Արմինֆո. Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի շինարարության և գյուղատնտեսության ոլորտների դանդաղ վերականգնում, ինչպես նաև արդյունաբերական արտադրության աճի տեմպերի որոշակի դանդաղում:
Այսպես, Հայաստանի տնտեսության գծով ՀԲ վերլուծական զեկույցում նշված է, որ շինարարության ոլորտը 2018-ին կարձանագրի 3,2% աճ (2017-ի անկումը`1.5%), իսկ 2019-ին արագացումը կլինի 3.5%:
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում, ըստ զեկույցի, աճը 2018-2019 թվականներին կկազմի 1.9-2.3%. 2017-ի 0.8% աճի համեմատ: Արդյունաբերությունում 2018-2019 թվականներին ՀԲ ակնկալում է 8.9-7.7% դանդաղում, 2017-ի 12.5% աճի համեմատ:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումները հետևյալն են`2017-ին` 3,7%, մինչև 5154.7 մլրդ դրամ), 2018-ին`3.8%, մինչև 5400.1 մլրդ դրամ), իսկ 2019-ին`4%, մինչև 5682.1 մլրդ դրամ:
Հայաստանի տնտեսության իրավիճակի բարելավման հիմնական գործոնը Համաշխարհային բանկը տեսնում է ռուսաստանյան տնտեսության բարելկավման մեջ, մասնավորապես, երբ կարձանագրվի 1.7% աճ և պահպանելով այդ մակարդակը նաև 2018 թվականին, իսկ 2019-ին `1.8%: Դա 7-ամյա անընդմեջ անկումից հետո կավելացնի դեպի Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների ներհոսքը:
Նշենք, որ Կենտրոնական բանկի տվյալներով, մասնավոր տրանսֆերտների ներհոսքը դեպի Հայաստան 2017-ին աճել է 14,6%, մինչև $ 1,757 մլրդ: Ավելին, Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը կազմել է $ 1,065 մլրդ, 2017-ի աճը`18.7%: Տրասնֆերտների ընդհանուր ներհոսքի ծավալներում Ռուսաստանի մասնաբաժինը 2016-ին կազմել էր 58.5%, իսկ 2017-ին` 60.6%:
Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2017 թվականին արագացել է մինչև 7,7%, 2016-ի 0.5%-ի և 2015-ի 3.1%-ի համեմատ: Աճի արագացման դրայվերներն են եղել առևտրի, ծառայությունների և արդյունաբերական հատվածները: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում 2017 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 21.8% աճ, իսկ տարեկան աճը կազմել է 12,6%:
RUB | 4.26 | 0.00 |
USD | 387.73 | -0.19 |
EUR | 417.55 | -0.28 |
GBP | 486.33 | -1.48 |
CAD | 283.43 | -0.24 |
JPY | 25.10 | -0.12 |
CNY | 53.72 | -0.10 |
CHF | 427.39 | -0.92 |