Արմինֆո. Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը և ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Արմեն Հայրապետյանը Մոսկվայում քննարկել են Հայաստանից Ռուսաստան արտահանվող լոլիկի բուսասանիտարական անվտանգության ապահովման հարցը:
Ինչպես տեղեկացնում է «Ռոսսելխոզնադզոր» կայքը, մայիսին Ռուսաստան է արտահանվել 9200 տոննա լոլիկ, ընդ որում, «Ռոսսելխոզնադզորը» ներմուծված լոլիկների մեջ 27 անգամ հայտնաբերվել է Ռուսաստանի համար վնասակար հանդիսացող տոմատի ցեցի կարանտինային օրգանիզմ:
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայկական կողմից պաշտոնապես խնդրել էր ուշադրություն դարձնել այդ հանգամանքի վրա: «Հայրապետյանը ռուսական կողմից հավաստիացրել է, որ հնարավորինս կարճ ժամանակում համապատասխան քայլեր կձեռնարկվեն», - հայտնում է գերատեսչությունը: Միևնույն ժամանակ, Ռոսսելխոզնադզոր դիմել է ԶԼՄ-ներին, խնդրելով նրանց չքաղաքականացնել Հայաստանից Ռուսաստան լոլիկի արտահանման հարցը: Նշվում է նաև, որ հարցի բոլոր ասպեկտները կրում են զուտ տեխնիկական բնույթ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |