Արմինֆո. Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար ամսին կազմել է 189 177 մարդ, որը 9.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: Այդ մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, 2018 թվականի հունվար ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 178 301 մարդ՝ 5.7 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա հունվար ամսվա ցուցանիշը: «Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար ամսին բեռնափոխադրումը կազմել է 892 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը կազմել է 965 տոննա ապրանք: 2018 թվականի հունվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 10 876 մարդ: 2016 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 4624 մարդ:
Աղբյուրի համաձայն, «Զվարթնոցե և «Շիրակե օդանավակայաններում 2018 թվականի հունվար ամսին, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած, 11 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |