայիսի 15-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասել  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ՝ անդրադառնալով Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակին ։

Ֆինանսների նախկին նախարար. Lydian ընկերության հետ <առճակատումը> կարող է թանկ նստել Հայաստանի վրա
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2019, 17:52

Արմինֆո. Ամուլսարի հանքավայրը շահագործող Lydian հանքարդյունաբերական ընկերության հետ <առճակատումը> կարող է բացասաբար ազդել Հայաստանի ընդհանուր ներդրումային վարկանիշի եւ 2020 թվականին նոր եվրաբոնդերի թողարկման ծրագրերի վրա: Արմինֆո- ին հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

«ԷԼԱՐԴ՚-ը խոստանում է.  Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման փորձագիտական գնահատականները կլինեն բացառապես անաչառ
 Հինգշաբթի, 28 Մարտի 2019, 13:06

Արմինֆո. ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է «ԷԼԱՐԴ» ընկերության տնօրեն Ռամեզ Կայալին և փորձագիտական խմբի համակարգող Ռիկարդո Խուրիին:

ՔԿ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում կետ առ կետ քննարկվել են Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունների ժամկետները և գործողությունների հաջորդականությունը:

ՔԿ նախագահը հատուկ շեշտել է, որ փորձաքննությունը պետք է լինի անաչառ. «Ակնկալում ենք անաչառ, անթերի, բարձր մասնագիտական փորձաքննություն, որը պետք է տա բոլոր հարցերի պատասխանները և որևէ մեկի մոտ հարցեր չառաջացնի»,- ասել է Հայկ Գրիգորյանը:

ՔԿ նախագահը «ԷԼԱՐԴ» ընկերության ներկայացուցիչներին բացատրել է փորձաքննության արդյունքների կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար և շեշտել, որ ողջ գործընթացը գտնվելու է իր անմիջական ուշադրության կենտրոնում: Հայկ Գրիգորյանը շեշտել է, որ ամենօրյա կապ է պահելու փորձագիտական խմբի հետ՝ աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:

«ԷԼԱՐԴ» ընկերության տնօրեն Ռամեզ Կայալը վստահեցրել է, որ ապահովելու են գերազանց ծառայություն. «Մենք գիտակցում ենք այս փորձաքննության կարևորության աստիճանը: Վստահեցնում եմ, որ մեր եզրակացությունը լինելու է օբյեկտիվ: Եվ հատուկ ուզում եմ նշել, որ մենք փորձաքննության համար հայտարարված մրցույթին մասնակցել ենք՝ վստահ լինելով, որ աշխատելու ենք առանց որևէ մեկի միջամտության»,- ընդգծել է Ռամեզ Կայալը:

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ «ԷԼԱՐԴ» ընկերության ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումը շարունակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանի, ՀՀ ՔԿ դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանի գլխավորությամբ, որտեղ ևս քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով հայտարարվել էր  Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման միջազգային անկախ փորձագիտության նախաորակավորման ընթացակարգի մասին:

Մրցույթին մասնակցելու հայտ էին  ներկայացրել  միջազգային մասնագիտական ընկերություններ: Արդյունքում հաղթող էր ճանաչվել «Earth link & Advanced Resources Development» (ELARD) ընկերությունը, որը ՀՀ ՔԿ-ի հետ ստորագրել է պայմանագիր՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունները կատարելու, ինչպես նաև՝ հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննության համար:

«Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ ՀՀ քննչական կոմիտեում քաղաքացուց հաղորդում էր ստացվել՝ «Լիդիան Արմենիա» Փակ բաժնետիրական ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ: Պարզվել է, որ «Գեոթիմ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը հետագայում վերանվանվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն է ներկայացրել ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի վարչական սահմաններում գտնվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն, որի հիման վրա՝ 2016թ. ապրիլի 29-ին նշված ՊՈԱԿ-ի կողմից տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն: Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով նշված համալիրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին, բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ` ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ՚, - ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանի վարչապետը կոչ է  անում չվախենալ «Լիդիան՚ ընկերության` միջազգային արբիտրաժ դիմելու հնարավորությունից
 Հինգշաբթի, 28 Մարտի 2019, 11:19

Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 28-ին ելույթ ունենալով խորհրդարանում, կոչ է արել չվախենալ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած խնդիրների առնչությամբ «Լիդիան՚ ընկերության` միջազգային արբիտրաժ դիմելու հնարավորությունից:

Լիդիան. 920 883 ԱՄՆ դոլար Ամուլսարի հարակից համայնքներին
 Հինգշաբթի, 20 Դեկտեմբերի 2018, 18:44

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 5 Դեկտեմբերի 2018, 15:38

Արմինֆո.

 Շաբաթ, 1 Դեկտեմբերի 2018, 17:07

Արմինֆո.

Լիդիանը հնարավորություն է ստացել իրականացնել ձմեռացման աշխատանքներ Ամուլսարում
 Հինգշաբթի, 29 Նոյեմբերի 2018, 13:11

Արմինֆո.Լիդիանը տեղեկացնում է, որ ժամանակավոր մուտքի հնարավորություն է ստացել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածք՝ տեխնոլոգիական եւ շարժական սարքավորումները ձմեռային շրջանին նախապատրաստելու և կոնսերվացնելու համար:

Տիգրան Խաչատրյան. Համոզված եմ, որ Ամուլսարի որոշումները միանշանակ կլինեն
 Չորեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2018, 21:31

Արմինֆո.Ամուլսարի ոսկու հանքավայրին  վերաբերող բոլոր որոշումները և իրավական կարծիքները կկատարվեն բոլոր իրավական պահանջների համաձայն: Հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:

Ամերիկայի առևտրի պալատ. շատ կարևոր է խուսափել այնպիսի անհեթեթ հայտարարություններից, որոնք կարող են շուկային տալ հակասական ազդակներ
 Ուրբաթ, 28 Սեպտեմբերի 2018, 17:05

Արմինֆո. Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ/AmCham) հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է «Լիդիան Արմենիա»-ի գործունեությանը: ՀԱԱՊ-ը վստահ է, որ կայուն զարգացող, առողջ տնտեսական, սոցիալական և բնապահպանական համակարգերին համահունչ բիզնեսը կարող է ստեղծել կայուն տնտեսական արժեք և լուրջ ներդրում ունենալ առողջ էկոհամակարգերի և ամուր համայնքների ստեղծման մեջ:

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը ողջունել է Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում Կառավարության կողմից հայտարարված պատրաստակամությունը
 Ուրբաթ, 28 Սեպտեմբերի 2018, 16:32

Արմինֆո. Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ/AmCham) հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է «Լիդիան Արմենիա»-ի գործունեությանը:

 Շաբաթ, 15 Սեպտեմբերի 2018, 11:04

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2018, 18:18

Արմինֆո.

Հայաստանի տնտեսության մեջ կատարվող օտարերկրյա ներդրումները 2018 թ. II եռամսյակում նվազել են 17.2%, իսկ ՕՈւՆ անկումը կազմել է 59.5%
 Երեթշաբթի, 4 Սեպտեմբերի 2018, 11:13

Արմինֆո. Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը 2018 թ. երկրորդ եռամսյակում նվազել է 17.2%, կազմելով 526 մլն դոլար, եռամսյակային աճը կազմել է 1.6%: Դրանց կառուցվածքում ՕՈւՆ ծավալը երկրորդ եռամսյակում նվազել է 59,5%, կազմելով 75,6 մլն ԱՄՆ դոլար, 2017-ի նույն ժամանակահատվածի մոտ 31% անկման համեմատ: Տարվա կտրվածքով օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 44%, օտարերկրյա ընդհանուր ծավալն աճել է 3%:

«Ոչ հինն է լուրջ, ոչ նորն է նոր, այսպիսի անլուրջ վերաբերմունք խոշորագույն միջազգային ներդրողի նկատմամբ»:
 Ուրբաթ, 31 Օգոստոսի 2018, 17:39

ԱրմինֆոԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում Լիդիան Արմենիա ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանը ներկայացնում է իրավիճակը:

«Լիդիան Արմենիաե-ին հանձնարարվել է ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև նոր փորձաքննության իրականացումը
 Երկուշաբթի, 27 Օգոստոսի 2018, 14:46

Արմինֆո. ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկվել է նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը:

Մոտ ապագայում կհրապարակվեն Ամուլսարի հանքավայրի ուսումնասիրության արդյունքները
 Երեթշաբթի, 7 Օգոստոսի 2018, 19:10

Արմինֆո. «Տեսչական մարմինն ավարտվել է Ամուլսարի հանքավայրի հետազոտությունները և շուտով կհրապարակվեն արդյունքները», - ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱզատությունTV ուղիղ եթերում:

«Լիդիան ինթերնեյշնլը» ներդրումային շուկային տեղեկացրել է Ամուլսարի ծրագրի շուրջ ընթացիկ իրավիճակի մասին
 Ուրբաթ, 3 Օգոստոսի 2018, 20:39

Արմինֆո. «Լիդիան ինթերնեյշնլը» ներդրումային շուկային տեղեկացրել է Ամուլսարի ծրագրի շուրջ ընթացիկ իրավիճակի մասին

Փոխվարչապետ . «Լիդիան Արմենիա» ընկերության վերջին հաղորդումն օբյեկտիվ և հետևողական ուսումնասիրության կարիք ունի
 Ուրբաթ, 27 Հուլիսի 2018, 19:09

Արմինֆո «Լիդիան Արմենիա» ընկերության վերջին հաղորդումն օբյեկտիվ և հետևողական ուսումնասիրության կարիք ունի։ «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրության և տեսանյութի վերաբերյալ նման հայտարարությամբ է հանդես եկել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

 Երկուշաբթի, 16 Հուլիսի 2018, 16:07

Արմինֆո.



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84