Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում շարունակվում են գյուղատնտեսական պահովագրության համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները։ Նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը վստահ է, որ ապահովագրական համակարգը խթան կհանդիսանա, որպեսզի փոքր և միջին տնտեսություններն ավելացնեն իրենց ներդրումները և ավելի պաշտպանված զգան:
Նրա տեղեկացմամբ՝ գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրման նախապատրաստական աշխատանքներն ընթանում են երեք հիմնական ուղղություններով՝ փորձնական ծրագրի իրականացման մարզը և ապահովագրվող մշակաբույսերը որոշելու նպատակով տվյալների հավաքագրում, Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ վնասի գնահատման ինստիտուտի ստեղծում և «Նարմա» բյուրոյի հիմնում, որի հիմնական նպատակը կլինի այդ ապահովագրական պրոդուկտների և վնասի գնահատման ինստիտուտի համակարգումը: «Այս երեք ուղղություններով էլ աշխատանքներն իրականացվում են, ես կարծում եմ մինչև տարեվերջ մենք կունենանք պիլոտային նախնական ծրագիրը»,- նշել է փոխնախարարը:
Նրա խոսքով՝ նախատեսվում է մինչև 2019 թվականի առաջին եռամսյակն ունենալ առաջին պոլիսները, այդ նպատակով Գերմանական զարգացման բանկի (KfW) կողմից ընտրվել են հատուկ խորհրդատուներ, որոնք ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության և Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ զբաղվում են տվյալների հավաքագրմամբ:
«Վերջին քննարկումների ժամանակ մոտեցումն այնպիսին է եղել, որ ավելի լավ է կենտրոնանալ մեկ մարզի վրա, մի քանի մշակաբույսերի, պտուղ-բանջարեղենի և մի քանի ռիսկերի վրա, որպեսսզի մենք կարողանանք առաջին փուլում բացահայտել այն բոլոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ ավելի ընդլայնված ապահովագրական ծրագրի ներդրման ընթացքում»,- հավելել է Արմեն Հարությունյանը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |