Արմինֆո. Կոնվերս Բանկի՝ ոսկու գրավադրմամբ վարկավորման պորտֆելը տարեսկզբից աճել է 14% և նոյեմբերի 20-ի դրությամբ կազմելով ավելի քան 15 մլրդ դրամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
«Կոնվերս Բանկի ոսկու գրավադրմամբ վարկավորման պորտֆելի աճը պայմանավորված է մի քանի գործոններով: Նախ, Բանկն այդ վարկատեսակի համար առաջարկում է շուկայում լավագույն վարկավորման պայմաններից մեկը, և, մյուս կողմից, պարբերաբար հանդես է գալիս հաճախորդների համար շահավետ առաջարկներով»,- նշել են Բանկում:
Մասնավորապես, ներկայումս գործող ակցիայի շրջանակներում Բանկը հաճախորդներին է առաջարկում ոսկու գնահատված արժեքի մինչև 130 տոկոսի չափով վարկեր: Վարկավորման առավելագույն գումարը 5 մլն դրամ է, առավելագույն ժամկետը 6 ամիս է, տարեկան դրույքաչափը՝ 13-14 տոկոս:
«Այս ակցիայի շրջանակներում, սպասարկման ամենամսյա՝ հավելյալ վճարներ չեն նախատեսվում: Արդյունքում, ոսկու գրավով վարկի դիմաց վճարվող փաստացի տոկոսադրույքը ցածր է լինում, քանի որ գանձվում է միայն միանվագ վճար վարկի տրամադրման փուլում»,- տեղեկացրել է աղբյուրը:
Ակցիայի շրջանակներում վարկավորումն իրականացվում է ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, Կոնվերս Բանկի սպառողական վարկերի ծավալը տարեկան կտրվածքով ավելացրել է 40,4%, մինչև 39,6 մլրդ դրամ, որտեղ 13,2 մլրդ դրամ կազմել են լոմբարդային վարկերը: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում սպառողական վարկերի տեսակարար կշիռը կազմել է 26.4%, իսկ լոմբարդային վարկերինը`3.5%: Բանկի մանրածախ վարկային պորտֆելում, որոնք նույն ժամանակահատվածում կազմել են 66.1 մլրդ դրամ, լոմբարդային վարկերի մասնաբաժինը հասել է 7.9%:
Նշենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Իսկ Բանկի 100% բաժնետոմսերի անուղղակի բաժնետերն է Holding Company "Blakery Assets" LTD: