Արմինֆո.Հայաստանի Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը հերքել է Ռուսաստանի սահմանապահների ներգրավվածությունն Արաքս գետի ափերի պահպանական աշխատանքներին խանգարելու մեջ: Լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է, որ հնարավոր չի եղել համաձայնության գալ իրանական կողմի հետ:
Այսօր ՀՀ կառավարությունը Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախաձեռնությամբ հավանություն է տվել «Մեղրիի ՃՇՇՁ» ՓԲԸ հետ 2017 թվականի ապրիլի 21-ի պայմանագրի գործուղության դադարեցմանը: Հիմնավորման փաստաթղթում նշում է, որ «Կոմիտեի կարիքների համար իրականացվող աշխատանքների անկարողությունը պայմանավորված է ՌԴ №2393 սահմանապահ զորամասի համաձայնության մերժումով»: Սակայն, ըստ Հարությունյանի, լրատվամիջոցներից սխալ են մեկնաբանել փաստաթուղթը. «Այդ մասին ոչ մի տեղ խոսք չի գնում: Խնդիրն իրանական կողմի դիրքորոշման մեջ է», - ասել է նա:
Ըստ Հարությունյանի, ափի պաշտպանական աշխատանքների իրականացման ընթացքում Արաքս գետի հունը մի փոքր փոխվում է ի օգուտ Հայաստանի, ինչի համար էլ Իրանի մոտ առաջացել են անհնագստութոյւններ: «Ռուս սահմանապահների հետ խնդիրներ չկան, նրանք մեզ հետ միասին բանակցում են իրանական կողմի հետ, սահմանապահների կարգավիճակում և առանց ձայնի իրավունքի», - պարզաբանել է նա:
Նշենք, որ Սյունիքի մարզում կատարվել են վթարային իրավիճակի վերացման ուղղված բոլոր աշխատանքներն Արաքս գետի ափով, Երևան-Գորիս-Մեղրի-Իրան ավտոմայրուղու 40-մետրանոց հատվածում: «Քանի որ Արաքս գետի վերոհիշյալ հատվածը սահմանակցում է Իրանի Իսլամական Հանրապետությանհետ, իսկ մեր ափամերձ տարածքները վերահսկվում են ռուս սահմանապահների №2393 զորամասի կողմից, նշված աշխատանքների իրականացմանբ համար անհրաժեշտ էր ստանալ կողմերի համաձայնությունը: Սակայն, աշխատանքային հանդիպումների ընթացքում չհաջողվեց հաստատել արդյունավետ համագործակցություն և ձեռք բերել համաձայնություն», - ասված է փաստաթղթում:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |