Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2017 16:23
Նաիրա Բադալյան

Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ երկրների ավիափոխադրողների համար կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ

Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ երկրների ավիափոխադրողների համար կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ

Արմինֆո. Մինչև 2025 թվականը Ռուսաստանում և ԵԱՏՄ այլ երկրներում հայ ավիափոխադրողները կունենան տեղի ավիաընկերությունների հետ հավասար մրցակցային պայմաններ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:

ՔԱԳՎ մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանի խոսքով, ավելի վաղ Եվրասիական տնտեսական միության ղեկավարությունը պայմանավորվել էր տրանսպորտի բոլոր տեսակների համար հավասար պայմաններ ստեղծելու,

այդ թվում՝ ընդհանուր օդային տարածություն ձևավորելու շուրջ:  Համապատասխան որոշում ԵԱՏՄ երկրների վարչապետներն ընդունել են ընթացիկ տարվա օգոստոսին Աստանայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում: Միասնական ավիացիոն տարածության ձևավորման ընդհանուր գործընթացը բաժանվել էր երեք փուլի:

Առաջին փուլի շրջանակներում հաստատվել էր 2018-2020 թթ. Միության երկրներում ավիահաղորդակցության ազատականացման «ճանապարհային քարտեզը»: Առաջին փուլում նախատեսվում է ուսումնասիրել ԵԱՏՄ երկրների օրենսդրությունն ավիացիայի ոլորտում, համապատասխանեցնել այն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (International Civil Aviation Organization) նորմերին, ներդաշնակեցնել Միության երկրների օրենսդրությունն ավիափոխադրումների բնագավառում, բացահայտել հավասար և արդար մրցակցային պայմաններ սահմանելու ճանապարհին խոչընդոտները, ինչպես նաև առկա խնդիրների վերաբերյալ առաջարկներ ներկայացնել: Մինչև 2020 թվականը, ուսուցման համաձայնեցված /միասնական/ ծրագրերի ներդրումից, ավիացիոն մասնագետների վերապատրաստումից և որակավորման բարձրացումից բացի, սպասվում է նաև ավիաշուկայի բոլոր մասնակիցների համար հավասար /ոչ խտրական/ սակագնային պայմանների ապահովմանն ուղղված մեխանիզմների մշակում:

Միջոցառումների իրականացումը կսկսվի 2018 թ. հունվարի 1-ից: Միության անդամ պետությունների պատրաստ լինելուն զուգընթաց՝ նախատեսվում է երկրորդ և երրորդ փուլերի իրականացում՝ համապատասխանաբար 2020- 2023 թթ. և 2023-2025 թթ. ժամանակահատվածներում: Մասնավորապես, չնայած տվյալ ժամանակահատվածում համապատասխան «ճանապարհային քարտեզի» բացակայությանը՝ մինչև 2025 թվականը սպասվում է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև միջազգային կանոնավոր օդային հաղորդակցություններ կատարելիս գոյություն ունեցող սահմանափակումների վերացում՝ նշանակման վայրերի, նշանակված փոխադրողների, տարողունակության, օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում  պայմանագրային գծերով թռիչքների հաճախականության, ինչպես նաև միջազգային չվերթներ իրականացնող մեկ անդամ պետության՝մեկ այլ անդամ պետության օդային տարածությունով տարանցիկ թռիչքի մասով:

Սաթենիկ Հովհաննիսյանի խոսքով, չնայած «ճանապարհային քարտեզում» առկա «ըստ անդամ պետությունների պատրաստվածության» վերապահմանը՝ պայմանագրային չվագծեր շահագործելիս ԵԱՏՄ երկրների ավիաընկերությունների համար հավասար սակագնային պայմանների ապահովման վերջնաժամկետ է ճանաչվել 2025 թվականը: Նշված նպատակին նախատեսվում է հասնել՝ ավիացիոն ենթակառուցվածքի օգտագործման հետ կապված հավասար սակագնային պայմանների ապահովման և ավիանկերությունից այլ անդամ պետության օդային տարածության օգտագործման համար լրացուցիչ վճարների գանձումը թույլ չտալու ճանապարհով: Այսպիսով՝ ԵԱՏՄ անդամ երկրների ավիաընկերությունների համար կսահմանվեն աէրոնավիգացիոն սպասարկման համար միանման օդանավակայանային դրույքաչափ և սակագին, ինչպես նաև կվերացվեն թռիչքների սահմանափակումները:

Մինչդեռ նախօրեին, «Արմենիա՚ ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, հայտարարել էր, որ 2016 թ. հունիսից մինչև հոկտեմբեր ավիաընկերությունը չվերթներ է իրականացրել դեպի Մոսկվա, ինչից հետո ստիպված էր դադարեցնել թռիչքները: «Այդ ուղղությամբ շատ անհավասար պայմաններ են: ՌԴ օրենսդրության համաձայն, ոչ ազգային փոխադրողը մի քանի անգամ ավելի թանկ է վճարում, քան` ռուսականը՚, - նշել էր Հովհաննիսյանը: Այդպիսով, ինչպես նա պարզաբանել է, հայաստանյան փոխադրողի համար յուրաքանչյուր 100 կմ 100 դոլար է, իսկ ռուսաստանյան փոխադրողի համար`27 դոլար` չխոսելով  արդեն օդանավակայանում գանձումների և վառելիքի սակագների մասին»: Արդյունքում, չնայած այն բանին, որ Երևանից դեպի Մոսկվա օրական շուրջ երկու տասնյակ չվերթ է իրականացվում, դրանք բոլորն իրականացվում են ռուսական ավիափոխադրողների կողմից: Ինչպես նշել է հայակական ավիափոխադրողը, հարցին կարելի է վերադառնալ շուկայի բոլոր խաղացողների համար հավասար մրցակցային պայմաներ հաստատելուց հետո միայն:

Հիշեցնենք, որ դեռ 2016 թ. դեկտեմբերին ՔԱԳՎ ղեկավար Սերգեյ Ավետիսյանը հայտարարել էր, որ Հայաստանի ավիացիոն իշպանությունները բանակցություններ են վարում ռուսական կողմի հետ՝ ՌԴ օդանավակայաններում հայ ավիափոխադրողի համար ռուսաստանցի ավիափոխադրողներին հավասար պայմանների ապահովման նպատակով: Ավելի վաղ այդ  խնդրանքով ավիացիոն իշխանություններին դիմել էր «Արմենիա»-ն, որը գտել էր, որ խախտվում է Հայաստանի և Ռուսաստանի միջր հավասար պայմանների հաստատման մասին միջկառավարական համաձայնագիրը: Ըստ որում, ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նշել էր «Արմենիա՚ ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը, վառելիքի գնի տարբերության պատճառով  Երևան-Մոսկվա-Երևան չվերթի ինքնարժեքը ռուսաստանցի փոխադրողի համար $10-12 հազարով ավելի էժան է, քան հայ փոխադրողի համար»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ 2013 թվականի սկզբին «Արմավիան» սնանկացավ անբարեխիղճ մրցակցության և ռուսական ավիաընկերությունների ճնշման հետևանքով: Դրանից հեռո ստեղծված «Էըր Արմենիան» նույնպես խնդիրներ ունեցավ ռուսական ընկերությունների և տեղական շուկայում դրանց գերիշխող դիրքի պատճառով: Արդեն  2013 թվականին  հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունն ընդունեց Հայաստանում ավիափոխադրումների ոլորտի ազատականացման մասին որոշում և հաստատեց «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը», որը հիմնված էր Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ), McKinsey & Company ընկերության միջև կատարված համատեղ հետազոտության վրա: Ծրագրի համաձայն,  «Բաց երկնքի» քաղաքականությունը դրական ազդեցություն կգործի աշխատատեղերի ստեղծման, ուղևորափոխադրումների ծավալի աճի և ավիափոխադրման սակագների նվազման առումով: Հայաստանը մնաց առանց ազգային ավիափոխադրողի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Շիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամՇիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվինՀայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվին
Երևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրելԵրևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրել
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
07.05.2024
RUB4.260.00
USD387.73-0.19
EUR417.55-0.28
GBP486.33-1.48
CAD283.43-0.24
JPY25.10-0.12
CNY53.72-0.10
CHF427.39-0.92