Արմինֆո. 2017 թվականի դեկտեմբերի 25-ին «ԱՌԱՋԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՈՒՎԿ 500,000 ԱՄՆ դոլար և 100,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով ապահովված հիփոթեքային պարտատոմսերի երկու թողարկումը (FMGCB1 և FMGCB2) թույլատրվել է առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի ազատ (Cbond) շուկայում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, թույլատրվել է նաև նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Նշված թողարկումների անդերռայթերն ու մարկետմեյքերն է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ:
Աղբյուրի համաձայն, ընկերության FMGCB1 հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMFMGCB21ER3) ներառում են 20,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 6.5% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով, իսկ FMGCB2 հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMFMGCB22ER1)` 10,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 10.5% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Արժեթղթերն ապահովված են հիփոթեքային վարկերով:
Նշենք, որ այդ պարտատոմսերի թողարկումը և տեղաբաշխումը տեղի են ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 12-ին, և առաջարկի նկատմամբ պահանջարկի 34% գերակշռման շնորհիվ հնարավոր դարձավ տեղաբաշխել ողջ ծավալը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի վարկային կազմակերպությունների Ռենկինգի, 2017 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈւՎԿ վարկային պորտֆելը կազմել է 7.4 մլրդ դրամ կամ $ 15,4 մլն, տարեկան աճը`6,8%: Ընկերությունը հայաստանյան շուկայում գործում է 2004 թվականի ապրիլից: 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ընկերության բաժնետերերն են` Նշան Աթինիզյանը - 35%, Մարգրիտ Աթինիզյանը - 35%, Դավիթ Աթանեսյանը - 30%:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |