Արդյունաբերական հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 16:14

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-փետրվարին արագացել է մինչև  տարեկան 13,6% (2023թ.նույն ժամանակահատվածի 10,9% - ից) ։ Աճի շարժիչ ուժը արդյունաբերական հատվածն է: Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվել է արտահանման և ներմուծման վերընթաց դինամիկայի նկատելի արագացմամբ ։

"Արմենալ" գործարանն ավելացրել է ալյումինե արտադրանքի արտադրությունը մինչեւ կես միլիոն տոննա
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 16:11

Արմինֆո. Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Երևանի "Արմենալ" փայլաթիթեղագլանման գործարանը թողարկել է 500-հազարերորդ տոննա արտադրանքը։ Ինչպես ասվում է ձեռնարկության պաշտոնական հաղորդագրության մեջ, նման ծավալն արտադրվել է 2000 թվականի մայիսից սկսած՝ աշխարհի խոշորագույն ալյումինե ընկերություններից մեկի ՝ ՌՈՒՍԱԼ-ի կազմում գործարանի աշխատանքի ընթացքում:

ԱԶԲ-ը Հայաստանին 60,09 մլն եվրո վարկ կտրամադրի քաղաքային զարգացման ծրագրի իրականացման համար
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 14:48

Արմինֆո. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանին 60,09 մլն եվրո վարկ կտրամադրի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի իրականացման համար: ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովն ապրիլի 5-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել բանկի հետ ՀՀ կառավարության ներկայացրած համաձայնագրին:

ԵՆԲ-ն Հայաստանին 25 մլն եվրո վարկ կտրամադրի Երևանի 38 շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի երկրորդ փուլի իրականացման համար
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 14:44

Արմինֆո.Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 25 մլն եվրո վարկ կտրամադրի Երևանում շենքերի և շինությունների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի երկրորդ փուլի իրականացման համար: ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովն ապրիլի 5 - ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել բանկի հետ ՀՀ կառավարության ներկայացրած համաձայնագրին:

Հայաստանը 1,5 անգամ ավելացրել է Ռուսաստան հագուստի մատակարարումների ծավալները
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 14:20

Արմինֆո. Հայաստանը հայտնվել է այն 8 երկրների շարքում, որոնք անցյալ տարի կտրուկ ավելացրել են Ռուսաստան հագուստի մատակարարումների ծավալները ։ Այս մասին հայտնում է "ՌԻԱ Նովոստի" - ն ՝ վկայակոչելով բաց վիճակագրության տվյալները ։

Տնտեսագետ. ԵԱՏՄ-ից հրաժարվել միշտ կարելի է, բայց փոխարենը հարկավոր է գտնել այլընտրանք
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 13:40

Արմինֆո. Այսօր ՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը, որտեղ կքննարկվեն տնտեսական հարցեր:

Վարչապետն արձանագրել է․Հայաստանի ոռոգման համակարգը մահացած է
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 15:16

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե՝ վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Կանադայի եվրասիական առևտրի պալատի գործարար պատվիրակությունն առաջին անգամ կայցելի  Հայաստան
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 13:53

Արմինֆո. Ապրիլի 8-12-ը տեղի է ունենալու Կանադայի եվրասիական առևտրի պալատի գործարար պատվիրակության առաջին այցը Հայաստան։

Հայկական ԱԷԿ-ը պլանային նախազգուշական վերանորոգման կկանգնեցվի մայիսի 15-ից
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 13:43

Արմինֆո. Հայկական ատոմային էլեկտրակայանը պլանային նախազգուշական վերանորոգման համար մայիսի 15-ից կկանգնեցվի։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը:

Դիանա Հակոբյան. Ամերիաբանկի MyInvest հարթակի բրոքեր-հաճախորդների թիվը 2023 թվականին 3 անգամ աճել է
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 19:43

Արմինֆո. Ամերիաբանկի MyInvest հարթակի բրոքեր-հաճախորդների թիվը 2023 թվականին 3 անգամ աճել է: Այդ մասին ապրիլի 3-ին Doing Digital համաժողովի հարթակներում հայտարարել է Ամերիաբանկի արժութային և բրոքերային գործառնությունների գծով համա-տնօրեն Դիանա Հակոբյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

Փորձագետ. Թվային փոխակերպմանն այլընտրանք չկա
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 18:36

Արմինֆո. Թվային փոխակերպմանն այլընտրանք չկա։ Այդ մասին ապրիլի 3-ին Doing Digital համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը։

Արման Բարսեղյան. Ամերիաբանկն, ըստ էության, թվային բանկ է
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 17:20

Արմինֆո. Վերջին 3 տարիներին Ամերիաբանկն ինտենսիվորեն ընթանում է թվային փոխակերպման ճանապարհով, ինչն արտացոլվում է արդեն կոնկրետ արդյունքների տեսքով: Այդ մասին ապրիլի 3-ին Doing Digital համաժողովի հարթակներում լրագրողներին հայտարարել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, նշելով, որ թվային փոխակերպումն իրենց օրակարգում է արդեն շուրջ 8 տարի։ "Մեր պատկերացմամբ՝ Ամերիաբանկն արդեն Fintech ընկերություն է", - ընդգծել է նա:

Հայաստանի սպառողական շուկայում 2024թ. մարտին արձանագրվել է սննդամթերքի հաշվին տարեկան 1,2% գնանկում
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 16:54

Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ արձանագրվել է 1,2% գնանկում (մեկ տարի առաջվա 5,4% գնաճի դիմաց), որը պայմանավորված է սննդամթերքի գների անկմամբ։ 2024թ. առաջին եռամսյակում գնաճը մի փոքր ցածր է եղել նախորդ տարվա եռամսյակային մակարդակից ՝ 0,2% ՝ 0,8% - ի դիմաց, ինչը ոչ պարենային ապրանքների էժանացման արդյունք է ։

Զախարովան վստահ է. Հայաստանում "Միր" քարտերի սպասարկման դադարեցման ծախսերն ավելի բարձր կլինեն, քան արեւմտյան սահմանափակումների հիպոթետիկ վնասը
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 15:41

Արմինֆո. Մոսկվան ցավով է արձանագրում, որ Երևանը ենթարկվել է Արևմուտքի ճնշմանը նաև "Միր" վճարային համակարգի քարտերի սպասարկման հարցում: Այդ մասին ապրիլի 3-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ Հայաստանում "Միր" քարտերի սպասարկման դադարեցման վերաբերյալ գնահատական տալու խնդրանքին ի պատասխան։

Երեւանում բացահայտվել է հերթական հարկ չվճարող չարագործ կառուցապատողը
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 15:39

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է պայքարը կառուցապատման ոլորտում հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտները թաքցնելու, հարկային մարմնի հսկողության ենթակա այլ իրավախախտումներ կատարելու արատավոր երևույթների բացահայտման և կանխման ուղղությամբ:

Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է նվազեցնել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար առաջարկվող պետական տուրքի չափը
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 15:38

Արմինֆո.Հայաստանը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար։ Այն կկազմի դրանց շուկայական արժեքի մոտավորապես 0,8-1% - ը: Այդ մասին ապրիլի 3-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը՝ "Պետական տուրքի մասին" օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ։

ՀՀ կառավարությունը բարեխիղճ հարկատուների խրախուսման նոր մեխանիզմ է առաջարկել
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 15:34

Արմինֆո.ՀՀ կառավարությունն առաջարկել է բարեխիղճ հարկատուների խրախուսման նոր մեխանիզմ: Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովն ապրիլի 3-ի նիստում դրական եզրակացություն է տվել Հարկային օրենսգրքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

Պրոֆեսոր. Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման հերթական հետաձգումը կապված է նաև Երևանի կողմից իրականացվող «անկլավային քաղաքականության» հետ
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 10:50

Արմինֆո. Հայաստանը դուրս է մղվում «Հյուսիս-Հարավ» մեգանախագծից՝ իր տեղը զիջելով Ադրբեջանին: Այդ մասին իր հոդվածում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության ինստիտուտի (Հայաստան) նախագահ Վահե Դավթյանը:

4․017․648 դրամ՝ Իմ անտառ Հայաստանին․ Մի դրամի ուժի ապրիլի շահառուն 4090 հիմնադրամն է
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 18:27

Արմինֆո.IDBank-ն ու Idram-ն ամփոփում են  «Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ծրագիրը, որի շահառուն, ինչպես նախապես հայտարարվել էր, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն է։ Կուտակված 4․017․648 դրամը հասարակական կազմակերպությունն ուղղելու է Հայաստանի անտառային ֆոնդի ավելացմանն ու կենսաբազմազանության պահպանման ծրագրերին։

ԱրարատԲանկը՝ ԴեմԱռԴեմ մարզային ֆորումի գլխավոր գործընկեր
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 18:19

Արմինֆո.Սույն թվականի մարտի 30-ին սահմանապահ Վարդենիսում տեղի ունեցավ «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորում»-ը, որը մեկտեղել էր հարյուրավոր երիտասարդների Հայաստանի մարզերից։



Արտ. փոխարժեքները
02.05.2024
RUB4.220.06
USD387.63-0.37
EUR414.92-1.29
GBP485.04-1.51
CAD282.47-1.03
JPY25.000.27
CNY53.53-0.05
CHF425.22-0.50