Արմինֆո.Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2017 թվականին կազմել է 145,5 մլրդ դրամ, տարեկան անկումը`4,1%, նախորդ տարվա 9,5% -ի փոխարեն: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, կապի ոլորտում գերակշռում է հեռահաղորդակցային հատվածը (93.4%) ապահովելով 136 մլրդ դրամի հասույթ, տարեկան անկումը`4.9% (նախորդ տարվա անկումը`21.5%):
Վիճակագրական տվյալների համաձայն, միայն 2017-ի դեկտեմբերին կապի ոլորտի ընդհանուր հասույթն աճել է 8.5%, մինչև 13.1 մլրդ դրամ: Ընդ որում, հեռահաղորդակցման հատվածը ապահովել է 11.5 մլրդ դրամի հասույթ, դեկտեմբերին ապահեվելով 4%-ի աճ: Կապի ոլորտի հասույթը տարեկան կտրվածքով աճել է 2,5%, իսկ հեռահաղորդակցության հատվածում աճը կազմել է 1,9%:
Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին, Հայաստանի կապի ոլորտի հասույթը կազմել էր 151,8 մլրդ դրամ, որտեղ միայն հեռահաղորդակցության ոլորտում այն կազմել էր 143 մլրդ դրամ:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |