Idplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածում
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 09:23

Արմինֆո.Գիտենք, որ շատ էիք սպասում այս պահին։ Idplus-ի բոնուսներն արդեն ավելի մոտ են Ձեզ։ Հիմա կարող եք օգտագործել Ձեր բոնուսներն անմիջապես Idram&IDBank հավելվածում։

«ՌԻԴ» ընկերությունը որոշել է հրաժարվել Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 16:53

Արմինֆո. «ՌԻԴ» ընկերությունը Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից հրաժարվելու որոշում է կայացրել։ Այդ մասին ասվում է ընկերության պաշտոնական հայտարարությունում:

Ասիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածը
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 12:42

Արմինֆո.ՀՀ ՏԿԵ փոխնախարարներ Վաչե Տերտերյանն ու Քրիստինե Ղալեչյանն ընդունել են Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առաքելության ղեկավար Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը:

Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024, 15:23

Արմինֆո. Team Telecom Armenia-ն շարունակում է նոր սերնդի ցանցը հասանելի դարձնել Հայաստանի բոլոր բնակիչներին․ 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցի կառուցումն ավարտվեց Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։

Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության։ Աշտարակցիները ցանցից կարող են օգտվել՝ միանալով Team-ի Cosmo սակագնային փաթեթներին, որոնք ներառում են մինչև 1000 Մբ/վ ինտերնետ, թվային հեռուստատեսություն, ֆիքսված և բջջային կապ։

«Թիմով սահմանել ենք հստակ նպատակ՝ նորագույն NGN ցանցը հասանելի դարձնել Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներին։ Տարածաշրջանում եզակի այս ցանցի կառուցումը ապագայի համար մեծ ներդրում է, որը երկար տարիներ կծառայի մեր բաժանորդներին՝ ապահովելով ինտերնետի և կապի ծառայությունների անհամեմատ բարձր որակ»,- ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Արման Շաքքալիև. Ղազախստանից Հայաստան հնարավոր արտահանման ծավալը կազմում է 350 մլն դոլար
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024, 14:11

Արմինֆո. Մեր նախնական հաշվարկներով ՝ Ղազախստանից Հայաստան հնարավոր արտահանման ցանկը կազմում է ավելի քան 125 վերամշակված ապրանք՝ 350 մլն դոլար գումարի: Այդ մասին հայտարարել Է Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարար Արման Շաքքալիևը՝ ապրիլի 9-ին Երեւանում կայացած հայ-ղազախական գործարար համաժողովի բացման շրջանակներում:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձը կբարձրանա
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024, 12:30

Արմինֆո.Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձը կբարձրանա: ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 9-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է "Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և պետական ծառայողների վարձատրության մասին" օրենքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխությունները:

 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 19:03

Արմինֆո.

Հայաստանի առևտրի հատվածի աճն արագացել է
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 16:04

Արմինֆո. Հայաստանի առևտրի հատվածի տարեկան աճի տեմպը  2024թ. հունվար-փետրվարին արագացել է՝ 18% - ից մինչեւ 24,1%՝ ապահովելով 749.1 մլրդ դրամ ($1.8 մլրդ) ծավալ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, միայն այս տարվա փետրվարին Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է 21 տոկոսով՝ մինչև 408.3 մլրդ դրամ (1 մլրդ դոլար) ։

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամն աջակցում է Հայաստանի ոռոգման համակարգի արդիականացմանը
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 22:32

Արմինֆո. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) Հայաստանում մի շարք նախագծել է ֆինանսավորել: Նախապատրաստվում է 100 մլն դոլար արժողությամբ հերթական նախագիծը։ Հիմնադրամն աջակցում է առավել կարևոր, ռազմավարական ներդրումային ուղղություններին:

 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 16:50

Արմինֆո.

"Արմենալ" գործարանն ավելացրել է ալյումինե արտադրանքի արտադրությունը մինչեւ կես միլիոն տոննա
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 16:11

Արմինֆո. Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Երևանի "Արմենալ" փայլաթիթեղագլանման գործարանը թողարկել է 500-հազարերորդ տոննա արտադրանքը։ Ինչպես ասվում է ձեռնարկության պաշտոնական հաղորդագրության մեջ, նման ծավալն արտադրվել է 2000 թվականի մայիսից սկսած՝ աշխարհի խոշորագույն ալյումինե ընկերություններից մեկի ՝ ՌՈՒՍԱԼ-ի կազմում գործարանի աշխատանքի ընթացքում:

ԱԶԲ-ը Հայաստանին 60,09 մլն եվրո վարկ կտրամադրի քաղաքային զարգացման ծրագրի իրականացման համար
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 14:48

Արմինֆո. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանին 60,09 մլն եվրո վարկ կտրամադրի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի իրականացման համար: ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովն ապրիլի 5-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել բանկի հետ ՀՀ կառավարության ներկայացրած համաձայնագրին:

Հայաստանը 1,5 անգամ ավելացրել է Ռուսաստան հագուստի մատակարարումների ծավալները
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 14:20

Արմինֆո. Հայաստանը հայտնվել է այն 8 երկրների շարքում, որոնք անցյալ տարի կտրուկ ավելացրել են Ռուսաստան հագուստի մատակարարումների ծավալները ։ Այս մասին հայտնում է "ՌԻԱ Նովոստի" - ն ՝ վկայակոչելով բաց վիճակագրության տվյալները ։

Տնտեսագետ. ԵԱՏՄ-ից հրաժարվել միշտ կարելի է, բայց փոխարենը հարկավոր է գտնել այլընտրանք
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 13:40

Արմինֆո. Այսօր ՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը, որտեղ կքննարկվեն տնտեսական հարցեր:

Վարչապետն արձանագրել է․Հայաստանի ոռոգման համակարգը մահացած է
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 15:16

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե՝ վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Հայաստանի իշխանությունները դուրս կգրեն Արցախի քաղաքացիների՝ ոսկու գրավադրմամբ վարկերի գծով պարտքերը
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 14:26

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Ֆիզիկական անձանց պարտավորությունները ներելու և որպես պետական ֆինանսական աջակցություն ձևակերպելու մասին» որոշում:

Կանադայի եվրասիական առևտրի պալատի գործարար պատվիրակությունն առաջին անգամ կայցելի  Հայաստան
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 13:53

Արմինֆո. Ապրիլի 8-12-ը տեղի է ունենալու Կանադայի եվրասիական առևտրի պալատի գործարար պատվիրակության առաջին այցը Հայաստան։

Կլիմայի փոփոխության դեմ պայքարի և ԷՎԱ զարգացման ճանապարհին Հայաստանը միանում է Միջազգային արևային դաշինքին
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 13:49

Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել 2023 թ. նոյեմբերի 16-ին ստորագրված «Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Դիանա Հակոբյան. Ամերիաբանկի MyInvest հարթակի բրոքեր-հաճախորդների թիվը 2023 թվականին 3 անգամ աճել է
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 19:43

Արմինֆո. Ամերիաբանկի MyInvest հարթակի բրոքեր-հաճախորդների թիվը 2023 թվականին 3 անգամ աճել է: Այդ մասին ապրիլի 3-ին Doing Digital համաժողովի հարթակներում հայտարարել է Ամերիաբանկի արժութային և բրոքերային գործառնությունների գծով համա-տնօրեն Դիանա Հակոբյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

Հայաստանի սպառողական շուկայում 2024թ. մարտին արձանագրվել է սննդամթերքի հաշվին տարեկան 1,2% գնանկում
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 16:54

Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ արձանագրվել է 1,2% գնանկում (մեկ տարի առաջվա 5,4% գնաճի դիմաց), որը պայմանավորված է սննդամթերքի գների անկմամբ։ 2024թ. առաջին եռամսյակում գնաճը մի փոքր ցածր է եղել նախորդ տարվա եռամսյակային մակարդակից ՝ 0,2% ՝ 0,8% - ի դիմաց, ինչը ոչ պարենային ապրանքների էժանացման արդյունք է ։



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63