Արմինֆո. Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 28-ին հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության` մի կողմից և Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրին: Համաձայնագիրը կանոնակարգում է ՀՀ-ԵՄ քաղաքական և տնտեսական բնագավառում երկխոսությունը, ոլորտային համագործակցությունը և առևտրային հարաբերությունները։
Ինչպես նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, շրջանակային համաձայնագիրը նոր մակարդակ կտեղափոխի գործընկերային հարաբերությունները Հայաստանի և ԵՄ միջև և միտված է դրանց կարգավորմանն առաջիկա տարիներին:
Նրա խոսքերով, համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի պարտավորությունները այլ ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում: Բացի այդ, կարգավորում է Հայաստան-ԵՄ քաղաքական երկխոսությունը և տնտեսական հարաբերությունները, ոլորտային համագործակցությունը, ինչպես նաև ապահովում քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակականությունը:
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում Հայաստանը ԵՄ հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Լայնածավալ 357-էջանոց փաստաթղթում շեշտը դրված է Հայաստանում արդարության, ազատության, անվտանգության հաստատման, Սահմանադրության և դատական համակարգի բարեփոխման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և այլն սկզբունքների վրա: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Հայաստանի և 28 Եվրամիության երկրների խորհրդարանների վավերացումից հետո:-
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |