Երկուշաբթի, 1 Փետրվարի 2016 19:51
Կարինա Մելիքյան

Հայաստանում արտաքին պարտքի շարունակվող աճի և բարձր միգրացիայի պայմաններում բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը 2015 թվականին 1.5 հազ. դոլարից հասավ մինչև 1.7 հազ.դոլարի

Հայաստանում արտաքին պարտքի շարունակվող աճի և բարձր միգրացիայի պայմաններում բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը 2015 թվականին 1.5 հազ. դոլարից հասավ մինչև 1.7 հազ.դոլարի

Արմինֆո. Հայաստանի պետական պարտքը 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հատեց 5 մլրդ.դոլարի սահմանագիծը, ավելի խորացնելով բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը, որը 1.5 հազ.դոլարից հասավ մինչև 1.7 հազ.դոլարի, ընդ որում`արտաքին պարտքի շարունակվող աճի և բարձր միգրացիայի պայմաններում: Ի դեպ, միայն արտաքին պարտքի գծով, որը հասավ 4.3 մլրդ. դոլարի, բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը 1.3 հազ.դոլարից հասավ մինչև 1.4 հազ.դոլարի (2009-ի 550 դոլարի համեմատ): Իսկ, հաշվի առնելով միգրացիայի իրական մասշտաբները, բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը շատ ավելի բարձր է: Արտաքին պարտքի մարման աստիճանը, ոսկու-արտարժույթի պահուստներով, 2016 թվականի հունվարի 1-ին կազմել է 41.1%, 39.3%-ով գերազանցելով 2014-ի ցուցանիշը, բայց 57.7% զիջելով 2013-ի ցուցանիշը: Դա նրա արդյունքն էր, որ 2013 թվականին, երբ ոսկու-արտարժույթի պահուստներն ավելացան 25.1% (մինչև 2.3 մլրդ.դոլար), արտաքին պարտքի աճի տեմպերն ավելի համեստ էին (5%, մինչև 3.9 մլրդ.դոլար), որից հետո, 2014 թվականին, երբ ոսկու-արտարժույթի պահուստները նվազեցին 34.7% (մինչև 1.5 մլրդ.դոլար), արտաքին պարտքն աճեց 13.7% (մինչև 3.8 մլրդ.դոլար), իսկ 2015-ին`թե պահուստները, և թե արտաքին պարտքը ցուցադրեցին աճող դինամիկա: Այսպես, 2015 թվականին ոսկու-արտարժույթի պահուստներն աճեցին 19%, մինչև 1.8 մլրդ.դոլար, գերազանցելով արտաքին պարտքի տեմպերին (16%, մինչև 4.3 մլրդ.դոլար): Փորձագետների կանխատեսումներով, 2017 թվականին Հայաստանի արտաքին պարտքը կանցնի 5 մլրդ. դոլարից, որից հետո միայն կսկսի նվազել: Հայաստանի ներքին պարտքի 18.2% աճն ընթանում էր արտաքին պարտքի`16% աճին զուգահեռ, որոնք երկրի ընդհանուր պետական պարտքն ավելացրին 16.3%: Ընդ որում, արտաքին պարտքի գծով կառավարության պարտավորոթյուններն հաշվետու տարում ավելացան 16.7%, իսկ Կենտրոնական բանկի պարտավորոթյունները` 10.2%: Ներքի պարտքի կառուցվածքում զգալիորեն աճեցին հայկական եվրոբոնդերի գծով պարտավորությունները – 2.4 անգամ: 2014 հունվար-դեկտեմբերին արտաքին պարտքն աճեց 13.7%, իսկ ներքին պարտքը` 11.4%, և ընդհանուր պարտքն աճեց 13.3%: ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալներով, որոնք տրամադրվել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը, Հայաստանի պետական պարտքը 2016 թվականի հունվարի 1-ին կազմել է 2.453 տրլն.դրամ կամ 5.071 մլրդ.դոլար, որտեղ արտաքին պարտքը կազմել է 85% կամ 2.085 տրլն.դրամ (4.310 մլրդ.դոլար), իսկ ներքին պարտքը` 368.4 մլրդ.դրամ (761.5 մլն.դոլար):

Արտաքին պարտքի կառուցվածքում կառավարության պարտավորությունները կազմել են 3.833 մլրդ.դոլար, իսկ ԿԲ պարտավորությունները` 476.3 մլն.դոլար: Հաշվետու տարում կառավարության և ԿԲ մասնաբաժիններն արտաքի նպարտքի կառուցվածքում գրեթե չեն փոխվել, համապատասխանաբար կազմելով` 88.9% և 11.1% (մեկ տարի առաջ` 88.4% և 11.6%): Ներքին պետպարտքի կառուցվածքում պետական պարտատոմսերի տեսակարար կշիռը 2015-ին նվազել են 92.8%, մինչև 86.9% (2013-ին` 97.8%), բացարձակ մեծությամբ աճելով 10.6%, մինչև 320.02 մլրդ.դրամ (661.5 մլն.դոլար), հայկական եվրոբոնդերի մասնաբաժինը 6.2%-ից դարձել է 12.9% (2013-ին` 0.7%), որի բացարձակ մեծությունն ավելացել է 2.4 անգամ, մինչև 47.4 մլրդ.դրամ (97.9 մլն.դոլար), առևտրի վարկերի մասնաբաժինը 2015-ի նոյեմբերին զրոյացել է (2014-ին` 0.6%, 2013-ին` 1.2%), իսկ մնացած մասը կազմել են երաշխիքները, որոնց մասնաբաժինը մնացել է նույնը` 0.3% (2013-ին` 0.4%), և որի բացարձակ արժեքն ընկել է 5.7%, մինչև 961.5 մլն.դրամ (1.99 մլն.դոլար): (ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը, ՀՀ ԿԲ տվյալներով, 2015 թվականի դեկտեմբերի 31-ին կազմել է 483.75 դրամ/դոլար, 2014-ի դեկտեմբերի 31-ին` 474.97 դրամ/դոլար, իսկ 2013-ի դեկտեմբերի 31-ին` 405.64 դրամ/դոլար):

Հայաստանի արտաքին պարտքի նախնական դինամիկան 2015 թվականին բացառապես դեպի վեր ընթացող էր: Մասնավորապես, առաջին եռամսյակում աճը կազմեց 2.8%, 2-րդ եռամսյակում` 2%, երրորդում` 2.7%, իսկ չորրորդում` 7.7%: Իսկ 2014 թվականին արտաքին պարտքը եռամսյակային կտրվածքով ցուցադրել էր տարբեր ուղղություններով ընթացող տրենդ: Մասնավորապես, առաջին եռամսյակ – 0.9% աճ, 2-րդ եռամսյակ – 1.8% անկում, 3-րդ եռամսյակ – 3.1% անկում, և չորրորդ եռամսյակ – 18.2% աճ:

2015 թվականին ներքին պարտքի եռամսյակային դինամիկան նույնպես բացառապես դեպի վեր ընթացող էր: Մասնավորապես, առաջին եռամսյակ – 5.2% աճ, 2-րդ եռամսյակ -0.2% աճ, երրորդ եռամսյակ – 2.5% աճ, և չորրորդ եռամսյակ – 9.4% աճ: Իսկ 2014-ին այս ցուցանիշները տեղաբաշխվել էին հետևյալ ձևով`առաջին եռամսյակ – 2.3% աճ, 2-րդ եռամսյակ – 0.6% աճ, 3-րդ եռամսյակ – 3% աճ, և չորրորդ եռամսյակ – 5.1% աճ: Սակայն, ՀՀ կառավարությունը կանխատեսել էր, որ երկրի պետական պարտքը 2015 թվականին կկազմի 4.953 մլրդ.դոլար, 2014-ի 4.442 մլրդ.դոլարի փոխարեն (տարեկան աճը` 6%, իսկ երկամյա աճը` 8%): Արտաքին պարտքի գծով երկրի 2015 թվականի բյուջեն նախատեսում էր արտաքին պարտքի 9% տարեկան աճ, մինչև 4.129 մլրդ.դոլար, 2014-ի 3.785 մլրդ.դոլարի և 2013 թվականի 3.9 մլրդ.դոլարի փոխարեն: Սակայն, 2015 թվականի արդյունքներն արձանագրեցին կանխատեսվածից ավելի բարձր թվեր: 2013-ից մինչև 2015 թվականը ներառյալ արտաքին պարտքի մասնաբաժինը պետական ընդհանուր պարտքի կառուցվածքում պետք է 83%-ից հասներ մինչև 83.4%, բայց, փաստորեն, հասավ 85%-ի: Իսկ ԿԲ մասնաբաժինն արտաքին պարտքի կառուցվածքում, որն 2013-ին կազմել էր 13%, իսկ 2014 թվականին` 11.6%, 2015 թվականին կանխատեսվում էր`12.2% (505 մլն.դոլար), բայց իրականում արձանագրվեց 11.1% (476.3 մլն.դոլար): Ներքին պարտքի գծով 2015 թվականին ակնկալվում էր հասնել 824 մլն.դոլարի սահմանագծին կամ երկրի ընդհանուր պետական պարտքի 16.6%-ին, գերազանցելով 2014-ի մակարդակը 25.6%-ով, իսկ 2013-ի մակարդակը` 20.3%-ով: Բայց, փաստորեն, տարեկան աճի ավելի ցածր տեմպերը (18.2%) ապահովեցին 761.5 մլն.դոլար կամ ընդհանուր պետական պարտքի 15%-ը: 

2015 թվականի հունվարի 1-ին Հայաստանի պետական ​ընդհանուր ​պարտքը կազմել է 2.109 տրլն դրամ կամ 4.4 մլրդ.դոլար (2013-ին`4.6 մլրդ.դոլար): Դրա կառուցվածքում արտաքին պարտքը կազմել է 1.8 տրլն.դրամ կամ 3.9 մլրդ.դոլար (2013-ին` 3.9 մլրդ.դոլար), ներքին պարտքը` 311.7 մլրդ.դրամ կամ 656.3 մլն.դոլար (2013-ին` 689.4 մլն.դոլար): Հայաստանի ՀՆԱ-ն 2012-ի 7.2% աճից հետո 2013-ին արձանագրեց 3.3% աճ, 2014-ին` 3.5%, բայց 2015 թվականիհ կրկին դանդաղեց, և աճը կազմեց 3.1%: Հայաստանի բնակչության թիվը, ըստ վիճակագրական տվյալների, 2012-2015 թվականներին 3.027 միլիոնից կրճատվել է մինչև 2.999 միլիոն: Փորձագետները, հաշվի առնելով միգրացիայի մակարդակը, գտնում են, որ երկրի բնակչոյթունը շատ ավելի քիչ է: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
«Լիդիան Արմենիա». Ընդերքօգտագործման թույլտվությունները բողոքարկման ենթակա չեն«Լիդիան Արմենիա». Ընդերքօգտագործման թույլտվությունները բողոքարկման ենթակա չեն
2024 թվականին անշարժ գույքը վարձակալության հանձնելու մասին հայտարարություն ներկայացրած քաղաքացիների թիվն աճել է ավելի քան երեք անգամ. ՊԵԿ նախագահ2024 թվականին անշարժ գույքը վարձակալության հանձնելու մասին հայտարարություն ներկայացրած քաղաքացիների թիվն աճել է ավելի քան երեք անգամ. ՊԵԿ նախագահ
Մեր կառավարությունը 5 անգամ բարձրացրել է թոշակը. ՓաշինյանՄեր կառավարությունը 5 անգամ բարձրացրել է թոշակը. Փաշինյան
ՊԵԿ. Մինչև 300 հազար դրամի անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինիՊԵԿ. Մինչև 300 հազար դրամի անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի
ԵԱՏՄ-ում լինելը տնտեսապես ձեռնտու է ՀՀ-ին. Ալեն Սիմոնյանը նշում է, որ Ռուսաստանն ինքն է որոշել հեռանալ տարածաշրջանիցԵԱՏՄ-ում լինելը տնտեսապես ձեռնտու է ՀՀ-ին. Ալեն Սիմոնյանը նշում է, որ Ռուսաստանն ինքն է որոշել հեռանալ տարածաշրջանից
Հայաստանի իշխանությունները ցանկանում են կրճատել արտաքին տնտեսական գործունեության հետ կապված ընկերությունների ծախսերըՀայաստանի իշխանությունները ցանկանում են կրճատել արտաքին տնտեսական գործունեության հետ կապված ընկերությունների ծախսերը
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2024 թվականին 71,7%-ից հասել է 81,8%-իՀայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2024 թվականին 71,7%-ից հասել է 81,8%-ի
Հայաստանի առևտրային կետերում կաթնային ճարպի փոխարինիչներով և առանց դրանց կաթնամթերքը կտարբերվի գույնովՀայաստանի առևտրային կետերում կաթնային ճարպի փոխարինիչներով և առանց դրանց կաթնամթերքը կտարբերվի գույնով
Երբ մեկ դրամն ամենակարող ուժ է դառնում․ «Մի դրամի ուժն» ամփոփում է 2024-ըԵրբ մեկ դրամն ամենակարող ուժ է դառնում․ «Մի դրամի ուժն» ամփոփում է 2024-ը
Հայաստանի կուտակային հիմնադրամները տնտեսության իրական հատվածում ներդրումների իրավունք կստանանՀայաստանի կուտակային հիմնադրամները տնտեսության իրական հատվածում ներդրումների իրավունք կստանան
Հայաստանում բոլոր ոչ հանրային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներինՀայաստանում բոլոր ոչ հանրային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներին
Պետության կողմից սխալների պատճառով հաշվարկված գույքահարկի տույժերն ու տուգանքները կզրոյացվենՊետության կողմից սխալների պատճառով հաշվարկված գույքահարկի տույժերն ու տուգանքները կզրոյացվեն
Ով և ինչ հանգամանքներում պետք է հարկային հայտարարագիր ներկայացնի ՀայաստանումՈվ և ինչ հանգամանքներում պետք է հարկային հայտարարագիր ներկայացնի Հայաստանում
2024 թվականին ակտիվ վարկային քաղաքականությունը հայաստանյան բանկերին թույլ է տվել 61%-ով ավելացնել շահույթը2024 թվականին ակտիվ վարկային քաղաքականությունը հայաստանյան բանկերին թույլ է տվել 61%-ով ավելացնել շահույթը
Ովքե՞ր կարող են Հայաստանում սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ՝ համընդհանուր հայտարարագրման շրջանակներումՈվքե՞ր կարող են Հայաստանում սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ՝ համընդհանուր հայտարարագրման շրջանակներում
Էկոնոմիկայի նախարարությունում ներկայացրել են 2024թ. արդյունքներով ԵՄ ուղղությամբ Հայաստանի արտահանման դինամիկանԷկոնոմիկայի նախարարությունում ներկայացրել են 2024թ. արդյունքներով ԵՄ ուղղությամբ Հայաստանի արտահանման դինամիկան
ՀԴՄ-ների տվյալների մինչև 250 հազար դրամի սխալների դեպքում ընկերությունները չեն տուգանվի . օրենքի նախագիծՀԴՄ-ների տվյալների մինչև 250 հազար դրամի սխալների դեպքում ընկերությունները չեն տուգանվի . օրենքի նախագիծ
Հայաստանում կբարձրանա թանկարժեք մետաղների շուկայի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունըՀայաստանում կբարձրանա թանկարժեք մետաղների շուկայի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը
Հայաստանում կբարձրանա անհուսալի համարվող կրեդիտորական պարտքերի շեմըՀայաստանում կբարձրանա անհուսալի համարվող կրեդիտորական պարտքերի շեմը
Լարսը փակ է բեռնատարների համարԼարսը փակ է բեռնատարների համար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2025 թվականի երկրորդ շաբաթում աշխուժացել էՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկան 2025 թվականի երկրորդ շաբաթում աշխուժացել է
Էկոնոմիկայի նախարարությունը NORAD-ի հետ պայմանավորվում է արդյունաբերական գոտիների համար միջազգային օպերատորի ներգրավման գործում խորհրդատվական աջակցության շուրջԷկոնոմիկայի նախարարությունը NORAD-ի հետ պայմանավորվում է արդյունաբերական գոտիների համար միջազգային օպերատորի ներգրավման գործում խորհրդատվական աջակցության շուրջ
Տնտեսագետ. Հայաստանը պետք է առևտուր անի ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետՏնտեսագետ. Հայաստանը պետք է առևտուր անի ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետ
Բաբկեն Թունյանը հակադարձում է Բաբկեն Թունյանը հակադարձում է "Ոսկու շուկա" առևտրի կենտրոնի աշխատակիցներին
Հայ և գերմանացի գործարարներն ակտիվացնում են կապերըՀայ և գերմանացի գործարարներն ակտիվացնում են կապերը
"Բյուջեն ես չեմ գրել". ՊԵԿ նոր ղեկավարը՝ 2024թ. հարկային թերհավաքագրման և 2025թ. 330 մլրդ դրամով ավելի հարկ հավաքելու հեռանկարի մասին
5.119.225 դրամ՝ Մարզերի Երեխաները Մարզերում հիմնադրամին․ Հունվարի շահառուն «Արմաթ» կրթական ծրագիրն է5.119.225 դրամ՝ Մարզերի Երեխաները Մարզերում հիմնադրամին․ Հունվարի շահառուն «Արմաթ» կրթական ծրագիրն է
«Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում«Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում
Խաղող մթերող ընկերությունները վարկերի գծով տարկետում կստանան՝ ռուսական ռուբլու անկայունության եւ «Վերին Լարսում» բարդությունների պատճառովԽաղող մթերող ընկերությունները վարկերի գծով տարկետում կստանան՝ ռուսական ռուբլու անկայունության եւ «Վերին Լարսում» բարդությունների պատճառով
Հայաստանը հերթական փոփոխությունն է կատարում Զարգացման ֆրանսիական գործակալության հետ Վեդու ջրամբարի կառուցման նախագծի շուրջ համաձայնագրերումՀայաստանը հերթական փոփոխությունն է կատարում Զարգացման ֆրանսիական գործակալության հետ Վեդու ջրամբարի կառուցման նախագծի շուրջ համաձայնագրերում
Փորձագետ. ԵՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը չի ունենա այնպիսի արտոնություններ, ինչպես՝ ԵԱՏՄ երկրների հետ հարաբերություններումՓորձագետ. ԵՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը չի ունենա այնպիսի արտոնություններ, ինչպես՝ ԵԱՏՄ երկրների հետ հարաբերություններում
Հայաստանը Գերմանիայից 66 մլն եվրո վարկ և 3 մլն եվրո դրամաշնորհ կստանա վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացման համարՀայաստանը Գերմանիայից 66 մլն եվրո վարկ և 3 մլն եվրո դրամաշնորհ կստանա վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացման համար
Հայաստանի վարչապետը կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովինՀայաստանի վարչապետը կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին
ԱԶԲ-ը կֆինանսավորի Հյուսիս-Հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի շինարարությունըԱԶԲ-ը կֆինանսավորի Հյուսիս-Հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի շինարարությունը
Հայաստանը միանում է ԵԱՏՄ պետությունների միջև գույքի գնահատման ծառայությունների ոլորտում վարչական համագործակցության մասին համաձայնագրինՀայաստանը միանում է ԵԱՏՄ պետությունների միջև գույքի գնահատման ծառայությունների ոլորտում վարչական համագործակցության մասին համաձայնագրին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում գերազանցել է 14 մլրդ դոլարըՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում գերազանցել է 14 մլրդ դոլարը
Նարեկ Մկրտչյան. Հայաստանում անապահովության նպաստի միջին չափը կավելանա՝ 33,350 դրամից մինչեւ 49,330 դրամՆարեկ Մկրտչյան. Հայաստանում անապահովության նպաստի միջին չափը կավելանա՝ 33,350 դրամից մինչեւ 49,330 դրամ
Շրջանառության հարկի ներկայիս վերանայումը կործանարար է Հայաստանի բիզնեսի համար. վարչապետի նախկին օգնականը Ֆինանսների նախարարությանը մեղադրում է Փաշինյանի հանձնարարականները սխալ կատարելու համարՇրջանառության հարկի ներկայիս վերանայումը կործանարար է Հայաստանի բիզնեսի համար. վարչապետի նախկին օգնականը Ֆինանսների նախարարությանը մեղադրում է Փաշինյանի հանձնարարականները սխալ կատարելու համար
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
Հայաստանում բեռնափոխադրումները 11 ամսում նվազել են 10,2%-ով՝ ուղևորափոխադրումների 18,1% - ով աճի պայմաններումՀայաստանում բեռնափոխադրումները 11 ամսում նվազել են 10,2%-ով՝ ուղևորափոխադրումների 18,1% - ով աճի պայմաններում
Առեւանգված եւ հետախուզման մեջ գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը կազատվեն գույքահարկի վճարումիցԱռեւանգված եւ հետախուզման մեջ գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը կազատվեն գույքահարկի վճարումից
Օվերչուկը ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Հայաստանի որոշումը համարում Է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբՕվերչուկը ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Հայաստանի որոշումը համարում Է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ
Հայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղների և քարերի բաժինը 2024թ. դեկտեմբերին հասել է 52%-իՀայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղների և քարերի բաժինը 2024թ. դեկտեմբերին հասել է 52%-ի
2024թ. դեկտեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հասել է 8 455 մլն կվտ/ժամի2024թ. դեկտեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հասել է 8 455 մլն կվտ/ժամի
ՊԵԿ. Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիրՊԵԿ. Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր
Հայաստանի արտադրողները կմասնակցեն «ՊրոդԷքսպո-2025» միջազգային ցուցահանդեսինՀայաստանի արտադրողները կմասնակցեն «ՊրոդԷքսպո-2025» միջազգային ցուցահանդեսին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները փոխանակում են մի շարք գործառույթներՖինանսների և էկոնոմիկայի նախարարությունները փոխանակում են մի շարք գործառույթներ
Հայաստանի ԿԲ. 2025թ. հոկտեմբերից ուժի մեջ կմտնի ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության ապահովման պահանջըՀայաստանի ԿԲ. 2025թ. հոկտեմբերից ուժի մեջ կմտնի ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության ապահովման պահանջը
Հայաստանը և ԱՄՆ-ը կստեղծեն աշխատանքային խումբ՝ երկակի օգտագործման ապրանքների արտահանման վերահսկողության կիրարկումն ամրապնդելու համարՀայաստանը և ԱՄՆ-ը կստեղծեն աշխատանքային խումբ՝ երկակի օգտագործման ապրանքների արտահանման վերահսկողության կիրարկումն ամրապնդելու համար
Լարսը փակ է բեռնատարների համարԼարսը փակ է բեռնատարների համար
Վերսկսվել է օտարերկրյա ներդրումների հոսքը օֆշորային Ջերսիից դեպի ՀայաստանՎերսկսվել է օտարերկրյա ներդրումների հոսքը օֆշորային Ջերսիից դեպի Հայաստան
Նախարար. Հայաստանն ու Իրանը պետք է շարունակեն համագործակցությունը բոլոր ուղղություններովՆախարար. Հայաստանն ու Իրանը պետք է շարունակեն համագործակցությունը բոլոր ուղղություններով
Աղասի Թավադյան. Հայաստանի ընտանիքների իրական եկամուտները աճ են արձանագրելԱղասի Թավադյան. Հայաստանի ընտանիքների իրական եկամուտները աճ են արձանագրել
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկIFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ` ՄԱԿ-Ի ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ` ՄԱԿ-Ի ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ
Հայաստանն ու Իրանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներումՀայաստանն ու Իրանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ. աշխարհաքաղաքական գլոբալ մարտահրավերների պայմաններում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չափազանց կարևոր է երկրի կայունության համար«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ. աշխարհաքաղաքական գլոբալ մարտահրավերների պայմաններում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չափազանց կարևոր է երկրի կայունության համար
Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներիցՕրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից
Էկոնոմիկայի նախարար. ՀՀ կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկաԷկոնոմիկայի նախարար. ՀՀ կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա
Գևորգ Պապոյան. Ամուլսարի նախագծի գործարկումից հետո տնտեսությունը տարեկան լրացուցիչ 120 մլն դոլար կստանա՝ միայն հարկերի տեսքովԳևորգ Պապոյան. Ամուլսարի նախագծի գործարկումից հետո տնտեսությունը տարեկան լրացուցիչ 120 մլն դոլար կստանա՝ միայն հարկերի տեսքով
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
22.01.2025
RUB4.050.05
USD398.74-0.10
EUR416.603.80
GBP493.004.66
CAD278.452.21
JPY25.600.03
CNY54.870.11
CHF441.283.48