Արմինֆո. Գնումների և ծառայությունների դիմաց վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard և Maestro քարտերով, Հայաստանում կամ արտերկրում, բանկի քարտապանները կարող են ոչ միայն խնայել իրենց ժամանակը, այլ նաև ստանալ կինոյի երկու տոմսի վկայական: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2016 թվականի օգոստոսի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում MasterCard միջազգային վճարային համակարգը MasterCard և Maestro բոլոր քարտապանների համար անցկացնում է «Կինոյի աշխարհում հայտնվելն անգին է» արշավը:
Ակցիային մասնակցելու համար ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard և/կամ Maestro քարտապաններին անհրաժեշտ է վերոնշյալ ժամանակահատվածում անկանխիկ եղանակով (ոչ ինտերնետով) վճարել 8 գնումների կամ ծառայությունների դիմաց, յուրաքանչյուրը` սկսած 8000 դրամից, իսկ սեպտեմբերի 1-ից ուրբաթ և շաբաթ օրերին կտրոնները ներկայացնել Դալմա Գարդեն Մոլ և Երևան Մոլ առևտրի կենտրոններում տեղակայված հատուկ տաղավարներ և այդ կտրոնները փոխանակել կինոյի տոմսերի վկայականների հետ: Իսկ վերոնշված ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard և/կամ Maestro քարտերով 16 գնումների կամ ծառայություների դիմաց վճարումներ կատարելու դեպքում քարտապանը կկարողանա ակցիային մասնակցել երկու անգամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղակագրի, ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է գլխավորել Հայաստանի պլաստիկ քարտերի շուկան, ընդ որում, ինչպես քարտերի քանակով, այնպես էլ գործարքների ծավալով: Այնպես, 2016 թվականի ապրիլի 1-ին բանկի ակտիվ քարտերի թիվը հասել է մոտ 497 հազարի, տարեկան աճը` 24%, ընդ որում, միայն MasterCard-ի գծով արձանագրվել է հնգակի աճ: Դառնալով MasterCard համակարգի անդամ, բանկն այդ քարտերի գծով կտրուկ թռիչք կատարեց դեպի առաջատարների եռյակը – 78 հազար քարտ: Բանկի պլաստիկ գործարքների ընդհանուր ծավալը 2015 թվականին գերազանցել է 210.3 մլրդ դրամը, տարեկան աճը` 13%: 2016 թվականի ապրիլի 1-ին ՎՏԲ-Հայաստան Բանկն ուներ 157 բանկոմատ: ՎՏԲ-Հայաստան Բանկը մինչև 2013 թթվականը թողարկում և սպասարկում էր միայն միջազգային VISA քարտեր, որից հետո, նույն թվականի սեպտեմբերից, դառնալով MasterCard Worldwide միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, ձեռնամուխ եղավ Cirrus/Maestro, MasterCard Standard և MasterCard Gold քարտերի թողարկմանը և սպասարկմանը: Բացի այդ, բանկը սպասարկում է նաև տեղական ArCa քարտերը: Բանկն ունի իր սեփական պրոցեսինգը: ՎՏԲ-Հայաստան Բանկը VISA International և MasterCard Worldwide միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ է:
Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի անդամ է դարձել 2004 թվականի ապրիլից: Ներկայումս Ռուսաստանում երկրորդ խոշորագույն ՎՏԲ Բանկը տիրապետում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերին: Իր հիմնական ցուցանիշներով Բանկն ավանդաբար գտնվում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների շարքում, ունի 67 մասնաճյուղ, որոնց միջոցով իր ներկայությունն է ապահովում երկրի բոլոր մարզերում:
Գնումների և ծառայությունների դիմաց վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard և Maestro քարտերով, Հայաստանում կամ արտերկրում, բանկի քարտապանները կարող են ոչ միայն խնայել իրենց ժամանակը, այլ նաև ստանալ կինոյի երկու տոմսի վկայական: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից: