ՀԲ. Աշխարհը բախվել է ամենախոշոր ապրանքային շոկին, որն սկսում է ստագֆլյացիայի ուրվական առաջացնել
 Չորեքշաբթի, 27 Ապրիլի 2022, 14:15

Արմինֆո. Ուկրաինայի տարածքում պատերազմի հետեւանքով պարենի եւ էներգակիրների գների ցնցումները կարող են պահպանվել տարիների ընթացքում: Սկսվել է անցումը առեւտրային մոդելներին, որոնք ենթադրում են ավելի բարձր ծախսեր. հնարավոր է էներգիայի ավելի մաքուր աղբյուրների օգտագործման անցումի ձգձգում:

Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման նախագծերին. ՀՀ եւ ՌԴ ղեկավարներն ընդունել են համատեղ հայտարարություն
 Չորեքշաբթի, 20 Ապրիլի 2022, 13:04

Արմինֆո. Ապրիլի 19-ին Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համատեղ հայտարարություն են ընդունել: ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, համատեղ հայտարարությունում ասվում է.

Կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է "Գագարին" ներդրումային նախագծով
 Երեթշաբթի, 19 Ապրիլի 2022, 15:23

Արմինֆո. Կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Գագարին ներդրումային ծրագրի վրա աշխատելու համար։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Ծրագիրը բարդ է, հավակնոտ և ռիսկային, բայց Դար հիմնադրամի թիմի, հոլանդական MVRDV-ի և խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների հետ այսպիսի ծրագիր իրագործելը մեծ պատասխանատվություն ու պատիվ է, իսկ թիրախավորված արդյունքը՝ բեկումնային», - գրել է նախարարը:

"Լույս" հիմնադրամի վերլուծաբանները կառավարությանը կոչ են անում վերանայել 2022 թվականի բյուջեի ծախսային առաջնահերթությունները
 Երկուշաբթի, 18 Ապրիլի 2022, 18:15

Արմինֆո. Հայաստանի տնտեսությունը 2022 թվականին կարող է նահանջել մինչեւ բացասական ցուցանիշներ՝ չնայած տարեկան բյուջեում ամրագրված 7 տոկոս ցուցանիշին։ Այդ մասին ասվում է "Լույս" հիմնադրամի վերլուծական խմբի "Նոր ճգնաժամի շեմին։ 2022թ. Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա" հետազոտությունում։

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը` առևտրի ֆինանսավորման ոլորտում շուկայի առաջատար և լավագույն ծառայություններ մատուցող բանկ    
 Չորեքշաբթի, 13 Ապրիլի 2022, 10:09

Արմինֆո.Ըստ հեղինակավոր «Euromoney» ամսագրի 2022թ. անցկացրած հարցման` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է առևտրի ֆինանսավորման ոլորտում «Շուկայի առաջատար»: Բանկն այս տարի արժանացել է նաև ոլորտում «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ» մրցանակին:

ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել սովորական ռեժիմով՝ համաձայն արտադրական պլանի
 Հինգշաբթի, 7 Ապրիլի 2022, 16:19

Արմինֆո. Ի պատասխան «Փաստ» թերթի ապրիլի 5-ի հրապարակման՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) աշխատանքների վերաբերյալ, ձեռնարկության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԶՊՄԿ գործունեության վերաբերյալ բոլոր փաստերը, որոնք նշված են հրապարակման մեջ, կեղծ են։ Այս մասին հայտնում է ԶՊՄԿ մամուլի ծառայությունը։

Հայաստանի իշխանությունները վաղաժամ են համարում նվազագույն աշխատավարձի 25 դոլարով բարձրացումը
 Երեթշաբթի, 5 Ապրիլի 2022, 15:13

Արմինֆո. Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 5 - ին բացասական եզրակացություն է տվել "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության ներկայացրած օրինագծին, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մոտ 25 դոլարով՝ 68 հազարից մինչեւ 80 հազար դրամ: Ավելի վաղ հանձնաժողովը մերժել էր նվազագույն աշխատավարձը մինչեւ 100 հազար դրամ բարձրացնելու խմբակցության առաջարկը։

Ամերիաբանկը ճանաչվել է 2022թ. լավագույն բանկը Հայաստանում` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի
 Երեթշաբթի, 5 Ապրիլի 2022, 10:41

Արմինֆո.Ամերիաբանկը ճանաչվել է 2022թ. Հայաստանի լավագույն բանկը միջազգային ֆինանսական ոլորտում մասնագիտացած «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից։

2021 թվականին կապիտալ ծախսերի կատարողականությունն ամենաբարձրն է վերջին չորս տարիների ընթացքում. Ֆինանսների նախարար  
 Երկուշաբթի, 21 Մարտի 2022, 14:22

Արմինֆո. 2021 թվականին Հայաստանի պետական բյուջեի ընդհանուր կապիտալ ծախսերը կազմել են շուրջ 217,8 մլրդ դրամ, իսկ դրանց կատարումն ամենաբարձրն էր վերջին տարիներին' կազմելով ճշգրտված ծրագրի 92,3% - ը, եւ ի սկզբանե 216,3 մլրդ դրամ սահմանված տարեկան ծրագրի 100%:

Fitch-ը հաստատել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշը "B+" մակարդակում, սակայն վատթարացրել է ՀՆԱ աճի կանխատեսումը
 Շաբաթ, 19 Մարտի 2022, 15:05

Արմինֆո. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է արտարժույթով Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը ("ԹԴՎ") "B+" մակարդակում' "Կայուն" կանխատեսմամբ: Միևնույն ժամանակ, գործակալությունը վատթարացրել է ՀՆԱ աճի կանխատեսումը և ակնկալում է ՀՀ ԿԲ թույլատրելի միջակայքի վերին սահմանից բարձր գնաճը: Այս մասին հաղորվում է Fitch Ratings-ի կայքում։

Կառավարությունն առաջարկում է մինչև 1 մլն դրամ գումարի ապրանքի արտահանումն ազատել մաքսատուրքի վճարումից
 Չորեքշաբթի, 16 Մարտի 2022, 12:47

Արմինֆո. ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Հակոբյանի նախագահությամբ մարտի 16-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվող փոփոխությունն ուղղված է մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը եւ դյուրինացմանը, ինչպես նաեւ դրա համար պահանջվող ծախսերի կրճատմանը:

էշ, մի սատկի, գարուն կգա, յոնջա կուտես… Հայաստանի կառավարությունն այսօր պատրաստ չէ նվազագույն աշխատավարձի բարձրացմանը. խոստանում է դա անել 5 տարվա ընթացքում
 Հինգշաբթի, 10 Մարտի 2022, 16:04

Արմինֆո.Նվազագույն ամսական աշխատավարձի չհիմնավորված բարձրացումը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի եւ զբաղվածության նվազման, ստեղծել գնաճային ճնշում եւ ֆիսկալ ռիսկեր: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության որոշման մեջ, որը մարտի 10-ին չքննարկվող կարգով "հիմնավորում" է գործող նվազագույն աշխատավարձի պահպանումը 68 հազար դրամի (մոտ 128 ԱՄՆ դոլար՝ գործող փոխարժեքով) մակարդակում։

Ամերիաբանկը ճանաչվել է «Լավագույն ներդրումային բանկը» Հայաստանում՝ ըստ «Global Finance» ամսագրի  
 Հինգշաբթի, 3 Մարտի 2022, 09:47

Արմինֆո.«Global Finance» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի լավագույն ներդրումային բանկերի 2022թ.-ի մրցանակաբաշխության հաղթողների ցանկը, համաձայն որի` Ամերիաբանկը յոթերորդ  տարին անընդմեջ ճանաչվել է  «Լավագույն ներդրումային բանկը» Հայաստանում։ 

Զինծառայողի մահվան կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում կընդլայնվի ապահովագրական վճար ստացողների շրջանակը
 Չորեքշաբթի, 9 Փետրվարի 2022, 11:05

Արմինֆո. Փետրվարի 9-ին Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որի համաձայն, զինծառայողի զոհվելու (զմահվան) կամ նրան անհայտ կորած ճանաչելու դեպքում կընդլայնվի "Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հիմնադրամի" միջոցներից ապահովագրական վճարումներ ստացողների շրջանակը:

Դեռ ժամանակը չէ. ԱԺ կառավարող խմբակցությունը հրաժարվել է օրակարգ մտցնել նվազագույն աշխատավարձը 68 հազարից մինչեւ 100 հազար դրամ բարձրացնելու վերաբերյալ նախագիծը
 Երեթշաբթի, 8 Փետրվարի 2022, 12:40

Արմինֆո. Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը հրաժարվել է լիագումար նիստի օրակարգում ներառել ընդդիմադիր պատգամավորի՝ նվազագույն աշխատավարձը 68 հազարից մինչեւ 100 հազար դրամ բարձրացնելու մասին օրինագիծը։ Ինչպես հայտարարել է խորհրդարանական մեծամասնությունը, թեմային հնարավոր կլինի վերադառնալ միայն համապատասխան ռեսուրսների առկայության դեպքում։

Մոսկվայում կանցկացվեն "Հայկական գինու օրեր"
 Երկուշաբթի, 7 Փետրվարի 2022, 14:40

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը մեկնել են Մոսկվա՝ «ՊրոդԷքսպո 2022» սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին հայ արտադրողների կողմից ներկայացված «միասնական հայկական տաղավարին» ծանոթանալու նպատակով։

Կառավարությունն աննպատակահարմար է համարում նվազագույն աշխատավարձը մինչեւ 100 հազար դրամ բարձրացնելու ընդդիմության առաջարկը
 Հինգշաբթի, 20 Հունվարի 2022, 11:32

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հունվարի 20-ին չքննարկվող կարգով մերժել է նվազագույն աշխատավարձը 68 հազարից մինչեւ 100 հազար դրամ  բարձրացնելու վերաբերյալ ԱԺ "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության առաջարկը՝ այն համարելով աննպատակահարմար այս փուլում:

Ներկայացվել է ՀՀ-ում «Կանաչ» Ֆինանսավորման ոլորտի օրենսդրական դաշտի ուսումնասիրության արդյունքները
 Չորեքշաբթի, 12 Հունվարի 2022, 17:18

Արմինֆո.2022թ-ի հունվարի 10-ին «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» (GCF) ֆինանսավորմամբ իրականացվող “Scaling up green finance practices in Armenia” ծրագրի շրջանակում «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, որպես ծրագրի համակարգող կազմակերպություն, կազմակերպել էր սեմինար քննարկում ծրագրի երրորդ փուլի կատարված աշխատանքները ներկայացնելու նպատակով:

Կառավարությունը նվազագույնի է հասցնում հարկային մարմնի եւ հարկատուի միջեւ շփումները
 Չորեքշաբթի, 12 Հունվարի 2022, 14:38

Արմինֆո. Հունվարի 12-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ներդրումն արդեն սարերի հետևում չէ
 Երեթշաբթի, 11 Հունվարի 2022, 19:36

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը:



Արտ. փոխարժեքները
10.05.2024
RUB4.20-0.01
USD388.010.00
EUR418.241.13
GBP486.251.35
CAD283.611.34
JPY24.91-0.06
CNY53.710.02
CHF427.940.95