Արմինֆո. 2017 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 2.5 մլն մարդ` 21% տարեկան աճով: Դեկտեմբերի 26-ին մամուլի ասուլիսում այդ մասին հաղորդել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
Նրա ասելով, «Զվարթնոց՚ օդանավակայանն սպասարկել է շուրջ 2.4 մլն մարդու, իսկ «Շիրակ՚ օդանավակայանին բաժին է ընկել շուրջ 100 000 ուղևոր: ՔԱԳՎ ղեկավարը նշել է, որ տվյալ պահին 28 ավիաընկերություններ օրական 30-35 չվերթ են իրականացնում` չհաշված ոչ կանոնավոր չվերթները: Մեծ հաշվով` դինամիկայի վրա ազդում է չվերթների աշխարհագրության ընդլայնումը: Մասնավորապեսմ 2017 թվականին բացվել են նոր ուղղություններ դեպի Աստանա, Դամասկոս, Թել Ավիվ, Բեյրութ, Մինսկ և այլն:
Նա տեղեկացրել է, որ թռիչք/վայրէջքները տարեկան կտրվածքով ավելացել են 8,2%-ով` մինչև 10 752 հազար չվերթ: Ընդհանուր առմամբ, սպասարկվել է 53 270 տարանցիկ չվերթ, ինչը 40%-ով ավելի է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: «Տարին բավականին ակտիվ էր և դինամիկ՚, - ընդգծել է նա: Ս.Ավետիսյանի ասելով, ավիափոխադրումների գծով նույնպես աճ է արձանագրվել: Հաշվետու տարվա ընթացքում օդային բեռնափոխադրումներն ավելացել են 30%-ով` մինչև 20.5 հազար տոննա:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թվականին Հայաստանում ուղևորահոսքն ավեալցել է 10,4%-ով` մինչև 2.1 մլն մարդ: Օդային բեռնափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 79,4%-ով` մինչև 18.3 հազար տոննա:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |