Արմինֆո. Արդշինբանկը հայտարարում է Visa Instant Issue ակնթարթային տրամադրման չիպային քարտերի թողարկման մասին: Այսուհետ Արդշինբանկի հաճախորդներն ունեն բացառիկ հնարավորություն ձեռք բերել վճարային քարտ անմիջապես Բանկ դիմելու պահին` հաշված րոպեների ընթացքում:
Instant Issue քարտը տրամադրվում է առավելագույնը 10 րոպեի ընթացքում, ունի անվտանգության առավելագույն մակարդակ: Քարտից գործարքները հնարավոր է իրականացնել միայն PIN կոդի կիրառմամբ, իսկ առցանց վճարումների համար նախատեսված է 3D Secure համակարգ, ինչն առավել ապահով է դարձնում առցանց գնումները:
Visa Instant Issue քարտերի սակագների, ինչպես նաև տրամադրման պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.ardshinbank.am կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:
***
Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2017թ. «Տարվա ամենահուսալի բանկ» և «Արտարժութային գործառնություններ իրականացնող լավագույն բանկը»: Հայաստանում: Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր:
RUB | 4.32 | 0.03 |
USD | 387.09 | -0.21 |
EUR | 429.94 | 0.08 |
GBP | 509.68 | -0.20 |
CAD | 286.88 | 0.20 |
JPY | 27.10 | 0.11 |
CNY | 54.66 | 0.08 |
CHF | 459.56 | 1.87 |