Արմինֆո. 2017 թվականի վերջին մոտեցել է $ 6,7 մլրդ-ի ցուցանիշին: Այսպիսով, մեկ տարում Հայաստանի պարտքի բեռը կբարձրանա $ 800 մլն-ով: Այս մասին, պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Պետական պարտքի կառավարում» խորագրով սեմինար-քննարկման ընթացքում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին, Հանքավանում:
Ըստ ֆինանսների նախարարության տվյալների, 2016-ի դեկտեմբերի 31-ի դրոթյամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 2,875.6 մլրդ դրամ կամ $ 5,942.1 մլն. (ՀՆԱ-ի 56.6%-ը): Նախորդ տարվա ընթացքում երկրի պետական պարտքն ավելացրել է 419.3 մլրդ դրամով կամ $ 864.4 մլն-ով, որից 13,8 մլրդ դրամը կամ $ 28.3 մլն-ը կազմում է ՀՀ Կենտրոնական բանկի մասնաբաժինը:
2017-ի հունվար-սեպտեմբերին երկրի պետական պարտքը հասել է 3 017,8 մլրդ դրամի կամ $ 6,308 մլրդ-ի, որտեղ պետական պարտքը կազմել է 2 725,3 մլրդ դրամ կամ $ 5 696.6 մլրդ, իսկ Կենտրոնական բանկի պարտքը`292.5 մլն դրամ կամ $ 611.3 մլն ($ 1 = 478.41 դրամ): 2017 թվականի վերջին Հայաստանի ընդհանուր պարտքը կհասնի $ 6,7 մլրդ-ի, որից $ 6.2 մլրդ-ը կկազմի ՀՀ կառավարության պարտքը:
2018-ի արդյունքներով նույնպես, պետբյուջեի 156.9 մլրդ դրամ դեֆիցիտը ֆինանսավորելու նպատակով կշարունակի պետական պարտքի աճը 79.8 մլրդ դրամով կամ $ 166 մլն-ով, կներգրավվեն արտաքին փոխառություններ: Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ հաջորդ տարի, նախորդ տարվա համեմատ, պետական պարտքը կաճի ավելի դանդաղ տեմպերով: Արդյունքում, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին 2018 թվականին կկրճատվի մեկ տոկոսով: Ըստ կանխատեսումների, մինչև հաջորդ տարվա վերջն ընդհանուր պետական պարտքը կկազմի մոտ ՀՆԱ-ի 60%-ը կամ ավելի քան $ 7 մլրդ., այդ թվում, պետական պարտքը կկազմի 3.163 մլրդ դրամ կամ $ 6,611 մլն. (ՀՆԱ-ի 54,1%-ը) ավելանալով 181 մլրդ դրամով կամ $ 378 մլն-ով: Պարտքի սպասարկմանը (տոկոսադրույքին) հաջորդ տարի կուղղվի 140.5 մլրդ դրամ, 2017-ի 120.3 մլրդ դրամի փոխարեն:
Այնուամենայնիվ, Վարդան Արամյանը հորդորել է շատ չանհանգստանալ: Համենայնդեպս, քանի դեռ Հայաստանն իրացվելիության և վճարունակության խնդիրներ չունի: Եվ քանի որ, ինչպես նշել է նախարարը, պարտքը կառուցվածքը նույնպես շատ հաջող է ընտրված, - արտաքին պարտավորությունների կյանքի տևողությունը կկամի 17-18 տարի, և ժամանակից շուտ անհանգստանալ չարժե: