Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2018 թ. հունվարին կազմել է 830 մլն կվտժ, տարեկան աճը`7%, նախորդ տարվա 13.6% աճի համեմատ:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2018 թ. հունվարին, 2018-ի հունվարի համեմատ ՋԷԿ-երը 19.3%-ով ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը, մինչև 421,4 մլն կՎտժ: Միևնույն ժամանակ, ՀԷԿ-երը, ընդհակառակը, կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը 9.4%, մինչև 127,5 մլն կՎտժ: Հայկական ԱԷԿ-ը 0.3% նվազեցրել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, մինչև 280,7 մլն կՎտժ: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 5.8 հազար հեգաջոուլ ջերմային էներգիա, տարեկան անկումը`19.4%: Հողմային և արևային կայանները համապատասխանաբար արտադրել են`0,3 մլն կՎտժ և 0,2 մլն կՎտժ էլեկտրաէներգիա:
Նշենք, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2017 թվականին կազմել է 7,762.9 մլն կՎտ /ժ, տարեկան աճը`6.1%: ՋԷԿ-երն ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը`11.2%, ՀԷԿ-երը`3.5% կրճատել են, իսկ Հայկական ատոմակայանը 10% ավելացրել էր էլեկտրաէներգիայի արտադրությունը:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |