Կոնվերս Բանկի մասնաճյուղերն աշխատելու են նաև տոներին
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2017, 16:48

Արմինֆո. Դեկտեմբերի 30-ին՝ շաբաթ օրը, Կոնվերս Բանկի բոլոր մասնաճյուղերն աշխատելու են սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 10:00-ից մինչև 14:30-ը, բացառությամբ «Զվարթնոց» մասնաճյուղի, որն աշխատելու է շուրջօրյա, և «Կոտայք» մասնաճյուղի՝ 9:30-17:00:

Նախատոնական Cashback` Կոնվերս Բանկից
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2017, 18:28

Արմինֆո. Կոնվերս Բանկը՝ Ամանորին  և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ հայտարարում է ավանդական Cashback ակցիայի մեկնարկի մասին:

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը և Կոնվերս Բանկն  ստորագրել են համագործակցության հուշագիր
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2017, 17:04

Արմինֆո. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն»-ը (ՀԱԱԳ) և «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր: Դրա շրջանակներում ՀԱԱԳ և Կոնվերս Բանկը կիրականացնեն  ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների արտադրության ավելացմանը, արտահանման խթանմանը և իրացման շուկաների ընդլայնմանն աջակցելուն ուղղված  ծրագիր:

Հայբիզնեսբանկի պարտատոմսերի դոլարային թողարկումը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2017, 19:07

Արմինֆո.2017թ.-ի դեկտեմբերի 19-ին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բորսայի մամուլի ծառայությունից, ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 

ՀՎԷԷՀ-ն և Կոնվերս Բանկը համատեղ ծրագիր կիրականացնեն
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2017, 18:36

Արմինֆո. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության Հիմնադրամը   և Կոնվերս Բանկը ստորագրել են համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում կիրականացվեն ինչպես Համայնքային նշանակության էներգաարդյունավետ, այնպես էլ Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

Կոնվերս Բանկի 4 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2017, 16:26

Արմինֆո. 2017թ.-ի դեկտեմբերի 13-ին «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ -ի ԱՄՆ դոլարով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Կոնվերս բանկը քարտապաններին առաջարկում է Ամանորը տոնել Թբիլիսիում և օգտվել գործընկեր ցանցի 5-25% զեղչերից
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2017, 15:28

Արմինֆո.Ամանորի տոներին ընդառաջ զգալիորեն աճել  է Վրաստանի բարձրակարգ հյուրանոցների և ռեստորանների հետ Կոնվերս Բանկի համագործակցության  շրջանակներում Բանկի առաջարկի նկատմամբ  պահանջարկը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

Փորձագետ. Տոկոսադրույքների նվազեցմամբ Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զարգացման հայտնաբերվել են նոր հնարավորություններ
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2017, 18:03

Արմինֆո. Տոկոսադրույքների նվազումը նոր հնարավորություններ է ստեղծել կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զարգացման համար: Այս մասին Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի միջոցով ընթացող «Տոկոսադրույքների փոփոխման միտումները» խորագրով առցանց-կոնֆերանսի ընթացքում հայտարարել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, պատասխանելով ԱրմԻնֆոյի թղթակցի հարցին:

Կոնվերս Բանկն աջակցելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի՝ Black box թատրոնի հիմնադրման ու կայացման ձեռնարկին
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2017, 16:51

Արմինֆո. 2018թ-ին Կոնվերս Բանկն աջակցելու  է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական  թատրոնի՝ Black box թատրոնի հիմնադրման ու կայացման ձեռնարկին: Հայաստանում նմանը չունեցող թատրոնի այս տեսակն իր պարզ, սակայն դինամիկ լուծումների շնորհիվ կարող է օգտագործվել ավելի շատ ներկայացումների համար:

Lady EXPO ցուցահանդեսում Կոնվերս Բանկի Woman’s քարտի նոր դիզայնը մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում
 Երեթշաբթի, 28 Նոյեմբերի 2017, 19:52

Արմինֆո. Կոնվերս Բանկի՝ նոր դիզայնով Woman’s քարտը մեծ հետաքրքրություն է առաջացրել «Lady EXPO» թեմատիկ ցուցահանդեսի հաճախորդների շրջանում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 25-27-ը: Դրա վկայությունն էր ցուցահանդեսի օրերին  Բանկի տաղավարում ակտիվությունը և Woman’s պլաստիկ քարտի տրամադրման նպատակով ստացված հայտերի մեծ քանակը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, քարտերը հայտատուները կստանան առաջիկա օրերին:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
 Երեթշաբթի, 28 Նոյեմբերի 2017, 18:03

Արմինֆո. 2017թ.-ի նոյեմբերի 27-ին  «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Կոնվերս Բանկը նախատեսված ժամկետից շուտ ավարտել է 4 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխումը
 Երեթշաբթի, 28 Նոյեմբերի 2017, 13:36

Արմինֆո. Կոնվերս Բանկը նախատեսված ժամկետից շուտ ավարտել է 4 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխումը, դրանով ամփոփելով 10 մլն.դոլար ընդհանուր ծավալով առաջին թողարկման տեղաբաշխումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը պարզաբանել են Բանկի մամուլի ծառայությունից, դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի առաջնային տեղաբաշխումը մեկնարկել էր հոկտեմբերի 19-ին: Դոլարային թողարկման առաջին տրանշի առաջնային տեղաբաշխումն սկսվել էր այս տարվա մայիսի 5-ին և ավարտվել մայիսի 16-ին, իսկ մայիսի 26-ին տեղի ունեցավ ցուցակումը բորսայում:

Կոնվերս Բանկը կմասնակցի «Lady EXPO» թեմատիկ ցուցահանդեսին
 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2017, 17:55

Արմինֆո. Նոյեմբերի 25-27-ը Կոնվերս Բանկը կմասնակցի «Lady EXPO» թեմատիկ ցուցահանդեսին: Որտեղ ցուցահանդեսի այցելուներին  է ներկայանալու նոր դիզայնով Woman’s քարտով և քարտապանների համար գործարկված ակցիաներով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

Կոնվերս Բանկը MasterCard-ի քարտապանների համար իրականացնում է ակցիայի երկրորդ փուլը, խթանելով անկանխիկ գործարքները
 Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2017, 17:11

Արմինֆո. Կոնվերս բանկը, անկանխիկ պլաստիկ գործարքների խթանման նպատակով, սկսել է MasterCard քարտերի սեփականատերերի ակցիայի երկրորդ փուլը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են բանկի մամլո ծառայությունից, ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկի ընթացիկ և նոր հաճախորդներին առաջարկվում է դառնալ արտոնյալ պայմաններով MasterCard Standard և MasterCard Gold- ի քարտապան: Ակցիան ուժի մեջ է մինչև դեկտեմբերի 6-ը:

Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում շուկայում եզակի վճարային քարտ՝ Shopping Card-ը
 Չորեքշաբթի, 8 Նոյեմբերի 2017, 20:26

Արմինֆո. Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում շուկայում եզակի վճարային քարտ՝ Shopping Card-ը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի 5 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում, ընդգրկվելով Abond ցուցակում
 Երեթշաբթի, 24 Հոկտեմբերի 2017, 16:29

Արմինֆո. 2017 թվականի հոկտեմբերի 24-ին «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ի՝ 5 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերի առաջին տրանշը ցուցակվել և ընդգրկվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Կոնվերս Բանկը 4 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխումով կավարտի 10 մլն.դոլար ծավալով առաջին թողարկման տեղաբաշխումը 
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017, 18:40

Արմինֆո. Կոնվերս Բանկը 4 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխումով կավարտի 10 մլն.դոլար ծավալով առաջին թողարկման տեղաբաշխումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, երկրորդ տրանշի առաջնային տեղաբաշխումը մեկնարկել է հոկտեմբերի 19-ին: Դոլարային թողարկման առաջին տրանշի տեղաբաշխումը մեկնարկել է մայիսի 5-ին և ավարտվել մայիսի 16-ին, իսկ մայիսի 26-ին կայացել է ցուցակումը բորսայում:

Կոնվերս Բանկն իջեցրել է տոկոսադրույքը և երկարաձգել հիփոթեքային վարկավորման պայմանները
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017, 14:27

Արմինֆո. Հիփոթեքային վարկավորման ցուցանիշով Հայաստանի բանկային համակարգի առաջատար դիրքերում  գտնվող Կոնվերս Բանկը վերանայել է «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում վարկավորման պայմանները՝ նվազեցնելով տոկոսադրույքը և երկարաձգելով ժամկետը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

Ամերիաբանկի եվրոյով արտահայտված 3 մլն.եվրո ծավալով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
 Երեթշաբթի, 17 Հոկտեմբերի 2017, 17:48

Արմինֆո. 2017 թվականի հոկտեմբերի 17-ին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 

Փորձագետ. Հայաստանի պարտատոմսերի շուկայում սպասվում է թողարկողների թվի աճ
 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017, 21:15

Արմինֆո. Հայաստանի պարտատոմսերի շուկան ավելի ակտիվ կդառնա թողարկողների և տրանշերի թվի աճով: «Նույնիսկ Հայստանի բանկային համակարգի ներուժը լիարժեք չի օգտագործվում», - այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի ներկայացուցիչ Կարեն Զաքարյանը:



Արտ. փոխարժեքները
20.05.2024
RUB4.290.03
USD387.970.37
EUR421.761.64
GBP492.842.53
CAD284.920.76
JPY24.910.04
CNY53.640.01
CHF426.900.68