Արմինֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում թանկարժեք մետաղների գների 0.2% անկումը փոխարինվեց 0.8% աճով: Դա պայմանավորված էր պլատինի և պալադիումի գների աճով, իսկ ոսկու և արծաթի գների բացասական դինամիկան պահպանվել է:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2018 թվականի փետրվարի 26-ից մարտի 4-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները`մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 20614.85 դրամ (շաբաթական անկումը`0.4%), արծաթ – 255.70 դրամ (շաբաթական անկումը`0.6%), պլատինիում – 15413.80 դրամ (շաբաթական աճը`1.4%), պալադիում – 15980.95 դրամ (շաբաթական աճը`3%):
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |