Երկուշաբթի, 9 Ապրիլի 2018 12:51
Կարինա Մելիքյան

ՀՀ ԿԲ. Ներքին պահանջարկի աճի արագացման տևականությունը պայմանավորված է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների ավելացմամբ

ՀՀ ԿԲ. Ներքին պահանջարկի աճի արագացման տևականությունը պայմանավորված է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների ավելացմամբ

Արմինֆո. Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդն արձանագրել է, որ շարունակվել են ներքին պահանջարկի աճի տեմպերի արագացման միտումները, ինչն արտահայտվել է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների կանխատեսված ցուցանիշների զգալի գերազանցմամբ: Փաստվել է, որ ներքին պահանջարկի աճին նպաստել են իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը և ֆինանսական համակարգի կողմից տնտեսության վարկավորման աճի համեմատաբար բարձր տեմպերը (փետրվարին 12-ամսյա աճը՝ 17.6%): Ինչպես ապրիլի 9-ին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԿԲ մամուլի ծառայությունից, ԿԲ խորհուրդ այդպիսի եզրակացություն է տվել մարտի վերջին նիստում:

 

Խորհրդի նիստում ներկայացվեցին նաև արտաքին հատվածի զարգացումները, որոնք համահունչ են եղել ԿԲ կանխատեսումներին: Այսպես, համաշխարհային տնտեսությունում շարունակվել են աճի կայունացման միտումները, մասնավորապես՝ Եվրոգոտում տնտեսական աճը փոքր-ինչ գերազանցել է սպասված ցուցանիշը՝ կազմելով 2.7%, իսկ ԱՄՆ-ում և Ռուսաստանում դրանք որոշ չափով զիջել են գնահատված մակարդակները՝ կազմելով համապատասխանաբար 2.5% և 1.5%: Հիմնական հումքային ապրանքների միջազգային շուկայում պահպանվել են գնաճային զարգացումները, որոնք համահունչ են ԿԲ կանխատեսումներին, իսկ հիմնական պարենային ապրանքների միջազգային շուկայում, գների ընդհանուր նվազումների պարագայում, դիտվել է կաթնամթերքի և հացահատիկի թույլ գնաճ: Ելնելով իրենց երկրների մակրոտնտեսական և գնաճային զարգացումներից՝ Դաշնային պահուստային համակարգը և Եվրոպական կենտրոնական բանկը շարունակել են բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը, իսկ Ռուսաստանի կենտրոնական բանկը պահպանել է դրամավարկային պայմանների թուլացման ուղղվածությունը: Քննարկման արդյունքում Խորհուրդը գնահատեց, որ առաջիկա ամիսներին միջազգային ապրանքային շուկաներում գնաճային միտումները կպահպանվեն և նման իրավիճակում արտաքին հատվածից ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ:

 

Խորհրդի նիստում քննարկվեցին ֆինանսական շուկայի զարգացումները և փաստվեց, որ փետրվար-մարտ ժամանակահատվածում կարճաժամկետ տոկոսադրույքներն հիմնականում կայունացել են քաղաքականության տոկոսադրույքի շրջակայքում, ինչին մասամբ նպաստել է ԿԲ կողմից ավելցուկային իրացվելիության ներքաշման գործիքների կիրառումը:

 

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ  դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Խորհուրդն այսօր մնում է այն կարծիքին, որ կանխատեսված զարգացումների ներքո հետագայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար չեզոքացնել դրամավարկային պայմանների խթանող ազդեցությունը: Սակայն, ելնելով արտաքին և ՀՀ տնտեսություններից առաջիկայում սպասվող ոչ էական գնաճային ազդեցություններից և հաշվի առնելով այն, որ նախորդ տարվա վերջին կուտակված լրացուցիչ գնաճային սպասումները զգալիորեն մեղմվել են, Խորհուրդը դեռևս նախապատվությունը տվեց քաղաքականության գործիքի տոկոսադրույքն անփոփոխ թողնելուն՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով ներքին պահանջարկի վերականգնման տևականության ապահովման համար: Ինչ վերաբերում է դրամավարկային պայմանների հնարավոր խստացմանը, ապա Խորհուրդը գտնում է, որ դրա ժամկետներն ու չափերը կհստակեցվեն Դրամավարկային քաղաքականության հաջորդ եռամսյակի ծրագրում:

 

Հիշեցնենք, որ  մարտի 27-ի նիստում ԿԲ խորհուրդն անփոփոխ էր թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: Բացի այդ, նախկին մակարդակին են թողնվել նաև լոմբարդային ռեպո տոկոսադրույքը` 7,5%, և բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքը` 4,5%: В 2017 թվականի փետրվարին 6,25%-ից մինչև 6%, նվազումից հետո հետագա նիստերում (մարտին, մայիսին, հունիսին, օգոստոսին, սեպտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին) ՀՀ ԿԲ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` նույն կերպ վարվելով նաև 2018 թ. փետրվար-մարտին: 2018 թ-ի փետրվարին գրանցվել է 0.5% գնանկում, ինչի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջին կազմել է 3.3%: 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է  8.6%-ով: ՀՆԱ աճը 2017 թվականին կազմել է 7.5%:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ոսկու սպոտ գները իջել են մեկ ունցիայի համար 5000 դոլարից ցածր, արծաթի՝ 100 դոլարից ցածրՈսկու սպոտ գները իջել են մեկ ունցիայի համար 5000 դոլարից ցածր, արծաթի՝ 100 դոլարից ցածր
Հավասար պայմաններ բոլորի համար․ Team Telecom Armenia-ն ընտրում է արդար շուկանՀավասար պայմաններ բոլորի համար․ Team Telecom Armenia-ն ընտրում է արդար շուկան
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունվարի 26-30-ը նվազել են և դոլարով, և ռուբլով գործարքները, բայց վերսկսվել են եվրոյով գործարքներըՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունվարի 26-30-ը նվազել են և դոլարով, և ռուբլով գործարքները, բայց վերսկսվել են եվրոյով գործարքները
2025 թվին Հայաստանում ոչնչացվել է սպանդանոցներից դուրս ստացված մոտ 8 տոննա միս. Տիգրան Պետրոսյան2025 թվին Հայաստանում ոչնչացվել է սպանդանոցներից դուրս ստացված մոտ 8 տոննա միս. Տիգրան Պետրոսյան
Հայաստանի ֆինանսների նախարարը Շվեյցարիայի նորանշանակ դեսպանին պատմել է ՀՀ մակրոտնտեսական իրավիճակի մասինՀայաստանի ֆինանսների նախարարը Շվեյցարիայի նորանշանակ դեսպանին պատմել է ՀՀ մակրոտնտեսական իրավիճակի մասին
Հայկական վճարահաշվարկային ընկերություններն ու կապի օպերատորները չեն կարողացել պայմանավորվել. կապի ծառայությունների դիմաց վճարումներն արգելափակված ենՀայկական վճարահաշվարկային ընկերություններն ու կապի օպերատորները չեն կարողացել պայմանավորվել. կապի ծառայությունների դիմաց վճարումներն արգելափակված են
Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2025 թվականին աճել է 9.1% - ով. Գևորգ ՊապոյանՀայաստանի տնտեսական ակտիվությունը 2025 թվականին աճել է 9.1% - ով. Գևորգ Պապոյան
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն ՀայաստանումԻդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
Ամերիաբանկը Հայաստանում կորպորատիվ ուսուցման մեջ ԱԲ ներդրման առաջատարներից էԱմերիաբանկը Հայաստանում կորպորատիվ ուսուցման մեջ ԱԲ ներդրման առաջատարներից է
Արդշինբանկը Հայաստանի թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով   Արդշինբանկը Հայաստանի թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով  
TeamPay-ն առաջին էլեկտրոնային դրամապանակն է Հայաստանում, որտեղ կարելի է մեկ քայլով նույնականացում անցնել imID-ովTeamPay-ն առաջին էլեկտրոնային դրամապանակն է Հայաստանում, որտեղ կարելի է մեկ քայլով նույնականացում անցնել imID-ով
Նախարար․ Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի շրջանակներում բուժօգնության դիմումների թիվը գերազանցել է 255 հազարըՆախարար․ Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի շրջանակներում բուժօգնության դիմումների թիվը գերազանցել է 255 հազարը
Մոտ 5-6 հազար քաղաքացի կկարողանան ստանալ Մոտ 5-6 հազար քաղաքացի կկարողանան ստանալ "խորհրդային" ավանդներ
Հայաստանի համընդհանուր առողջության ապահովագրության ներկայիս մոդելը լուրջ շեղում է շուկայական տնտեսության սկզբունքներից. Ինչ է առաջարկում ACSES-ըՀայաստանի համընդհանուր առողջության ապահովագրության ներկայիս մոդելը լուրջ շեղում է շուկայական տնտեսության սկզբունքներից. Ինչ է առաջարկում ACSES-ը
Ադրբեջանը սկսել է Նախիջևանի ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցումը Հայաստանի տարածքովԱդրբեջանը սկսել է Նախիջևանի ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցումը Հայաստանի տարածքով
2025թ-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 426 միլիոն եվրոյի ռեկորդային ներդրումներ կատարեց Հայաստանի տնտեսությունում՝2025թ-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 426 միլիոն եվրոյի ռեկորդային ներդրումներ կատարեց Հայաստանի տնտեսությունում՝
Հայաստանն ու Բուլղարիան քննարկել են տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
ՀԷՑ-ը կարող է ազգայնացվել դրա շուկայական արժեքի գնահատումից հետոՀԷՑ-ը կարող է ազգայնացվել դրա շուկայական արժեքի գնահատումից հետո
Հայաստանը ոչ միայն, պարզապես, պատրաստ է, այլև ցանկանում է խորացնել Ռուսաստանի հետ համագործակցությունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում . ՓաշինյանՀայաստանը ոչ միայն, պարզապես, պատրաստ է, այլև ցանկանում է խորացնել Ռուսաստանի հետ համագործակցությունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում . Փաշինյան
Հայաստանի երկրորդ նախագահը Հայաստանի երկրորդ նախագահը "Սիստեմա" ԱՖԿ-ի բաժնետոմսերի մի մասի սեփականատերն է
Երևանի Նորագյուղ թաղամասում կկառուցվի Yerevan Downtown էլիտար թաղամասԵրևանի Նորագյուղ թաղամասում կկառուցվի Yerevan Downtown էլիտար թաղամաս
Փաշինյանը նպատակահարմար է համարել Հայաստանի էներգահամակարգի միացումը Թուրքիային և ԱդրբեջանինՓաշինյանը նպատակահարմար է համարել Հայաստանի էներգահամակարգի միացումը Թուրքիային և Ադրբեջանին
Հայաստանը համագործակցության հուշագիր կստորագրի ԵՆԲ - ի հետ Հայաստանը համագործակցության հուշագիր կստորագրի ԵՆԲ - ի հետ "Հայաստան - Դիմակայուն Սյունիք" ծրագրի շրջանակում
ԿԳՄՍ նախարար․ Մինչև 2030 թվականը գիտության ֆինանսավորման ծավալը նախատեսում ենք հասցնել ՀՆԱ-ի 1 տոկոսի՝ ներկայիս 0,36 տոկոսի դիմացԿԳՄՍ նախարար․ Մինչև 2030 թվականը գիտության ֆինանսավորման ծավալը նախատեսում ենք հասցնել ՀՆԱ-ի 1 տոկոսի՝ ներկայիս 0,36 տոկոսի դիմաց
Փաշինյանը պատմել է գիտության ոլորտում Փաշինյանը պատմել է գիտության ոլորտում "էական" ներդրումների և ոլորտի աշխատողների աշխատավարձերի զգալի աճի մասին
Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի հետ ԱՄՆ-ի Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի հետ ԱՄՆ-ի "հրաշալի համաձայնագիրը"
ATI.SU: Հայաստանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների շուկան 2025 թվականին վերականգնվում էATI.SU: Հայաստանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների շուկան 2025 թվականին վերականգնվում է
Հայաստանն ու Քուվեյթը մտադիր են ընդլայնել գործընկերությունըՀայաստանն ու Քուվեյթը մտադիր են ընդլայնել գործընկերությունը
Ոսկու ֆյուչերսները առաջին անգամ գերազանցեցին մեկ ունցիայի համար 5,300 դոլարըՈսկու ֆյուչերսները առաջին անգամ գերազանցեցին մեկ ունցիայի համար 5,300 դոլարը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մտահոգված դոլարի թուլացմամբԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մտահոգված դոլարի թուլացմամբ
Արդշինբանկի վարչության նախագահը և բրենդի դեսպան Արթուր Ալեքսանյանն այցելել են Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի բուժառուներինԱրդշինբանկի վարչության նախագահը և բրենդի դեսպան Արթուր Ալեքսանյանն այցելել են Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի բուժառուներին
Պապոյան. Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել հեղուկ գազն ու բիտումը երկաթուղով տեղափոխել Ադրբեջանի տարածքովՊապոյան. Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել հեղուկ գազն ու բիտումը երկաթուղով տեղափոխել Ադրբեջանի տարածքով
Մասնագետները սպասում են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը կպահպանի տոկոսադրույքը 3.5-3.75%-ի սահմաններումՄասնագետները սպասում են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը կպահպանի տոկոսադրույքը 3.5-3.75%-ի սահմաններում
Զուգահեռ ներմուծումը Ռուսաստանում կդառնա մշտական ​​մեխանիզմԶուգահեռ ներմուծումը Ռուսաստանում կդառնա մշտական ​​մեխանիզմ
Ի՞նչ նվիրել տղամարդկանց հունվարի 28-ին․ Idram&IDBankԻ՞նչ նվիրել տղամարդկանց հունվարի 28-ին․ Idram&IDBank
Իդրամը ֆինանսական գրագիտության դաս է անցկացրել ՌոբոՏոնի մասնակիցների համարԻդրամը ֆինանսական գրագիտության դաս է անցկացրել ՌոբոՏոնի մասնակիցների համար
Հայաստանի կապի օպերատորները 2025 թվականին 11% - ով ավելացրել են հարկային վճարումները պետական գանձարանՀայաստանի կապի օպերատորները 2025 թվականին 11% - ով ավելացրել են հարկային վճարումները պետական գանձարան
Հայաստանում նշում են Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման անհրաժեշտությունըՀայաստանում նշում են Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման անհրաժեշտությունը
Հայաստանի բանկային համակարգը 2025 թվականին 41,4% - ով ավելացրել է հարկային վճարումները պետական գանձարանՀայաստանի բանկային համակարգը 2025 թվականին 41,4% - ով ավելացրել է հարկային վճարումները պետական գանձարան
Հայաստանում շինարարության ոլորտում աշխատանքի ցածր որակի համար կփակեն ընկերության պետական տենդերների հասանելիությունըՀայաստանում շինարարության ոլորտում աշխատանքի ցածր որակի համար կփակեն ընկերության պետական տենդերների հասանելիությունը
Թուրք-ադրբեջանական դաշինքը հանդես է գալիս Հայաստանի հետ սահմանի Ալիջան անցակետի բացման օգտին և պահանջում  ՀԱԷԿ-ի փակումԹուրք-ադրբեջանական դաշինքը հանդես է գալիս Հայաստանի հետ սահմանի Ալիջան անցակետի բացման օգտին և պահանջում  ՀԱԷԿ-ի փակում
Atlantic Council․ TRIPP նախագիծը կարող է նվազեցնել Ռուսաստանի եւ Իրանի տնտեսական ազդեցությունը Հարավային ԿովկասումAtlantic Council․ TRIPP նախագիծը կարող է նվազեցնել Ռուսաստանի եւ Իրանի տնտեսական ազդեցությունը Հարավային Կովկասում
Արդշինբանկն ամրապնդվում է Հայաստանի խոշոր հարկատուների առաջատար հնգյակումԱրդշինբանկն ամրապնդվում է Հայաստանի խոշոր հարկատուների առաջատար հնգյակում
Նախարար․ վերջին 5 տարում Հայաստանում գրեթե կիսով չափ կրճատվել է աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվըՆախարար․ վերջին 5 տարում Հայաստանում գրեթե կիսով չափ կրճատվել է աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը
Իդրամով «Վիվա Արմենիա» ծառայությունների վճարումների մասինԻդրամով «Վիվա Արմենիա» ծառայությունների վճարումների մասին
Ռուսաստանում ալկոհոլի վաճառքը 2025 թվականին նվազել է 9.3%-ովՌուսաստանում ալկոհոլի վաճառքը 2025 թվականին նվազել է 9.3%-ով
Վերաթարմացումը կպատի Հայաստանը․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահն անհրաժեշտություն է համարում երկրի բնակֆոնդի թարմացումըՎերաթարմացումը կպատի Հայաստանը․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահն անհրաժեշտություն է համարում երկրի բնակֆոնդի թարմացումը
ԱԺ պատգամավոր․ Երեւանի ԱԺ պատգամավոր․ Երեւանի "Զվարթնոց" օդանավակայանի աշխատանքը գրեթե կրկնակի գերազանցում է նրա նախագծային հզորությունը
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը հանդիպել է Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի հետԻսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը հանդիպել է Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի հետ
ՀՀ կենտրոնական բանկ․ 2026 թվականի հունվարի 31-ին ուժի մեջ կմտնեն կրիպտոակտիվներով գործարքները կարգավորող կանոնակարգերըՀՀ կենտրոնական բանկ․ 2026 թվականի հունվարի 31-ին ուժի մեջ կմտնեն կրիպտոակտիվներով գործարքները կարգավորող կանոնակարգերը
«Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների վճարումների ընդունման դադարեցում «Իզի Փեյ» վճարային հարթակներում «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների վճարումների ընդունման դադարեցում «Իզի Փեյ» վճարային հարթակներում
Հայկական դեպի ԵՄ արտահանումը մեկ տարում աճել է 9,2 տոկոսով. Էկոնոմիկայի նախարարՀայկական դեպի ԵՄ արտահանումը մեկ տարում աճել է 9,2 տոկոսով. Էկոնոմիկայի նախարար
2025 թվականին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 788,8 հազար դոլարի արտադրանք2025 թվականին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 788,8 հազար դոլարի արտադրանք
Թանկարժեք մետաղները շարունակում են նոր ռեկորդներ սահմանելԹանկարժեք մետաղները շարունակում են նոր ռեկորդներ սահմանել
Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2025 թվականի վերջին վերադարձել է բնական աճի տեմպերինՀայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2025 թվականի վերջին վերադարձել է բնական աճի տեմպերին
ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի շուրջ համաձայնագրի նախագծինԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի շուրջ համաձայնագրի նախագծին
ՀՀ վարչապետի մոտ քննարկվել են առաջիկա տարիներին հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցերՀՀ վարչապետի մոտ քննարկվել են առաջիկա տարիներին հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր
«Մեր ձեւով» շարժում․ Հայաստանում ղեկավարության պետք է գան տնտեսագետները«Մեր ձեւով» շարժում․ Հայաստանում ղեկավարության պետք է գան տնտեսագետները
Փորձագետ․ Իրանը Հայաստանի համար էներգետիկ հաշվեկշռի անբաժանելի մասն էՓորձագետ․ Իրանը Հայաստանի համար էներգետիկ հաշվեկշռի անբաժանելի մասն է
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունվարի 19-23-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքների աճը պահպանվել էՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունվարի 19-23-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքների աճը պահպանվել է
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
30.01.2026
RUB4.98-0.01
USD378.64-0.46
EUR451.38-1.34
GBP520.55-1.93
CAD279.770.20
JPY24.56-0.15
CNY54.47-0.10
CHF492.57-0.79