Արմինֆո.Երևանը, Ծաղկաձորը, Հրազդանը, Ապարանը, Վայքը, Արթիկը և Վանաձորը մինչև 2020 թվականը 20% կնվազեցնեն ջերմոցային գազերի արտանետումները: Այս մասին Մինսկում կայացած քաղաքապետերի դաշինքի հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության ղեկավար Աշոտ Գիլոյանը:
Ըստ նրա, Տաշիրը, Կապանը, Ալավերդին, Փարաքարը, Գորիսը, Ախթալան, Մասիսը, Գավառը և Իջևանը խոստացել են մինչև 2030 թվականը նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները 30%-ով: Այդ նպատակին Հայաստանը տրամադրել է 296,3 մլն դոլար:
Նա նաև նշել է, որ Սպիտակ և Վայք քաղաքներին տրամադրվել է 1,687,539 եվրո, շենքերի էներգետիկ արդյունավետությունը բարձրացնելու և այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման նպատակով:
Իսկ Երևան, Արթիկ և Ապարան քաղաքներին էներգախնայող սարքերի ներդրման համար հատկացվել է ևս 1.7 մլն դոլար:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |