Արմինֆո. «Առաջ Հայաստանի տնտեսական իրավիճակը գնահատում էի դժվարին, բայց հիմա կարծում եմ, որ այն կառավարելի է», - Հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից:
Որպես իր խոսքերի ապացույց, նա նշել է այն փաստը, որ այս տարվա 10 ամիսներին տնտեսական աճը կազմել է 7.1%: «Աճ կա նաև արտահանման գծով, իսկ մինչև այս տարվա վերջը տնտեսական աճը կգերազանցի մեր կանխատեսումները», - ասել է Կառավարության ղեկավարը:
Որպես դրական միտում, նա նաև նշել է այն փաստը, որ երկրի շուկայում ավելացել է դերակատարների թիվը, խոստանալով, որ այդ միտումը կշարունակվի: «Բայց դա չի նշանակում, որ շուկայում չեն լինի գերիշխող տնտեսվարողներ, գլխավորը, որպեսզի նրանց դիրքն ապահովված լինի օբյեկտիվ միտումներով, այլ ոչ թե վարչական լծակների, կամ մյուս սուբյեկտիվ մեթոդների օգտագործմամբ», - ամփոփել է վարչապետը:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |