Արմինֆո. Մարտի 1-ից արտասահմանյան համարներով մեքենաների վարորդները Վրաստան մտնելուց ստիպված կլինեն ապահովագրել ավտոտրանսպորտային միջոցը՝ այն դեպքում, եթե նրանք մտադիր են հանրապետության տարածքում առնվազն 15 օր մնալ:
Վրաստանի խորհրդարանն արդեն հավանություն է տվել «Օտար պետությունում գրանցված՝ Վրաստանում տեղաշարժվող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրինագծին, որը պետք է ստորագրի նաև երկրի նախագահը:
Ապահովագրությունը կարելի է ձեռք բերել սահմանային անցակետում: Ապահովագրական փաթեթի արժեք կախված կլինի ավտոտրանսպորտային միջոցի տեսակից և ապահովագրական շրջանի ժամկետից: Ավտոմեքենան հնարավոր կլինի ապահովագրել 15, 30 կամ 90 օրով, ինչպես նաև մեկ տարով:
Ենթադրվում է, որ ապահովագրությունը կծածկի ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ տուժածներին հասցված ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ նյութական վնասը:
Ապահովագրությունը չի ծածկի ապահովագրված անձի կանխամտածված գործողությունները, վտանգավոր նյութերի փոխադրման վնասները, ահաբեկչական հարձակումների, ռազմական գործողությունների և ռազմական մանյովրների վնասները, ինչպես նաև մրցույթների, զորավարժությունների կամ փորձարկումների ժամանակ առաջացած վնասը:
Վրացական սահմանին մինչև 3,5 տոննա կշռով մարդատար մեքենաները, անկախ շարժիչի ծավալից, Վրաստանում 15 օրվա համար պետք է 30 լարի, 30 օրվա համար՝ 50 լարի վճարեն, իսկ տարեկան ապահովագրությունը կազմում է 295 լարի:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |