Վլադիմիր Մեդինսկի. 2018 թվականի նոյեմբերին կավարտվեն Վերին Լարսի անցակետի  օպտիմալացման աշխատանքները
 Շաբաթ, 30 Հունիսի 2018, 09:28

Արմինֆո.Կայուն զարգանում է Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտում: Այս մասին հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովում հայտարարել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, ով գլխավորում է ռուսական պատվիրակությանը:

 Չորեքշաբթի, 13 Հունիսի 2018, 12:41

Արմինֆո.

Վրաստանը բացում է Ռուսաստանից Հայաստան տրանսպորտային միջանցքը
 Ուրբաթ, 25 Մայիսի 2018, 18:53

Արմինֆո. Մայիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի ներկայացուցիչները հանդիպել են Պրահայում և քննարկել 2011-ին կնքված «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կիրառման մանրամասները: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի տարածքներում բեռների մաքսային վերահսկողության համար պետք է ձևավորվի եռակողմ հանձնաժողով` Վրաստանի, Ռուսաստանի և շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչներից: Այս մասին գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում:

 Հինգշաբթի, 24 Մայիսի 2018, 13:44

Արմինֆո.

Աբաշիձե. Մոսկվան և Թբիլիսին Պրահայում կքննարկեն Ռուսաստանից Աբխազիայով և Հարավային Օսիայով դեպի Վրաստան ու Հայաստան «առևտրային միջանցքների՚ ստեղծման հնարավորությունը
 Երկուշաբթի, 21 Մայիսի 2018, 12:33

Արմինֆո. Մայիսի 24-ին Պրահայում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի մասնակցությամբ բանակցությունների ընթացքում Վրաստանը եւ Ռուսաստանը կձեւավորեն «Մաքսային վարչարարության եւ ապրանքների առեւտրի մոնիթորինգի մեխանիզմների մասին» համաձայնագիրը իրականացնելու հարցերով հատուկ աշխատանքային խումբ։

«Ռոսսելխոզնադզորը» հնարավոր է համարում ժամանակավոր սահմանափակումների կիրառումը Հայաստանից լոլիկի և վարունգի ներկրման նկատմամբ
 Ուրբաթ, 11 Մայիսի 2018, 11:12

Արմինֆո. «Ռոսսելխոզնադզորը» հնարավոր է համարում ժամանակավոր սահմանափակումների կիրառումը Հայաստանից լոլիկի և վարունգի ներկրման նկատմամբ` այն բանից հետո, երբ այդ բանջարեղենի խմբաքանակներում հայտնաբերվել էին վնասատու միջատներ, հաղորդել է «ՌԻԱ նովոստին՚` վկայակոչելով ռուսաստանյան գերատեսչությունը:

Վերին Լարսի անցակետում Ռուսաստանը կավելացնի գոտիների թիվը
 Ուրբաթ, 27 Ապրիլի 2018, 19:17

Արմինֆո. «Վերին Լարս» անցակետում տրանսպորտային միջոցների կուտակումները նվազեցնելու նպատակով ռազմա-վրացական ճանապարհի ընդլայմանն ուղղված աշխատանքներ կիրականացվեն Հյուսիսային Օսիայի տարածքում:

Տրանսպորտի նախարարություն. Մինչև տարեվերջ կավարտվեն Վերին Լարսի անցակետի արդիականացման աշխատանքները
 Երեթշաբթի, 6 Մարտի 2018, 14:52

Արմինֆո.Ռուսական և վրացական կողմերը պայմանավորվել են ընդլայնել Վերին Լարսի տրանսպորտային հատվածը և արդիականացնել անցակետերը: Մարտի 6-ին ՏՐԱՍԵԿԱ-ի միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում լրագրողներին այս մասին հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը:

Ռուսաստանցի պատգամավոր. Հայաստանի և Ռուսաստանի միջև Աբխազիայով և Վրաստանով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը համապատասխանում է Երևանի և Մոսկվայի տնտեսական շահերին
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2018, 17:35

Արմինֆո. Հայաստանի և Ռուսաստանի միջև Աբխազիայով և Վրաստանով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը համապատասխանում է Երևանի և Մոսկվայի տնտեսական շահերին:

Նալբանդյանը՝ Վերին Լարսին այլընտրանքի մասին. Այլընտրանքային ճանապարհների բացումն առաջնահերթ խնդիր է ցանկացած երկրի համար
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2018, 17:52

Արմինֆո. Այլընտրանքային ճանապարհների բացումն, անշուշտ, առաջնահերթ խնդիր է ցանկացած երկրի համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի բացման հեռանկարներին: 

«Վերին Լարսի՚ տրանսպորտային այլընտրանքը որոշակի ուրվագծեր է ստանում. Ռուսաստանն ու Վրաստանը մոտենում են լուծմանը
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2018, 12:44

Արմինֆո. Հաջորդ շաբաթ Պրահայում կկայանան ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի բանակցությունները ՌԴ հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ: Հանդիպման թեմաներից մեկը կլինի ռուս-վրացական սահմանին բեռների դիտարկման շուրջ 2011 թվականի համաձայնագրի կատարումը:

Վարչապետ. Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի խնդիրները հիմնականում կապված են «Վերին Լարս» անցակետի լոգիստիկայի հետ
 Երկուշաբթի, 22 Հունվարի 2018, 16:28

Արմինֆո. Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի խնդիրները հիմնականում կապված են «Վերին Լարս» անցակետի լոգիստիկայի հետ: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում:

Բաքուն փորձում է ճնշում գործադրել Թբիլիսիի վրա Հայաստանին դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհի հնարավոր տրամադրման հարցում
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2017, 14:09

Արմինֆո.Բաքուն փորձում է ճնշում գործադրել Թբիլիսիի վրա Հայաստանին դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհի հնարավոր տրամադրման հարցում: Հայաստանին Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարի հնարավոր տրամադրման վերաբերյալ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունը հարուցել է Ադրբեջանի խորհրդարանի բողոքը:

Գագիկ Աղաջանյան. Չարժե այլընտրանք փնտրել, հարկավոր է աշխատել և զարգացնել գործող ուղղությունները
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2017, 17:58

Արմինֆո. Մասնակիորեն լինելով տրանսպորտային շրջափակման մեջ, դեպի Ռուսաստան հայկական արտահանման միակ ցամաքային ուղղությունն անցնում է Կովկասյան լեռնաշղթայի «Վերին Լարս» անցակետով: Հաշվի առնելով այդ կետի ցածր թողունակությունը, հատկապես ձմռան ամիսներին, վերջին տարիներին շատ են խոսակցութոյւններն այլընտրանքային ուղիների որոնման մասին: Ժամանակ առ ժամանակ փորձագետները հանրությանն իրենց տեսլականն են ներկայացնում, կապված Հայաստանից Ռուսաստան բեռների տեղափոխման հետ, նշելով այլընտրանքային ուղղությունները, մասնավորապես, բազմիցս նշելով Աբխազիայի տարածքով անցնող հատվածի մասին: Ըստ արդեն 25 տարի բեռնափոխադրումներ իրականացնող «ԱՊԱՎԵՆ» միջազգային բեռնափոխադող ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանի, այդ հարցում Հայաստանը «վազում է շոգեքարշի առջից»: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում Գ.Աղաջանյանը պարզաբանում է իր  այդ դիրքորոշումը, փորձելով օբյեկտիվորեն ներկայացնել ընթացիկ իրավիճակը և լուծման ուղիները:

Սերժ Սարգսյան. Վրաստանը շատ լավ է կատարում ինչպես դրացիական, այնպես էլ իր այլ պարտավորությունները` ԵԱՏՄ երկրներ արտադրանք տարանցման տեսանկյունից
 Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2017, 15:50

Արմինֆո. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ճիշտ լինելու մասին կասկածելու հարկ չկա, արդյունքներն ինքնին խոսուն են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերիժ Սարգսյանը` bfm.ru-ի հետ հարցազրույցում:

 Երեթշաբթի, 24 Հոկտեմբերի 2017, 20:37

Արմինֆո

 Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017, 14:50

Արմինֆո.

ՀՀ ՔԱԳՎ ղեկավար. Ավիատոմսերի թանկացում տեղի է ունեցել օբյեկտիվ պատճառներով
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2017, 14:04

Արմինֆո. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը գտնում է, որ ավիատոմսերի գների աճն ունի օբյեկտիվ պատճառներ: «Հայաստանում ամենապահանջված ուղղություններով ավիատոմսերը թանկացել են, ինչը կապված է տուրիստական սեզոնի պիկ շրջանի հետ»,- օգոստոսի 17-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա:

Վլադիմիր Պուտինը հանձնարարել է պարզել ավիատոմսերի գներին առնչվող իրավիճակը
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017, 18:32

Արմինֆո. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային հակամենաշնորհային ծառայության (ԴՀԾ) առաջարկությամբ հանձնարարել է պարզել ավիատոմսերի գների ձևավորման ավտոմատացված համակարգին առնչվող իրավիճակը: Ռուսաստանը Հայաստանի համար գլխավոր օդային ուղղությունն է, իսկ ռուսական ավիաընկերությունները գերակշռող դիրք են վայելում ՀՀ ավիափոխադրումների շուկայում:

 Հինգշաբթի, 13 Հուլիսի 2017, 16:41

Արմինֆո.



Արտ. փոխարժեքները
08.05.2024
RUB4.21-0.05
USD388.010.28
EUR417.11-0.44
GBP484.90-1.43
CAD282.27-1.16
JPY24.97-0.13
CNY53.69-0.03
CHF426.99-0.40