Արմինֆո. Նոր առողջապահական հաստատությունների կառուցման և գործող կենտրոնների արդիականացման ներդրումային ծրագրեր մշակելիս անհրաժեշտ է սահմանել նման կենտրոններին ներկայացվող պահանջները, պայմանները, այդ թվում՝ ճարտարապետական լուծումները և ֆունկցիոնալ կառուցվածքը, այսօր կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Միաժամանակ բժշկական հաստատություններին վերաբերող գործող քաղաքաշինական նորմատիվ ակտերն ընդունվել են 1989 թվականին, չեն արդիականացվել և չեն համապատասխանում միջազգային փորձում ընդունված ժամանակակից չափանիշներին ու պահանջներին, ինչպես նաև սահմանափակում են փոքր ծավալի բժշկական ծառայություններ մատուցող հաստատություններ կառուցելու հնարավորությունները»,-նշել է վարչապետը:
Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է առողջապահության նախարարին և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին 2-ամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առողջապահական հաստատություններին ներկայացվող քաղաքաշինական նորմերի վերանայման, արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանն ուղղված առաջարկություններ։
«Մենք կառուցում ենք բժշկական հաստատություններ, որոնց հաստատուն ծախսերից դուրս գալը պրակտիկորեն անհնար է: Դրանք ունեն բարձր առաստաղներ, պահանջում են ջեռուցման համար մեծ ծախսեր. աշխարհում նման բան չկա»,- ընդգծել է վարչապետը:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |