Արմինֆո. Նոյեմբերի 30-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի պատվիրակությանը՝ Եվրոպայի և Հարավ-կովկասյան երկրների տնօրեն Ֆրանսիս Մալիժի գլխավորությամբ։
Նախարարը հյուրերի խնդրանքով ներկայացրել է նախարարության անվանափոխությամբ պայմանավորված գործառութային փոփոխությունները և նոր տեսալականը, մասնավորապես` ներդրումային միջավայրի կտրուկ բարելավման, դրանց ինստիտուցիոնալ պաշտպանության և նոր ներդրումների գեներացման հեռանկարները:
ՎԶԵԲ ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել իրենց համար առաջնային հետարքրություն ներկայացնող ոլորտները` բարձր տեխնոլոգիաներ, սնունդ և զբոսաշրջություն: Ֆրանսիս Մալիժի խոսքով, ՎԶԵԲ-ը Հայաստանում զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ է տեսնում:
Հանդիպման մասնակիցները քննարկել են փոխգործակցության հեռանկարները պետություն-մասնավոր համագործակցության շրջանակի, հակամենաշնորհային քաղաքականության, բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ներդրման շուրջ:
![]() | 5.10 | 0.06 |
![]() | 388.33 | 0.16 |
![]() | 422.31 | 3.40 |
![]() | 477.37 | 0.43 |
![]() | 283.93 | 0.59 |
![]() | 29.58 | 0.35 |
![]() | 56.52 | 0.03 |
![]() | 423.62 | 2.61 |